Council of the International Business Relations Support

Call Directions Website Contact the business

Council of the International Business Relations Support IBRS Council
🌐 20+ years of experience
🌐 23+ IBRS Branches in all around the world
🌐 Business Support

14/10/2026

🌍 COP17-ը Հայաստանի համար ոչ միայն միջազգային միջոցառում է, այլ իրական հնարավորություն։

Ի՞նչ ներգրավվածություն ունենք մենք, և ի՞նչ կտա այն տեղական գործարարներին։ Պատասխանում է Մարիամ Մանուկյանը 👇

✅ Համաշխարհային նախաձեռնություն՝ կանաչ տնտեսության զարգացման ուղղությամբ,
✅ Բիզնեսի ներգրավում բնապահպանական խնդիրների լուծմանը,
✅ Շուրջ 80 երկրի պատվիրակություններ և պաշտոնյաներ Հայաստանում,
✅ Հայաստանի դերի ամրապնդում միջազգային շուկաներում,

Կանաչ տնտեսությունը սկսվում է այսօր, և տեղական բիզնեսը կարող է լինել դրա առաջատարը։

13/10/2026

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը մասնակցեց AmCham Armenia-ի հանդիպմանը, որն անցկացվեց -ի հետ համատեղ 🌳

Armenia Marriott Hotel Yerevan-ում կայացած հանդիպմանը My Forest Armenia-ի հիմնադիր և տնօրեն Անդրե Գումուչճյանը խոսեց լայնածավալ անտառապատման մարտահրավերների և հնարավորությունների մասին։

Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարող է բիզնեսն աջակցել բնության վերականգնմանը և կայուն զարգացման նախաձեռնություններին։

COP17-ի նախաշեմին նման երկխոսությունն առավել կարևոր է։ Խորհուրդը համոզված է, որ անտառների վերականգնումը հնարավոր է միայն բիզնեսի, միջազգային գործընկերների և հասարակության համատեղ աշխատանքով 💚

Շնորհակալություն AmCham Armenia-ին և My Forest Armenia-ին հրավերի և բովանդակալից երեկոյի համար.

Mariam Manukyan, President of the International Business Relations Support Council, attended a special edition of AmCham Armenia's gathering, held together with 🌳

At the Armenia Marriott Hotel Yerevan, André Gumuchdjian, Founder and Director of My Forest Armenia, spoke about the challenges and opportunities of large-scale reforestation. Participants discussed how businesses can support nature restoration and advance sustainability initiatives.

With COP17 approaching, this dialogue is more important than ever. The Council believes that restoring forests is only possible through the joint efforts of businesses, international partners, and society 💚

Thank you to AmCham Armenia and My Forest Armenia for the invitation and a meaningful evening.

09/10/2026

📢 Հարգելի՛ արտադրողներ և արտահանողներ,

🇪🇺 Տեղեկացնում ենք, որ 2026 թ. հոկտեմբերի 9-ին ԵՄ-ն պաշտոնապես հրապարակել է Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող որոշ ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2026/2269 կանոնակարգը։

🔗 https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=OJ:L_202602269

📅 Կանոնակարգն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը։

ԲԱՑԱՌԻԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՄիջազգային ֆինանսներ | Ներդրումներ | Բիզնեսի կապիտալիզացիաՄիջազգային գործարար կապերի աջակցման ...
09/10/2026

ԲԱՑԱՌԻԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Միջազգային ֆինանսներ | Ներդրումներ | Բիզնեսի կապիտալիզացիա

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը (IBRS Council) հրավիրում է գործարարներին, ընկերությունների ղեկավարներին, ներդրողներին և ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներին մասնակցելու բացառիկ հանդիպման՝ միջազգային ֆինանսական և ներդրումային ոլորտի հեղինակավոր փորձագետի հետ։

ՄԱՐԿ ՉԵՆՅԱՆ

UBS Financial Services-ի փոխնախագահ, տնտեսագետ, միջազգային ֆինանսների, ներդրումային ռազմավարության և բիզնեսի կառավարման բազմամյա փորձ ունեցող փորձագետ-խորհրդատու։

Հանդիպումը բացառիկ հնարավորություն է անմիջական երկխոսության միջոցով ծանոթանալու միջազգային ֆինանսական համակարգերի գործունեությանը, ներդրումների ներգրավման ժամանակակից գործիքներին և բիզնեսի կապիտալիզացիայի արդյունավետ ռազմավարություններին։

ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ

1. Բիզնեսի զարգացման գլոբալ մարտահրավերները

•Միջազգային տնտեսական փոփոխություններ և դրանց ազդեցությունը բիզնեսի վրա։
• Գլոբալ շուկաներում մրցունակության բարձրացման ռազմավարություններ։

2. Միջազգային բանկային համակարգեր և ներդրումների ներգրավում

•Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության հնարավորություններ։
•Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմներ։
•Բիզնեսի ներդրումային գրավչության բարձրացում։

3. Բիզնեսի կապիտալիզացիա և արժեքի աճ

•Ընկերության կապիտալի և շուկայական արժեքի բարձրացում։
•Ֆինանսական կառավարման միջազգային մոտեցումներ։
•Կապիտալի ներգրավման և բիզնեսի ընդլայնման ռազմավարություններ։

4. Ռազմավարական կառավարում և միջազգային փորձ

•Բիզնեսի երկարաժամկետ զարգացման մոդելներ։
• Միջազգային լավագույն փորձի կիրառման հնարավորությունները Հայաստանում։

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ

Հանդիպումը կանցկացվի բաց, ինտերակտիվ քննարկման և հարցուպատասխանի ձևաչափով։

Մասնակիցները հնարավորություն կունենան անմիջականորեն ներկայացնելու իրենց բիզնեսի զարգացման հարցերը, քննարկելու ներդրումային նախաձեռնությունները և ստանալու մասնագիտական խորհրդատվություն։

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Ամսաթիվ՝ 14 հոկտեմբերի, 2026 թ.

Ժամը՝ 11:30

Վայր՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, 3-րդ հարկ, IBRS Council-ի գրասենյակ, Երևան։

Կազմակերպիչ՝ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ (IBRS Council)

ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ԿԱՊ

Մասնակցությունը՝ միայն նախնական գրանցմամբ։

Գրանցման համար անհրաժեշտ է ուղարկել մասնակցության հայտ՝ նշելով անունը, ազգանունը, ընկերության անվանումը, պաշտոնը և կոնտակտային հեռախոսահամարը։

Հեռախոսահամարներ՝

+374 95 111 939

+374 93 853 476

Էլեկտրոնային հասցե՝ [email protected]

⸻

Միացե՛ք միջազգային փորձի, նոր ֆինանսական հնարավորությունների և գործարար զարգացման ռազմավարական քննարկմանը։

IBRS COUNCIL

Կամուրջ դեպի միջազգային գործարար հնարավորություններ։

07/10/2026

✅2026 թ. հոկտեմբերի 7 · «Cali Fund և BIOFIN. գլոբալ պարտավորություններից՝ իրականացում» ֆորում

Երևանում տեղի ունեցավ կենսաբազմազանության ֆինանսավորմանը նվիրված միջազգային ֆորում, որը կազմակերպվել էր University of York Europe Campus-ի (City College York), Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության և Շեֆիլդ–Յորք–Ստրասբուրգ հայ շրջանավարտների ասոցիացիայի (SYSAA) համագործակցությամբ։

•Ֆորումին մասնակցեցին IBRS Council-ի նախագահ տիկին Մարիամ Մանուկյանը, խորհրդի բորդի անդամ տիկին Անահիտ Սիմոնյանը և խորհրդի բորդի անդամ, UBS Financial Bank-ի փոխնախագահ, ASOF տնօրենների խորհրդի անդամ պարոն Մարկ Չենյանը։

•Ֆորումի նպատակն էր քննարկել, թե ինչպես կենսաբազմազանության պահպանման միջազգային պարտավորությունները վերածել գործնական քայլերի և ֆինանսական մեխանիզմների։

✔️Առաջին նիստում ներկայացվեցին Cali Fund-ը՝ գենետիկ ռեսուրսների թվային տվյալներից օգտվող ընկերությունների կողմից օգուտների արդար բաշխման գլոբալ մեխանիզմը, և ՄԱԶԾ-ի BIOFIN նախաձեռնությունը՝ կենսաբազմազանության ֆինանսավորման ազգային լուծումների մշակման համար։

🤝IBRS Council-ը կարևորում է կանաչ ֆինանսավորման և կայուն զարգացման թեմաներով միջազգային երկխոսությանը մասնակցությունը՝ որպես հայկական բիզնեսի համար նոր գործընկերությունների և ներդրումային հնարավորությունների աղբյուր։

✅October 7, 2026 · "The Cali Fund and BIOFIN: From Global Commitments to Implementation" Forum

An international forum on biodiversity finance took place in Yerevan, organized in partnership by the University of York Europe Campus (City College York), the British Embassy Yerevan, and the Sheffield–York–Strasbourg Armenian Alumni Association (SYSAA).

•The forum was attended by IBRS Council President Mrs. Mariam Manukyan, Board Member Mrs. Anahit Simonyan, and Board Member Mr. Mark Chenyan, Vice President at UBS Financial Bank and Member of the ASOF Board of Directors.

•The forum aimed to explore how international biodiversity commitments can be translated into practical action and effective financial mechanisms.

✔️The first session presented the Cali Fund, a global mechanism for fair benefit-sharing by companies using digital sequence information on genetic resources, and UNDP's BIOFIN initiative, which supports the development of national biodiversity finance solutions.

🤝IBRS Council values its engagement in international dialogue on green finance and sustainable development as a source of new partnerships and investment opportunities for Armenian businesses.
Ibrs Council
@топовые поклонники

06/10/2026

Հայաստան–Միացյալ Թագավորություն․ գործարար երկխոսության նոր հարթակ

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի (IBRS Council) նախագահ Մարիամ Մանուկյանը պատիվ ունեցավ մասնակցելու Երևանում անցկացված Հայաստան–Միացյալ Թագավորություն գործարար համաժողովին և դրա շրջանակում կազմակերպված միջոցառումներին։

Ծրագիրը մեկնարկեց հոկտեմբերի 5-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, դասական երաժշտության բացառիկ երեկոյով՝ մշակույթը դարձնելով հայ-բրիտանական երկխոսության գեղեցիկ նախաբան։

Հոկտեմբերի 6-ին կայացած համաժողովը մեկ հարթակում համախմբեց Հայաստանի և Միացյալ Թագավորության պետական, դիվանագիտական, ներդրումային և գործարար շրջանակների ներկայացուցիչների։ Բովանդակալից ելույթները, պանելային քննարկումները, B2B հանդիպումներն ու networking-ը հնարավորություն տվեցին բացահայտելու համագործակցության նոր ուղղություններ, ձևավորելու գործնական կապեր և ամրապնդելու փոխադարձ վստահությունը։

Առանձնահատուկ կարևորություն ուներ Միացյալ Թագավորությունից ժամանած գործարարների և մասնագետների ներկայությունը՝ ստեղծելով անմիջական երկխոսության և հետագա գործընկերությունների նոր հնարավորություններ։

Օրն ավարտվեց ինքնատիպ ձևաչափով կազմակերպված գալա ընթրիքով, որտեղ գործարար շփումները շարունակվեցին առավել անմիջական միջավայրում։

Նման նախաձեռնությունները տնտեսական դիվանագիտության կարևոր գործիք են՝ նպաստելով միջազգային կապերի, ներդրումային հնարավորությունների և Հայաստան–Միացյալ Թագավորություն գործարար կամուրջների ամրապնդմանը։

Armenia–United Kingdom: A New Platform for Business Dialogue

Mariam Manukyan, Chair of the International Business Relations Support Council (IBRS Council), had the honor of participating in the Armenia–United Kingdom business forum held in Yerevan and the events organized within its framework.

The program kicked off on October 5 at the Aram Khachaturian Concert Hall with an exceptional classical music evening, making culture a beautiful prelude to the Armenian-British dialogue.

The forum, held on October 6, brought together representatives from the government, diplomatic, investment, and business sectors of both Armenia and the United Kingdom on a single platform. Insightful speeches, panel discussions, B2B meetings, and networking opportunities paved the way for identifying new avenues of cooperation, establishing professional connections, and strengthening mutual trust. The presence of businesspeople and professionals from the United Kingdom was of particular importance, creating new opportunities for direct dialogue and future partnerships.

The day concluded with a gala dinner organized in a unique format, where business networking continued in a more informal setting.

Such initiatives serve as a vital tool for economic diplomacy, fostering international ties, investment opportunities, and the strengthening of business links between Armenia and the United Kingdom.
Ibrs Council
IBRS News
Armenpress
Council of the International Business Relations Support

📅 Հոկտեմբերի 28–31-ը Բուխարեստում կանցկացվեն 3 միջազգային էքսպո՝●INDAGRA՝ գյուղատնտեսություն, տեխնիկա, այգեգործություն, ...
06/10/2026

📅 Հոկտեմբերի 28–31-ը Բուխարեստում կանցկացվեն 3 միջազգային էքսպո՝

●INDAGRA՝ գյուղատնտեսություն, տեխնիկա, այգեգործություն, խաղողագործություն, անասնաբուծություն

●INDAGRA FOOD՝ սննդի արդյունաբերություն, փաթեթավորում, բաշխում, HoReCa (ընդգծված B2B ձևաչափ)

●ANTIQUE MARKET՝ արվեստ, անտիկվարիատ, վինտաժ, զարդեր, հավաքածուներ

Ի՞նչ կտա մասնակցությունը`

✅ Մուտք Եվրոպայի շուկա,
✅ Ուղիղ հանդիպումներ գնորդների հետ,
✅ Դիստրիբյուտորներ և ներկրողներ,
✅ Պայմանագրեր և երկարաժամկետ գործընկերներ,
✅ Ճանաչելիություն,
✅ Շուկայի իրական պատկեր։

🇦🇲 Սա հնարավորություն է, որ հայկական արտադրանքը, գինին, սնունդը և արհեստագործությունը մուտք գործեն եվրոպական շուկա։

Ցուցահանդեսներին մասնակցելու ցանկություն ունեցող հայկական ընկերությունները կարող են դիմել Անահիտ Սիմոնյանին(+374 91400836 whatsapp/ viber)՝ մանրամասն տեղեկություններ ստանալու համար։

06/10/2026

Հոկտեմբերի 2-ին IBRS Council-ի նախագահ Մարիամ Մանուկյանը և նախագահության անդամ Անահիտ Սիմոնյանը առցանց հանդիպում ունեցան Ռումինիայի Գեորգեն քաղաքի «Գեորգենի հայ կաթոլիկների միության» նախագահ Լասլո Կուլչարի և փոխնախագահ Գեյզա Հոդյայիի հետ։

📌 Քննարկվեցին՝
▪️ սեպտեմբերի 3–7-ին հայկական պատվիրակության Ռումինիա կատարած այցի և սեպտեմբերի 4-ի B2B հանդիպման հետագա քայլերը
▪️ համագործակցություն սննդի վերամշակման, տուրիզմի, ՏՏ և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտներում
▪️ հայկական և ռումինական ապրանքների արտահանում և ներմուծում

Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ երկխոսությունը շարունակական դարձնելու և առանձին ոլորտներին նվիրված B2B հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ։

05/10/2026

Ինչո՞ւ դիմել IBRS Council-ին

IBRS Council-ը ձեր բիզնեսի միջազգային զարգացման վստահելի գործընկերն է։

Մենք աջակցում ենք ընկերություններին՝
• մուտք գործել նոր միջազգային շուկաներ,
• գտնել վստահելի գործընկերներ և դիստրիբյուտորներ,
• զարգացնել արտահանումն ու ներմուծումը,
• ներգրավել ներդրումներ և ֆինանսավորման հնարավորություններ,
• մասնակցել միջազգային B2B հանդիպումների, գործարար առաքելությունների և համաժողովների։

Ձեր բիզնեսը պատրաստ է դուրս գալ միջազգային հարթակ․ IBRS Council-ը կարող է դառնալ այդ ճանապարհի կամուրջը։

095 111939
Ibrs Council
IBRS News
Ibrscouncil.con

01/10/2026

🇦🇲🇨🇾 Հայաստան–Կիպրոս․ նոր բիզնես հնարավորություններ Լիմասոլում

Նոյեմբերի 10–15-ը Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը (IBRS Council) կազմակերպում է հայ գործարարների գործարար այց Կիպրոս՝ Լիմասոլ, որի շրջանակում նախատեսվում է մասնակցություն միջազգային Healthcare Summit-ին, ինչպես նաև հայ-կիպրական գործարար կապերի զարգացմանն ուղղված հանդիպումների շարք։

Healthcare Summit-ը համախմբելու է տարբեր երկրներից ժամանած բանախոսների, գործարարների և ոլորտային մասնագետների՝ քննարկելու առողջապահության ոլորտի արդի զարգացումները, նորարարական լուծումները, ներդրումային հնարավորություններն ու միջազգային համագործակցության հեռանկարները։

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը այցի շրջանակում Լիմասոլում կկազմակերպի նաև B2B հանդիպումներ և գործարար հանդիպումներ, որոնց նպատակն է հայաստանյան ընկերությունների համար ստեղծել նոր կապեր և Կիպրոսի շուկայի հետ համագործակցության հնարավորություններ։

Հրավիրում ենք Հայաստանի գործարարներին և ընկերությունների ղեկավարներին միանալ նոյեմբերի 10–15-ը կայանալիք Հայաստան–Կիպրոս գործարար այցին։

Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցներին տրամադրվում է նաև վիզայի աջակցության գործընթաց։

Գրանցվելու և մանրամասների համար դիմեք հիմա։

📞 095 111 939

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ (IBRS Council)
Միացնելով հայկական բիզնեսը միջազգային հնարավորություններին։

Address

Pap Tagavor 1
Yerevan
0001

Alerts

Be the first to know and let us send you an email when Council of the International Business Relations Support posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Council of the International Business Relations Support:

Shortcuts

Share