«Ծաղկոց-պարտեզ»-ը 1.6-ից 13 տարեկան երեխաների և դեռահասների համակողմանի և ներդաշնակ զարգացման և վաղ սոցիալիզացիայի կենտրոն է։
Կենտրոնում նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքը տարվում է 3 հիմնական ուղղություններով.
1. երեխաների ֆիզիկական, ինտելեկտուալ, և հուզակամային ոլորտների զարգացում,
2. սոցիալական հմտությունների և հաղորդակցման ունակությունների զարգացում,
3. երեխաների ստեղծագործական նախաս
իրությունների և ունակությունների բացահայտում ու զարգացում։
5-6 տարեկանների համար գործում է դպրոցական ուսուցմանը նախապատրաստման հատուկ ծրագիր:
Դպրոցականների համար գործում է դասապատրաստման ծառայություն, ամառային դպրոց, անգլերենի և ռուսերենի ուսուցման փուլային դասընթացներ, արտ-ատելյե:
Կենտրոնում գործում են նաև հոգեբանի, լոգոպեդի, արտթերապևտի ծառայությունները: Հատուկ նշանակություն է տրվում երեխաների մոտ զգայական ոլորտի, հոգեկան գործընթացների (ըմբռնում, հիշողություն, ուշադրություն, մտածողություն, խոսք, երևակայություն), հուզակամային ոլորտի, ինքնակարգավորման ունակությունների, անձնային հատկությունների զարգացմանն ու հոգեբանական հնարավոր խնդիրների կանխարգելմանը:
Իրականացվում է տարբեր խնդիրների հաղթահարմանն ուղղված խմբային հոգեթերապիա:
Իրականացվում են աշխատանքներ զարգացման տարբեր խնդիրներ ունեցող նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետ: