ԱՐԵԳ հաշվապահական գրասենյակ

ԱՐԵԳ հաշվապահական գրասենյակ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաշվապահական հաշվառման իրականացում
Ֆինանսական և հարկային խորհրդատվություն
Կադրային գործի վարում
Ապրանքային նշանի գրանցում

22/07/2026

❗️❗️❗️

❗️❗️❗️
11/05/2026

❗️❗️❗️

Հարգելի՛ գործարարներ,

Ի պատասխան վերջին շրջանում հաճախ հնչող հարցերի և մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ այսուհետ «Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ (https://armcci.am):

Անհրաժեշտ մյուս փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ստորև՝

1️․ Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար՝

☑️ Սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում՝
— համապատասխանության սերտիֆիկատ,
— որակի հայտարարագիր։

Վերոնշյալ փաստաթղթերի ստացման համար կարող եք դիմել համապատասխան սերտիֆիկացման մարմիններին՝
https://armnab.am/CertificationBodyList։

☑️ Այլ ապրանքների դեպքում՝
— ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ։
— կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը թույլ կտա հաստատել ապրանքի ծագումը, այդ թվում՝ հաշիվ-ապրանքագիր (invoice), լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն կամ այլ հիմնավորող փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ ապրանքը արտադրվել է Հայաստանում կամ ԵԱՏՄ անդամ երկրներում։

2․ ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար՝
— մաքսային հայտարարագիր։

⁉️ Փաստաթղթերի հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել «Վայլդբերրիզ»-ի տեխնիկական սպասարկման կենտրոն՝ վաճառողների պորտալի միջոցով ( https://forms.gle/dCcZpSK1zTtgX6BV7 ) կամ թողնել կոնտակտային հեռախոսահամար հետևյալ հղմամբ՝
Հետադարձ կապի ձևաթուղթ՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSenqylVppuJhJGeB1yEYy3z7Wieq80KXbLqk0XEwYEgFe2lxg/viewform։

❗️ Խնդրում ենք նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, որպեսզի ներդրված համակարգի շրջանակում գործընթացը կազմակերպվի հնարավորինս սահուն, ճիշտ և առանց ուշացումների։

03/05/2026

Չգրանցված բրենդը պաշտպանված չէ ❗️

Օգտվեք ձեր ապրանքային նշանը օգտագործելու բացառիկ իրավունքից և արգելեք երրորդ անձանց օգտագործել ձեր անունը կամ լոգոտիպը։

Մենք կօգնենք ձեզ ապրանքային նշանի գրանցման ամբողջ գործընթացում՝ սկսած հայտի պատրաստումից։

Գրանցումն իրականացվում է պետական մարմնի կողմից, իսկ մենք ապահովում ենք գործընթացի ճիշտ և արդյունավետ կազմակերպումը։

💸 Ծառայության դիմաց կարող եք վճարել մաս-մաս՝ առանց ծանր բեռի

Մանրամասների համար կարող եք զանգահարել 📱 094 26 74 47

⚠️Հիշեցնենք, որ 10 000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը գերազանցող և սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները ե...
14/03/2026

⚠️Հիշեցնենք, որ 10 000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը գերազանցող և սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները ենթակա են հայտարարագրման:
👇

⚠️Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակաբար ուժեղացվելու է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։

2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց կողմից իրականացված կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման ավելի քան 450 դեպք է արձանագրվել կամ հայտարարագրվել՝ շուրջ 69 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով։ Դրանցից շուրջ 59.5 մլն ԱՄՆ դոլարի չափով կանխիկ դրամական միջոցները ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն, իսկ շուրջ 9.5 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ արտահանվել երկրից։

Հիշեցնենք, որ 10 000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը գերազանցող և սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները ենթակա են հայտարարագրման:

ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է՝ խուսափել խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցների ֆիզիկական տեղափոխումից և հնարավորության դեպքում օգտվել բանկային փոխանցումներից, որոնք առավել անվտանգ և թափանցիկ միջոցներ են՝ ֆինանսական գործարքների իրականացման համար։

Ավելին՝ https://src.am/am/getNews/1433

23/02/2026

Սկսեք բիզնեսը ճիշտ հաշվապահությամբ 📊

Ծառայություններ՝ սկսած 18,000 դրամից

🌸 Մարտի 8-ի կապակցությամբ՝
կանանց և աղջիկների համար

🎁 2 ամիս հաշվապահություն՝ անվճար

✔️ Առանց սխալների
✔️ Առանց տուգանքների
✔️ Լիարժեք սպասարկում

📩 Գրեք հիմա
📞 094-26-74-47

21/02/2026

Գիտե՞ս, որ կարող ես պետությունից ստանալ մինչև 100,000 դրամ 💸

Շատերը այս հնարավորությունը պարզապես բաց են թողնում։

📅 Մարտի 2-ից սկսվում է հայտարարագրումը

Եթե 2025 թվականին՝
✔️ եղել ես աշխատող
և ունեցել ես սոցիալական ծախսեր՝

🔹 Կրթական
🔹 Ատամնաբուժական
🔹 Բժշկական ապահովագրություն

Դու կարող ես ստանալ մինչև 100,000 դրամ փոխհատուցում։

✅ Մենք կկատարենք ամբողջ գործընթացը քո փոխարեն
առանց սխալների, արագ և անվտանգ։

📩 Գրիր մեզ Direct
📞 094-26-74-47

16/02/2026

Չգրանցված բրենդը պաշտպանված չէ🆘

օգտվեք ապրանքային նշանը պաշտպանելու ձեր բացառիկ իրավունքից:
✊Արգելեք երրորդ անձանց այն օգտագործել:

®️Մենք կգրանցենք ձեր ապրանքային նշանը
իսկ ծառայության դիմաց կվճարեք մաս-մաս:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 📱094 26 74 47 հեռսխոսահամարին կամ ✍️գրել նամակ:

❗️Թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքում կհետաձգվի👇
13/02/2026

❗️Թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքում կհետաձգվի👇

Ազգային Ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

✅Փոփոխությունների նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների անխափան ընթացքը՝ հաշվի առնելով այն, որ դեռևս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր:

Ըստ այդմ՝

📌աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով),

📌մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։ Սահմանվել է նաև անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա,

📌գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը,

📌ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է ՀՀ-ից դուրս այլ վայրում) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու,

📌ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների, ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ, համաձայն որոնց՝ 2027 թ. հուլիսի 1-ից հետո ևս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։

🔻Նախագահի ստորագրումից հետո Օրենքի իրավակարգավորումներն ուժի մեջ կմտնեն հրապարակման հաջորդ օրվանից:

01/02/2026

ℹ️

LeadBrain Academy ապրանքային նշանը ստացավ իր գրանցման վկայագիրը✅ Շնորհակալություն ենք հայտնում LeadBrain Academy-ին վստա...
18/01/2026

LeadBrain Academy ապրանքային նշանը ստացավ իր գրանցման վկայագիրը✅
Շնորհակալություն ենք հայտնում LeadBrain Academy-ին վստահության համար😊
Ապրանքային նշանի գրանցման համար կարող եք
✉️գրել էջին կամ☎️ զանգահարել 094 26 74 47 հեռախոսահամարին։

Address

Էրեբունու փողոց, Երևան, Հայաստան
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 20:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ԱՐԵԳ հաշվապահական գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share