ONTOP Consulting

ONTOP Consulting TAX AND ACCOUNTING SERVICES

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ
24/04/2024

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ

08/04/2024

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ.

📌Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը կամ հայտարարագիրը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

📌Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի կամ ծախսի չհայտարարագրմանը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

❗Առանձնապես խոշոր չափ է համարվում 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

Շնորհավոր մայրության և գեղեցկության տոնը🌺🌸🌷
07/04/2024

Շնորհավոր մայրության և գեղեցկության տոնը🌺🌸🌷

06/04/2024

ՍՊԸ-ն առաջարկում է ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու ծառայություններ։

ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, որ 2023 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝

 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
 Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ),
 Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,
 Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն.

2023թ. հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու վերջնաժամկետն է 2024թ․մայիսի 1-ը ներառյալ։

Մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։

06/04/2024

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ.

📌 Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին սահմանված ժամկետում չներկայացնելը՝ առաջացնում է նախազգուշացում:

📌 Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախորդ պարբերությամբ նախատեսված վարչական տույժի միջոցը կիրառելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում`

1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) դրան նախորդող տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ)՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.

2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.

3) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք հաշվետու տարվա ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.

4) սույն պարբերության 1-3-րդ կետերում չնշված ֆիզիկական անձանց համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։

📌 Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախորդ պարբերությամբ նախատեսված վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` 30 օրվա ընթացքում, չներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝ սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:

05/04/2024

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՕ-125-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ, ՈՐԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ԵՎ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆԸ։
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=191230

03/09/2023

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների (այդ թվում` թեթև մարդատար ավտոմեքենաների) գծով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) կարգի վերանայում, օտարվող` ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների գծով եկամտի հաշվառման առանձնահատկության սահմանում, տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերի վերանայում:

ԱՎելին՝ 👇

https://www.e-draft.am/projects/6135/about

02/09/2023

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 15.02.2018 թվականի թիվ 65-Ն հրամանի ՝ Երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմակերպություններին և (կամ) ֆիզիկական անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու կարգը սահմանելու մասին հրամանի, հավելվածի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված էր, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի դրույթների կիրառման առումով՝ ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող են համարվում՝

3) այն անձինք, որոնք թեպետև իրենցից անձանց խումբ չեն ներկայացնում, սակայն իրացվող ապրանքների կամ ծառայությունների (աշխատանքների) գները բարձր կամ ցածր պահելու, հարկվող շրջանառությունները ցածր ցույց տալու միջոցով բարձր եկամուտներ ստանալու, շուկա այլ անձանց մուտքը խոչընդոտելու կամ ծախսերը նվազեցնելու նպատակով գործում են համաձայնեցված,

4) այն անձինք, որոնց առևտրի, ծառայությունների կամ հանրային սննդի օբյեկտները հանդես են գալիս միևնույն անվանման կամ ապրանքային նշանի տակ:

ՀՀ Վճրաբեկ դատարանի 17.03.23 թ. վարչական գործ թիվ ՎԴ/7463/05/21 որոշմամբ անվավեր է ճանաչել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 15.02.2018 թվականի թիվ 65-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը:

Ավելին՝ 👇👇👇

https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=176694

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=145075

https://www.petekamutner.am/Shared/Documents/_ts/_tl/Other/Departmental_Acts/vr_hhpek_iv_270_2023.pdf

01/09/2023

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է՝

- սահմանել, որ հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել նաև այն դեպքերում, երբ հարկային հաշվարկը վերաբերում է այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով գտնվում է ստուգման ընթացքում կամ այն հաշվետու ժամանակաշրջանին, որի ստուգումը՝ տվյալ հարկատեսակի մասով, սկսվել է, սակայն հաշվարկի ներկայացման օրը ստուգման ընթացքը կասեցված է, բացառությամբ տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկների,

- սահմանել, որ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկները) ԱԱՀ-ի մասով կարող են ներկայացվել նաև այն հաշվետու ժամանակաշրջանի մասով, որը հարկային մարմնի կողմից ուսումնասիրվել է, ինչպես նաև այն հաշվետու ժամանակաշրջանին, որի արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով,

- ուժը կորցրած ճանաչել համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հրապարակելու պահանջը,

- սահմանել, որ համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների հանձնարարագիրը ստուգումն սկսելու օրը ներկայացվում է հարկ վճարողին՝ ծանոթացման,

- սահմանել, որ հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետները լրացած լինելու պարագայում, եթե հարկային պարտավորությունների ճշտման արդյունքում ավելանում է հարկային պարտավորությունը և (կամ) նվազում է հաշվանցվող (պակասեցվող) գումարը, ապա օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան կատարվում են հարկային պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների փոփո­խություններ։

Ավելին՝ https://www.e-draft.am/projects/6195/about

31/08/2023

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ՝
https://www.e-draft.am/projects/6083/about..., համաձայն որի

Address

Yerevan

Telephone

+37441230100

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ONTOP Consulting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ONTOP Consulting:

Share