Erebuni Plaza Business Center

Erebuni Plaza Business Center Էրեբունի Պլազա Բիզնես Կենտրոն Ձեր բիզնեսի հասցեն
(477)

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնը գտնվում է մայրաքաղաքի գործարար խաչմերուկում` Հանրապետության հրապարակի, միջազգային հայտնի ընկերությունների և ֆինանսական ինստիտուտների հարևանությամբ:
Բիզնես կենտրոնում ամեն ինչ ստեղծվել է սիրով. շքեղության և հարմարավետության օպտիմալ համադրությունն ապահովելու համար:
Ձեր ընկերության արդյունավետ աշխատանքի համար առավելագույնս բարենպաստ պայմաններ ստեղծելու համար բիզնես

կենտրոնը տրամադրում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող ծառայությունների լայն սպեկտր:

• Գրասենյակային տարածքներ
7500մ2 ընդհանուր մակերեսով գրասենյակային տարածքները ապահովված են ինժեներական կոմունիկացիաների ողջ սպեկտրով (էլեկտրամատակարարում, ջեռուցում, օդափոխանակությունh, օդորակում, հակահրդեհային ազդանշանում, հեռահաղորդակցության համակարգ):
Վարձակալման համար առաջարկվող գրասենյակային տարածքի նվազագույն մակերեսը 25մ2, է, իսկ առավելագույնը` անսահմանափակ: Յուրաքանչյուր 150մ2 վարձակալվող տարածքին հատկացվում է մեկ վերգետյա կայանատեղի:

• Կոնֆերանս դահլիճներ
Կոնֆերանսներ, սեմինարներ, գործնական հանդիպումներ կամ խորհրդակցություններ կազմակերպելու համար բիզնես կենտրոնում են գտնվում բարձրակարգ կոնֆերանս դահլիճներ, որոնք հագեցած են ամենաժամանակակից տեխնիկական սարքավորումներով և առանձնանում են նրբաճաշակ դիզայնով:
Մենք կազմակերմում ենք նաև սուրճի ընդմիջումներ, բիզնես ճաշեր և ընդունելություններ:

Կոնֆերանս դահլիճներ Տարողունակություն
Էրեբունի - մինչև 250 անձի համար
Արգիշտի - մինչև 25 անձի համար
Մենուա - մինչև 16 անձի համար
Արամե - մինչև 35 անձի համար
Ուրարտու - մինչև 60 անձի համար

• Լոբբի-բար և Ճաշարան
Լոբբի-բարը բիզնես կենտրոնի նախասրահում չափազանց հաճելի վայր է գործընկերների և աշխատակիցների հետ սրճելու համար: 150 անձի համար նախատեսված ճաշարանում մատչելի գներով կարելի է ճաշակել տեղում պատրաստվող բարձրորակ ուտեստներ և ըմպելիքներ:

• Առողջարարական Կենտրոն
Առողջարարական կենտրոնը ներառում է մարզադահլիճ, լողավազան, ֆիննական և արևելյան բաղնիք, ջաքուզի, բիլյարդ: Կենտրոնի նրբաճաշակ ինտերյերը տրամադրում է լիարժեք լիցքաթափման, իսկ բարեհամբույր սպասարկող անձնակազմը` ստեղծում Ձեր հանգստի համար անհրաժեշտ մթնոլորտ:

Address

26/1 Vazgen Sargsyan Str
Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when Erebuni Plaza Business Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Erebuni Plaza Business Center:

Shortcuts

Share