21/10/2023
Իրավաբանականի դասախոսը լսարանում հարցնում է մի ուսանողի․
-Անունդ ի՞նչ է։
-Արմեն։
-Դո՛ւրս լսարանից, այլևս երբե՛ք չներկայանաս իմ դասին,- բղավում է դասախոսը։
Բոլորը ապշած են, իսկ Արմենը, կատարվածից շփոթված, դուրս է գալիս լսարանից։ Բոլորը սպասում են, թե ինչ է եղել, բայց ոչ մեկից ոչ մի ձայն...
Դասախոսը լսարանի մեջ դանդաղ սկսեց ետ ու առաջ քայլել՝ մի պահ նայելով բոլոր ուսանողներին, և իհարկե բոլորը խուսափում էին աչքի շփումից, հետո նա սկսեց դասը․
-Ինչի՞ համար են օրենքները։
Բազմաթիվ պատասխաններ ստացվեցին՝ մի ուսանող՝ պաշտպանելու կարգը, մյուսը՝ ապահովելու հասարակության մեջ ապրող անհատների իրավունքներն ու ազատությունները, մյուսը՝ պահպանելու իրենց կյանքի իրավունքը, մյուսը՝ ցույց տալու իր վստահությունը պետության նկատմամբ և որ իրենք այդ պետության հարգված քաղաքացին են, մյուսը՝ իմանալու, որ պետությունն օրենքի շրջանակներում ամենուր փնտրելու է իրենց իրավունքները և ցույց տալ քաղաքացիներին, թե ինչպես փնտրել իրենց իրավունքները…
Երբ դասախոսը նորից հարցրեց, մի ուսանող պատասխանեց՝ «արդարության համար»: Դասախոսը մատնացույց արեց այս պատասխանը տվողին և ասաց. «Դե, ասացեք տեսնեմ, ես անարդարացի՞ եմ վարվել ձեր ընկերոջ հետ»։ Բոլորի համար նույն պատասխանն է՝ «այո»։
Դասախոսը բացում է լսարանի դուռը, ներս է թողնում Արմենին, շնորհակալություն հայտնում և ասում, որ կարող է իր տեղը զբաղեցնել, բոլորը հասկանում են, որ սա սցենար է, խաղ։ Բայց դասախոսն իր վերջին խոսքերը դեռ չի ասել.
-Դե, դուք բոլորդ ականատես եղաք այս միջադեպին, բայց ինչո՞ւ չարձագանքեցիք, բացատրություն չխնդրեցիք, ձեր ընկերոջ իրավունքները չպաշտպանեցիք։
Ձայն չկա։
-Տեսեք,-շարունակում է դասախոսը,- սիրելի ուսանողներ, մի դաս կա, որ բոլորդ պետք է քաղեք այս դեպքից։ Մի՛ մտածիր, որ այն օձը, որն ինձ երբեք չի դիպել, կարող է հազար կյանք ապրել, այդ օձը քեզ անպայման մի օր կկծի։ Մարդիկ, ովքեր ականատես են լինում անարդարության և աչք են փակում, դատապարտված են կորցնելու իրենց արժանապատվությունն ու պատիվը։ Մեկ անձի նկատմամբ իրականացվող անարդարությունը սպառնալիք է բոլորի դեմ։