ՀՀ ԳԱԱ "Հայկենսատեխնոլոգիա" ԳԱԿ ՊՈԱԿ SPC “Armbiotechnology” SNPO NAS RA

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ ԳԱԱ "Հայկենսատեխնոլոգիա" ԳԱԿ ՊՈԱԿ SPC “Armbiotechnology” SNPO NAS RA

ՀՀ ԳԱԱ "Հայկենսատեխնոլոգիա" ԳԱԿ ՊՈԱԿ SPC “Armbiotechnology” SNPO NAS RA Official page of Scientific and Production Centre “Armbiotechnology” NAS RA
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ

🧬 «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի Կաթնաթթվային բակտերիաների հետազոտման սեկտորը հյուրընկալել է Լեհաստանի Կրակովի Գյուղատնտեսակ...
18/08/2026

🧬 «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի Կաթնաթթվային բակտերիաների հետազոտման սեկտորը հյուրընկալել է Լեհաստանի Կրակովի Գյուղատնտեսական համալսարանի գիտնականներին: 🇵🇱🤝🇦🇲

Ուրախ ենք ներկայացնել մեր միջազգային գիտական համագործակցության հերթական կարևոր ձեռքբերումը։

🔬 Այցը կազմակերպվել էր գիտական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ «Սթրեսների հանդեպ կայուն պրոբիոտիկ կաթնաթթվային մանրէների սելեկցիա և միկրոպատիճավորման ժամանակակից տեխնոլոգիայով նրանց կայունության բարձրացում» թեմայով։

Ծրագրի արտասահմանյան գործընկերն է Կրակովի Գյուղատնտեսական համալսարանի Սննդի տեխնոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսոր Մագդալենա Սաբինա Քրիստիյանը։ 👩🏼‍🔬

👨🏻‍🔬👩🏻‍🔬 Հյուրերի թվում էին նաև Կրակովի գյուղատնտեսական համալսարանի առաջատար մասնագետները՝ Կարեն Խաչատրյանը՝ գիտությունների դոկտոր, Սննդի տեխնոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսոր և Նանոտեխնոլոգիայի և նանոնյութերի լաբորատորիայի ղեկավար, Գոհար Խաչատրյանը՝ Սննդի տեխնոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսոր և Սննդի վերլուծության և որակի գնահատման ամբիոնի մասնագետ, և Աննա Վիսլա-Շվիդերը՝ Արտադրության և էներգետիկայի ֆակուլտետի պրոֆեսոր և Կենսագործընթացների ճարտարագիտության, էներգետիկայի և ավտոմատացման ամբիոնի ներկայացուցիչ։

💡 Գիտական սեմինարի շրջանակներում պրոֆեսոր Մագդալենա Սաբինա Քրիստիյանը հանդես եկավ «Կենսաակտիվ միացությունների պոլիսախարիդային մատրիցներում ինկապսուլյացիայի կիրառումը սննդամթերքի հարստացման նպատակով» թեմայով զեկույցով։

🤝 Հանդիպումների ընթացքում քննարկվեցին՝
🛡️ պրոբիոտիկ կաթնաթթվային բակտերիաների սթրեսակայունության բարձրացման ուղիները,
🧪 միկրոպատիճավորման ժամանակակից տեխնոլոգիաներն ու նյութերի ընտրությունը,
🚀 համատեղ հետազոտությունների և նոր գիտական նախաձեռնությունների զարգացման հնարավորությունները։

🌍 Այսպիսի այցերը կարևոր հարթակ են գիտելիքի և փորձի փոխանակման, միջազգային գիտական կապերի ամրապնդման և նոր համատեղ հետազոտությունների իրականացման համար։

💫 Շնորհակալություն մեր գործընկերներին արդյունավետ և բովանդակալից համագործակցության համար։ Միասին՝ դեպի նոր գիտական ձեռքբերումներ։ 🧬🔬🇦🇲🇵🇱

🧬 The Lactic Acid Bacteria Research Sector of the Scientific and Production Center “Armbiotechnology” hosted scientists from the University of Agriculture in Krakow, Poland. 🇵🇱🤝🇦🇲

We are pleased to share another important achievement in our international scientific cooperation.

🔬 The visit was organized within the framework of a scientific grant project entitled “Selection of Stress-Resistant Probiotic Lactic Acid Bacteria and Enhancement of their Stability Using Modern Microencapsulation Technologies.”

The project’s international partner is Professor Magdalena Sabina Krystyjan from the Faculty of Food Technology at the University of Agriculture in Krakow. 👩🏼‍🔬

👨🏻‍🔬👩🏻‍🔬 During the visit, the Center also hosted leading specialists from the University of Agriculture in Krakow, including Karen Khachatryan, Doctor of Sciences, Professor at the Faculty of Food Technology and Head of the Laboratory of Nanotechnology and Nanomaterials; Gohar Khachatryan, Professor at the Faculty of Food Technology and Specialist at the Department of Food Analysis and Quality Assessment; and Anna Wisła-Świder, Professor at the Faculty of Production and Energy and Representative of the Department of Bioprocess Engineering, Energy, and Automation.

💡 As part of the scientific seminar, Professor Magdalena Sabina Krystyjan delivered a presentation entitled “Application of Encapsulation of Bioactive Compounds in Polysaccharide Matrices for Food Fortification.”

🤝 During the meetings, the participants discussed:
🛡️ approaches to enhancing the stress resistance of probiotic lactic acid bacteria;
🧪 modern microencapsulation technologies and the selection of suitable materials;
🚀 prospects for joint research and the development of new scientific initiatives.

🌍 Such visits provide an important platform for the exchange of knowledge and expertise, strengthening international scientific ties, and launching new collaborative research projects.

💫We thank our partners for the productive and meaningful cooperation. Together, toward new scientific achievements! 🧬🔬🇦🇲🇵🇱

14/08/2026

📣 Գիտական սեմինար

«Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի Կաթնաթթվային բակտերիաների հետազոտման սեկտորը կազմակերպում է գիտական սեմինար, որի շրջանակներում իր գիտական աշխատանքը կներկայացնի դրամաշնորհային ծրագրի արդյուքում համագործակցող սեկտորի գործընկեր, Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանի Սննդի տեխնոլոգիաների ֆակուլտետի դոցենտ, դոկտոր Մագդալենա Կրիստյանը։

📚 Սեմինարը հիանալի հնարավորություն է գիտական փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման և մասնագիտական քննարկումների համար։

💫 Հրավիրում ենք Կենտրոնի աշխատակիցներին մասնակցելու սեմինարին։

🗓️ Օգոստոսի 17-ին
🕒 Ժամը՝ 15:00
📍 Կենտրոնի փոքր դահլիճ

🎙️ ՀՀ ԳԱԱ-ի «Երիտասարդ գիտնականի ամբիոն» նախագծի հյուրը Սոնա Բարսեղյանն է՝ երիտասարդ գիտնական, որը հետազոտում է ծանր մետ...
14/07/2026

🎙️ ՀՀ ԳԱԱ-ի «Երիտասարդ գիտնականի ամբիոն» նախագծի հյուրը Սոնա Բարսեղյանն է՝ երիտասարդ գիտնական, որը հետազոտում է ծանր մետաղներով աղտոտված ջրերի մաքրման «կանաչ» կենսատեխնոլոգիական լուծումները։ 🧪🌿

Բաց մի՛ թողեք հետաքրքիր զրույցը գիտության, միջազգային փորձի և բնապահպանական նորարարությունների մասին։ 💡🌍

📌 Հարցազրույցն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ 👇🏻
https://www.sci.am/m/eritview.php?id=104&langid=1&fbclid=IwVERDUAS8kflleHRuA2FlbQIxMABzcnRjBmFwcF9pZAwzNTA2ODU1MzE3MjgAAR7vT5SF0vNgGaqiu_nWZU-EagP7c0lXfO8W7_BxYsIPIsYYxrKJiZ_Ud1eF_A_aem_5KtJPaqB0_jid97tHir-Cg

#ԵրիտասարդԳիտնականիԱմբիոն #ՀայԳիտություն #ՍոնաԲարսեղյան

🗓️ Հուլիսի 9-ին «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի Կաթնաթթվային բակտերիաների հետազոտման սեկտորի ղեկավար Լուսինե Դանիելյանը մասնա...
10/07/2026

🗓️ Հուլիսի 9-ին «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի Կաթնաթթվային բակտերիաների հետազոտման սեկտորի ղեկավար Լուսինե Դանիելյանը մասնակցել է Հայկական Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) և «Հզոր միտք» ՀԿ-ի համատեղ կազմակերպած ՍՏԵՄ գիտաճամբարին՝ անցկացնելով գիտաճանաչողական սեմինար Տավուշի մարզի ավագ դպրոցի կենսաբանության, ֆիզիկայի և քիմիայի առարկայական օլիմպիադաների հաղթող 35 աշակերտի համար։ 👩🏻‍🔬🧑🏻‍🔬

🔬 Սեմինարի ընթացքում Լուսինե Դանիելյանը ներկայացրել է մանրէաբանության, պրոբիոտիկների և կենսատեխնոլոգիայի ոլորտներում իրականացվող ժամանակակից հետազոտությունները՝ անդրադառնալով նաև գիտության, նորարարությունների և գիտական ձեռքբերումների կարևորությանը մարդու առողջության պահպանման գործում։

💡 Երեխաները ցուցաբերել են մեծ հետաքրքրվածություն, ակտիվ մասնակցել քննարկումներին և տվել բազմաթիվ հետաքրքիր հարցեր, ինչը ևս մեկ անգամ վկայում է երիտասարդ սերնդի՝ գիտության նկատմամբ աճող հետաքրքրության մասին։

🌱 ՍՏԵՄ գիտաճամբարը կարևոր նախաձեռնություն է, որն օգնում է մարզաբնակ աշակերտներին բացահայտել բնագիտամաթեմատիկական և ինժեներական մասնագիտությունները, ծանոթանալ գիտահետազոտական կենտրոնների աշխատանքին և հանդիպել գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ։

🤝 Շնորհակալություն ՀՕՖ-ին , «Հզոր միտք» ՀԿ-ին և գիտաճամբարի կազմակերպիչներին՝ նման կարևոր նախաձեռնությունն իրականացնելու և երիտասարդներին գիտության աշխարհին մոտեցնելու համար։

✨ Վստահ ենք, որ նման հանդիպումները դառնում են նոր գիտելիքների, ոգեշնչման և ապագա գիտական հաջողությունների ամուր հիմք։

02/07/2026

🎓 ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը հայտարարում է ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտությամբ՝
🧪 «Միկրոբիոլոգիա․ կենսատեխնոլոգիա»

📌 Դիմորդներին ներկայացվող հիմնական պահանջները.

✅ Անգլերեն լեզվի TOEFL iBT քննության վկայական՝ նոր գնահատման համակարգով սահմանված նվազագույն անցողիկ միավորով (2.5)։
✅ Համապատասխան մասնագիտական կրթություն և գիտահետազոտական գործունեությամբ զբաղվելու պատրաստակամություն։

🗓️ Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թվականի հուլիսի 10-ը։
📝 Մասնագիտական քննությունը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 13-22-ը։

Լրացուցիչ տեղեկությունների և դիմումների ներկայացման համար կարող եք կապ հաստատել Կենտրոնի գիտական քարտուղարի հետ՝
📱 096 25 35 61

🚀 Մեկնարկել է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական...
01/07/2026

🚀 Մեկնարկել է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունումը։

💡 Եթե ունեք նորարարական գաղափար, որը կարող է նպաստել Հայաստանի զարգացմանը, ապա սա հիանալի հնարավորություն է այն կյանքի կոչելու։

Մրցույթին կարող են մասնակցել 🇦🇲 Հայաստանի և 🌍 սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդները, ինչպես նաև 👨‍👩‍👧‍👦 հեղինակային խմբերը։

🎯 Մրցույթի թեմատիկ ուղղություններն են.
🌿 Կենսաբազմազանություն
🌍 Կլիմայական անցում
⚡ Կայուն էներգետիկ զարգացում և ռեսուրսների
անվտանգ կառավարում
💻 Թվային փոխակերպում
📊 Կլիմայական տվյալների համակարգեր և կանաչ
ենթակառուցվածքներ
🧬 Կենսաբժշկական ապահովություն
❤️ Անհատականացված առողջապահական
ծառայություններ և նեյրոհոգեբանական
բարեկեցության խթանում
♻️ Կանաչ տնտեսություն
📈 Ռազմավարական կառավարում և տնտեսական
կայունություն
🎨 Ստեղծագործ տնտեսություն
🏛️ Մշակութային ժառանգություն
👥 Մարդկային կապիտալի զարգացում

⏳ Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի սեպտեմբերի 20-ը։ ✅

🔗 Մրցույթի մանրամասները՝ https://escs.am/am/news/36455

💫 Ներկայացրե՛ք ձեր նորարարական գաղափարը և նպաստե՛ք Հայաստանի կայուն զարգացմանը։

#100ԳաղափարՀայաստանիՀամար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումն...

🔬 Մասնակցե՛ք «ERNA – European Researchers’ Night in Armenia» գիտության փառատոնինՍիրելի՛ գիտնականներ և հետազոտողներ,🇪🇺🇦🇲 ...
30/06/2026

🔬 Մասնակցե՛ք «ERNA – European Researchers’ Night in Armenia» գիտության փառատոնին

Սիրելի՛ գիտնականներ և հետազոտողներ,

🇪🇺🇦🇲 2026 թվականի սեպտեմբերի 25-26-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «ERNA – European Researchers’ Night in Armenia» ծրագրի գլխավոր միջոցառումը՝ գիտության փառատոնը, որը միաժամանակ տեղի կունենա Երևանում, Գյումրիում և Վանաձորում։

Եթե պատրաստ եք այդ օրերին Գյումրիում կամ Վանաձորում ներկայացնել ձեր գիտական աշխատանքները, շփվել բնակիչների, դպրոցականների և ուսանողների հետ, սիրով հրավիրում ենք միանալ նախաձեռնությանը։

🗓️ Ժամանակացույց
🔹Սեպտեմբերի 25-ին՝ ժ. 17:00-ից 23:00-ը
🔹Սեպտեմբերի 26-ին՝ ժ. 11:00-ից 17:00-ը

✅ Մասնակից գիտնականների ճանապարհածախսը և կեցության ծախսերը կհոգան ծրագրի միջոցներից։

ℹ️ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.sci.am/newsview.php?id=1146&langid=1

📩 Ցանկացողները կարող են [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել իրենց տվյալները, ինչպես նաև գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/2EeoDmHP1D5cYR356

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

🇦🇲🇧🇬 Միջազգային գիտական համագործակցության ևս մեկ նոր քայլ🧬 «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լա...
30/06/2026

🇦🇲🇧🇬 Միջազգային գիտական համագործակցության ևս մեկ նոր քայլ

🧬 «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատողներ Քրիստինա Կարապետյանը և Արևիկ Իսրայելյանը ս.թ. հունիսի 14-23-ը, 25RG-2I223 ծրագրի շրջանակներում, աշխատանքային այցով եղել են Բուլղարիայում։

👩🏼‍🔬 Այցի ընթացքում, ծրագրի գիտական խորհրդատու պրոֆ. Սվետլա Դանովայի հրավերով, նրանք մասնակցել են Ստեֆան Անգելոֆի անվան մանրէաբանության ինստիտուտում կայացած ծրագրի աշխատանքային հանդիպմանը։

🔬 Այցի շրջանակում հանդիպումներ են կայացել նաև Պլովդիվի համալսարանի տեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Ի. Իլեյևի և Ասեն Զլատարովի անվան համալսարանի պրոֆեսոր Յ. Գեորգիևի հետ։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտական ուղղություններ, որոնք կարող են հիմք հանդիսանալ նոր միջազգային գիտահետազոտական համագործակցությունների և համատեղ ծրագրերի իրականացման համար։

💡 Բուլղարացի գործընկերները հատկապես կարևորել են կիրառական նշանակություն ունեցող և արդյունքների ներդրմանն ուղղված գիտական հետազոտությունների զարգացումը՝ ընդգծելով գիտության և արտադրության միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

🌍🤝 Այս այցը ևս մեկ կարևոր քայլ է միջազգային գիտական կապերի ամրապնդման և համատեղ հետազոտական նախաձեռնությունների զարգացման ճանապարհին։

🧬🇮🇹🇦🇲 Միջազգային գիտական համագործակցություն. մեր Կենտրոնի գիտնականները մասնակցել են Նեապոլի հեղինակավոր աշխատաժողովին🌍🔬 ...
30/06/2026

🧬🇮🇹🇦🇲 Միջազգային գիտական համագործակցություն. մեր Կենտրոնի գիտնականները մասնակցել են Նեապոլի հեղինակավոր աշխատաժողովին

🌍🔬 Ժամանակակից կենսատեխնոլոգիաների և դեղագործության զարգացման գործում առանցքային նշանակություն ունեն միջազգային առաջատար փորձի փոխանակումն ու գիտական ինտեգրումը:

🗓️ Ս.թ. հունիսի 25-27-ը «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի Պեպտիդային ինժեներիայի լաբորատորիայի վարիչ, ք.գ.թ. Տաթևիկ Սարգսյանը և գիտաշխատող Քրիստինե Հովսեփյանը մասնակցել են «Կենսաակտիվ պեպտիդներին նվիրված Նեապոլի 19-րդ գիտական աշխատաժողովին» (19th Naples Scientific Workshop on Bioactive Peptides):

🌍✨ Այս հեղինակավոր հարթակը մեկտեղել էր ոլորտի առաջատար գիտնականներին ու հետազոտողներին` քննարկելու պեպտիդային քիմիայի արդի հիմնախնդիրները:

📋💡 Աշխատաժողովի շրջանակներում մեր գիտնականները հանդես են եկել պաստառային զեկուցմամբ՝ «Ոչ սպիտակուցային ամինաթթուներ պարիւնակող կենսաակտիվ պեպտիդների սինթեզը՝ պինդ ֆազային և ակտիվացված էսթերների մեթոդների կիրառմամբ» (Synthesis of bioactive peptides with non-proteinogenic amino acids via solid-phase and activated ester approaches) թեմայով:

📈🤝 Մասնակցությունն աշխատաժողովին հնարավորություն տվեց ոչ միայն ձեռք բերել արժեքավոր գիտագործնական գիտելիքներ, այլև հիմքեր դնել նոր համագործակցությունների, որոնք էապես կնպաստեն մեր Կենտրոնում իրականացվող հետագա գիտահետազոտական աշխատանքների և պեպտիդային ինժեներիայի զարգացմանը:

👏🎉 Շնորհավորում ենք մեր գիտնականներին և մաղթում նորանոր գիտական նվաճումներ: 🚀🎓

#Գիտություն #Կենսատեխնոլոգիա #ՊեպտիդներիՍինթեզ #ՊեպտիդայինԻնժեներիա

✈️🔬 Գիտական այց Մադրիդ. նոր քայլեր միջազգային համագործակցության ճանապարհինՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմ...
24/06/2026

✈️🔬 Գիտական այց Մադրիդ. նոր քայլեր միջազգային համագործակցության ճանապարհին

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող 22RL-031 նախագծի շրջանակում Հանքային հումքի կենսամշակման, մետաղների վերականգնման և միջավայրի պաշտպանության լաբորատորիայի վարիչ, կգթ Արևիկ Վարդանյանը ս.թ. հունիսի 15-ից 22-ը գիտական այցով եղել է Մադրիդում:

🤝 Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսոր Մունոզի հետ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են նախագծի ընթացքը, արդեն իրականացված աշխատանքները, ինչպես նաև բիոսորբցիայի և դեսորբցիայի վերաբերյալ տպագրության մեջ գտնվող գիտական հոդվածին առնչվող հարցերը։

🧪 Քննարկվել են նաև ընթացիկ և առաջիկա փորձարարական աշխատանքները, ներառյալ տեղում (in situ) իրականացվելիք առաջադրանքները, ինչպես նաև երկկողմ գիտական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։

🌍✨ Այցը կարևոր քայլ էր միջազգային գիտական համագործակցության ամրապնդման և նախագծի արդյունավետ իրականացման տեսանկյունից՝ նպաստելով նոր գաղափարների, փորձի և գիտելիքի փոխանակմանը։

Address

14 Gyurjyan Street
Yerevan
0056

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30

Telephone

+37410654180

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ ԳԱԱ "Հայկենսատեխնոլոգիա" ԳԱԿ ՊՈԱԿ SPC “Armbiotechnology” SNPO NAS RA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ՀՀ ԳԱԱ "Հայկենսատեխնոլոգիա" ԳԱԿ ՊՈԱԿ SPC “Armbiotechnology” SNPO NAS RA:

Shortcuts

Share