Dalan Technopark

Dalan Technopark Dalan Technopark is designed to foster creativity, innovation, and growth.

Դալան Տեխնոպարկը (Դալան Թեքնոլոջիս ՍՊԸ) լինելու է տարածաշրջանում եզակի բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիական կենտրոն, որի նպատակը Հայաստանի և աշխարհի առաջատար ՏՏ ընկերություններին մեկ հարկի տակ միավորելն ու արգասաբեր աշխատանքի համար բացառիկ միջավայր ապահովելն է։

“BOMA A Class” շինարարական ստանդարտով և “LEED Certificate”-ի չափորոշիչներով կառուցվող բիզնես կենտրոնն իր գաղափարախոսությամբ և տեխնիկական հագե

ցվածությամբ ձևավորելու է հենց այն միջավայրը, որը իդեալական վայր կլինի նույն գաղափարներով ու հետաքրքրություններով մասնագետների համախմբման համար:

Նախագծի կառուցապատման կառավարման ողջ գործընթացը ղեկավարում է 1SQ ընկերությունը, իսկ վաճառքը՝ Red Invest Group-ը։

Բիզնես կենտրոնը շահագործման կհանձնվի 2026 թվականին։

Dalan Technopark is a groundbreaking multifunctional technology center that will be unlike any other in the region. Its primary objective is to bring together the world's leading IT companies in Armenia under one roof, providing an exceptional level of security for their productive work. The business center, constructed according to the "BOMA A Class" and "LEED Certificate" standards, creates an ideal environment for like-minded professionals to gather due to its ideology and technical equipment. Dalan Technopark, spanning 158,000 sq.m., will feature various facilities, such as scientific research centers, conference and exhibition halls, and recreational spaces like sports clubs, shopping centers, and restaurants. The project's construction management is being expertly overseen by 1SQ company, while Red Invest Group has been entrusted with the responsibility of sales. The business center is projected to be commissioned in 2026, marking a significant milestone in the region's technological advancement.

✨Դալան Տեխնոպարկից բացվող տեսարանները հիասքանչ են։Շենքի վերին հարկերից բացվում է Երևանի 360° համայնապատկերը․ այստեղ քաղա...
07/08/2026

✨Դալան Տեխնոպարկից բացվող տեսարանները հիասքանչ են։

Շենքի վերին հարկերից բացվում է Երևանի 360° համայնապատկերը․ այստեղ քաղաքը երևում է բոլորովին այլ տեսանկյունից, իսկ հորիզոնը ձգվում է մինչև քաղաքի սահմանները։

Dalan Technopark-ը միակ բիզնես կենտրոնն է Հայաստանում, որն առաջարկում է ավելի քան 100 մետր բարձրության վրա գտնվող օֆիսային տարածքներ։ Վերին հարկերի մակերեսը գերազանցում է 4,000 քմ-ը՝ հնարավորություն տալով մեկ հարկում կազմակերպել ընդարձակ աշխատանքային միջավայր՝ քաղաքի 360° տեսարանով։

Ընդամենը 10 րոպե քաղաքի կենտրոնից՝ քաղաքի աղմուկից հեռու, բայց բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովված՝ Դալանը ստեղծում է միջավայր, որտեղ աշխատանքը դառնում է հաճույք:

13/07/2026

✨Այն, ինչ երեկ նախագիծ էր, այսօր դարձել է իրականություն։ Dalan Technopark-ը ամեն օր ևս մեկ քայլով մոտենում է իր ավարտուն տեսքին։

08/07/2026

Dalan Technopark 🤝 Sakcable

23/06/2026

⚡️ Dalan Technopark-ը շարունակում է համագործակցել միջազգային առաջատար գործընկերների հետ։

Դալանի շինարարական հրապարակ էր այցելել Schneider Electric-ի տարածաշրջանային տնօրեն Լուչիան Էնարուն։

Շրջայցի ընթացքում ներկայացվել են շինարարության ընթացքը, նախագծում կիրառվող ինժեներական լուծումները և Schneider Electric-ի տեխնոլոգիաներով ձևավորվող էլեկտրամատակարարման համակարգը, որը կապահովի շենքի հուսալի և արդյունավետ աշխատանքը։

🌍 Այսպիսի համագործակցությունները կարևոր քայլ են Dalan Technopark-ում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու ճանապարհին։

22/06/2026

💰 25 միլիոն դոլարի գործարքը պարզապես խոշոր գործարք չէ։

🌍 Սա միջազգային ներդրողի վստահության արտահայտությունն է Dalan Technopark-ի, Հայաստանի բիզնես միջավայրի և երկրի տնտեսական ապագայի նկատմամբ։

22/06/2026

🚀 $25,000,000 օտարերկրյա ուղղակի ներդրում Dalan Technopark-ում։

Dalan Technopark-ում իրականացվել է Հայաստանի առևտրային անշարժ գույքի շուկայի ամենախոշոր գործարքներից մեկը։

🌍 Միջազգային ներդրողի կողմից իրականացված շուրջ 25 միլիոն ԱՄՆ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումը կարևոր իրադարձություն է ոչ միայն նախագծի, այլև ամբողջ Հայաստանի ներդրումային միջավայրի համար։

Այս գործարքը հերթական անգամ ապացուցում է, որ միջազգային ներդրողները վստահում են Հայաստանում իրականացվող մեծածավալ և միջազգային չափանիշներին համապատասխան նախագծերին՝ պատրաստ լինելով ներդրումներ կատարել անգամ կառուցման փուլում գտնվող օբյեկտներում։

🏢 LEED և BOMA միջազգային ստանդարտներին համապատասխան կառուցվող Dalan Technopark-ը շարունակում է ձևավորել նոր որակի բիզնես միջավայր՝ համադրելով ժամանակակից ենթակառուցվածքները, մասշտաբը և երկարաժամկետ զարգացման տեսլականը։

🤝Դալան Տեխնոպարկը կնքեց համագործակցության պայմանագիր մալուխ արտադրող վրացական առաջատար ընկերության՝ საქკაბელი • Sakcable...
11/06/2026

🤝Դալան Տեխնոպարկը կնքեց համագործակցության պայմանագիր մալուխ արտադրող վրացական առաջատար ընկերության՝ საქკაბელი • Sakcable -ի հետ։

Պայմանագրի համաձայն Sakcable-ը մատակարարում է N2XH և N2XH FE 180/E90 մալուխներ, որոնք հատուկ նախագծված են բարձր պահանջներ ունեցող և մեծ թվով մարդկանց սպասարկող շինություններում անվտանգության ու հուսալի աշխատանքի ապահովման համար։

Այս մալուխները հալոգենազուրկ և ցածր ծխագոյացման հատկություններով են, ինչը հրդեհի դեպքում զգալիորեն նվազեցնում է թունավոր գազերի արտանետումը՝ նպաստելով մարդկանց ավելի անվտանգ տարհանմանը և սարքավորումների ավելի բարձր պաշտպանվածությանը։

💬«Դալան Տեխնոպարկի կառուցման ընթացքում մենք առաջնահերթություն ենք տվել բարձր որակին և անվտանգության միջազգային չափանիշներին՝ նախագծման փուլից մինչև յուրաքանչյուր ինժեներական համակարգի ընտրությունը։ Մեզ համար կարևոր էր ապահովել, որ օգտագործվող բոլոր նյութերը լինեն հուսալի, անվտանգ և ապահովեն երկարաժամկետ արդյունավետություն։ Sakcable-ի արտադրանքը լիովին համապատասխանում է այս պահանջներին։ Մենք վստահ ենք, որ բարձրորակ մալուխների կիրառումը կնպաստի Դալան Տեխնոպարկի անվտանգ և արդյունավետ շահագործմանը՝ օգնելով սահմանել նոր չափանիշներ ժամանակակից բիզնես միջավայրի համար», — նշել է Դալան Տեխնոպարկի օպերացիոն տնօրեն Հայկ Տեր Տաճատյանը։

🤝 DALAN TECHNOPARK & DOMUS🚀  Մեկնարկեց նոր և արդյունավետ համագործակցություն։Դալան Տեխնոպարկը և Domus / Դոմուս ընկերությո...
04/06/2026

🤝 DALAN TECHNOPARK & DOMUS

🚀 Մեկնարկեց նոր և արդյունավետ համագործակցություն։

Դալան Տեխնոպարկը և Domus / Դոմուս ընկերությունը կնքեցին համագործակցության պայմանագիր։

Տեխնոպարկի շինարարության կարևոր փուլերից մեկում նախագծին միացավ ևս մեկ հուսալի և պրոֆեսիոնալ գործընկեր, որը կապահովի ներքին հարդարման աշխատանքների համար անհրաժեշտ արտադրանքը՝ սկսած ամենափոքր դետալներից մինչև խոշոր և բարդ կոնստրուկցիոն լուծումներ։

💼 Համոզված ենք, որ այս համագործակցությունը կնպաստի նախագծի բարձր որակի և լավագույն արդյունքների ապահովմանը։

✨Ընդամենը 1 ամսից կավարտվեն Դալան Տեխնոպարկի հիմնակմախքի շինարարական աշխատանքները։ Շուտով ամբողջությամբ կուրվագծվի Հայաս...
01/06/2026

✨Ընդամենը 1 ամսից կավարտվեն Դալան Տեխնոպարկի հիմնակմախքի շինարարական աշխատանքները։

Շուտով ամբողջությամբ կուրվագծվի Հայաստանի ամենամասշտաբային և ունիկալ նախագծերից մեկի ճարտարապետական կերպարը։

25/05/2026

🌿Ինչպե՞ս է մարդը իր աշխատանքային առօրյայում զգալու, որ աշխատում է LEED ստանդարտով կառուցված շենքում;

🏢Տեխնոպարկում ստեղծված են առողջ և հարմարավետ աշխատանքային պայմաններ, որոնք նպաստում են մարդկանց լավ ինքնազգացողությանն ու արդյունավետ աշխատանքին։

✔️Օդի բարձր որակ
✔️ Բնական լուսավորություն
✔️ Տեսադաշտի ապահովում
✔️ Առողջ և կոմֆորտ աշխատանքային միջավայր

🎙️ «Dalan Dialogues»-ի շրջանակներում Dalan Technopark-ի օպերացիոն տնօրեն Հայկ Տեր-Տաճատյանը և «Energy Systems» ընկերության ծրագրերի ղեկավար Մարինե Պետրոսյանը զրուցում են այն մասին, թե ինչպես է LEED ստանդարտը իրական ազդեցություն ունենում աշխատակիցների առօրյայի, արդյունավետության և ինքնազգացողության վրա։

Address

9/1 Tsitsernakaberd Highway
Yerevan
0082

Alerts

Be the first to know and let us send you an email when Dalan Technopark posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dalan Technopark:

Shortcuts

Share