ՄՈՒՆՔ & ՄԵՆՔ

ՄՈՒՆՔ & ՄԵՆՔ Լյավ նախաձեռնություն բիզնես ծրագրերին քյոմագ ընելի հետի: Հայերավ միանումընք մեծ ու լյավ գործեր անինք

Հարգելի արցախցիներ,Եթե ձեր շրջապատում կան հաշվապահական գործի մասնագետներ, հրավիրեք մեր էջ, որպեսզի դիմեն թափուր տեղերի հ...
10/10/2025

Հարգելի արցախցիներ,

Եթե ձեր շրջապատում կան հաշվապահական գործի մասնագետներ, հրավիրեք մեր էջ, որպեսզի դիմեն թափուր տեղերի համար

Ստորեւ ներկայացնում եմ ցանկը համապատասխան էլ․փոտի հասցեներով

1. Glovo - կրտսեր հաշվապահ /հաշվապահություն, հաշվետարություն, դրամարկղ/ ։ Ուղարկել CV հետևյալ էլ․փոստին [email protected] , նշել junior-acc

2. Wellar Group - Ավագ հաշվապահ ։ Ուղարկել CV հետևյալ էլ․փոստին [email protected], նշել senior-acc

3. AMS- Էյ Էմ Էս ՍՊԸ - Հաշվետար։ Ուղարկել CV հետևյալ էլ․փոստին [email protected] , նշել hashvetar

4. Cenomi Retail Armenia - Հաշվապահ։ Ուղարկել CV հետևյալ էլ․ փոստին [email protected] նշել hashvapah

5. Red Store - Հաշվետար։ Ուղարկել CV հետևյալ էլ․ փոստին [email protected] նշել hashvetar

6. Գրանթ Թորնթոն ՓԲԸ - Ավագ Հաշվապահի խորհրդատու- դիմել գործատուի էջում https://career.gtportal.app/job/Senior%20Accounting%20Adviser-Armenia-Nov.%202,%202025/

7. Manzelia - հաշվապահ։ Ուղարկել CV [email protected] հասցեին՝ թեմայում նշելով «Հաշվապահ»։

8. Soft Construct - Հաշվապահ, դիմել գործատուի էջում https://peopleforce.softconstruct.com/careers/v/2130-accountant

Թափուր տեղերի մաիսն հայտարարությունները վերցրել եմ տարբեր աղբյուրներից, պարզապես ցանկանում եմ մեկ հարթակով ձեզ հնարավորություն տալ տեղեկանալու եվ դիմելու համար։

Նշված հաստիքների համար հիմնական պահանջները հետևյալն են՝

• Հաշվապահական և հարկային գործառնությունների իրականացում՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։

• Հաշիվ-ապրանքագրերի կազմում և մուտքագրում։

• Աշխատավարձերի հաշվարկ և հարկային հաշվետվությունների կազմում։

• ՀԾ ծրագրում ֆինանսական տվյալների վարում և մշակում։

• Ֆինանսական փաստաթղթաշրջանառության վերահսկում և արխիվացում։

• Պարբերական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը

Հաջողություն եմ մաղթում բոլոր դիմողներին

ուրախ կլինեմ եթե որևէ արցախցի մեր տիրույթում իր աշխատանքի հարցը կարողանա լուծել 🌞

29/12/2023

Այս գրառումը որեւէ կոնկրետ ապրանքանիշի կամ ծառայության մասին չէ, այս գրառումը հայի արիացի, ազնիվ, վեհ, ճիշտ տեսակի մասին է✨։ Այս գրառումը արժանապատիվ կյանքի, չհանձնվելու, Փյունիկի մասին է🌞։
Հայոց տասհազարամյա պատմության մեջ առաջին անգամ, Արցախի բռնի հայաթափումից հետո երբ արցախցիները շիվարած, ամեն ինչ կորցրած գաղթականի խղճուկ ճամպրուկներով հասան Հայաստան, փրկվողների համար հաջորդ հարցը արժանապատիվ կյանքով ապրելու ելք գտնելն էր vs կախյալ գոյատեւելու խնդրի ։ 🙏🏻😔
50 օր առաջ որոշեցի բացել այս էջը, նույն էջի խումբը եւ ինստագրամյան էջերը (լինկերը կդնեմ ստորեւ👇)։
Ես այս էջում ներդրել եմ իմ անձի համար թերեւս երկու արժեւորվող ասպեկտ` ժամանակ եւ գիտելիք🌞 Սա այն էր ինչ ես կարող էի ներդնել իմ հայրենակիցներին աջակցելու համար 🫶🏻
ՄՈՒՆՔ & ՄԵՆՔ այն հարթակն է, որտեղ ես որոշեցի համախմբել իմ գործունյա հայրենակիցներին, մարդկանց ովքեր իրենց աշխատասիրությունը, ժամանակը, էներգիան, գիտելիքը, շնորհք տաղանդը ցանկանում են բիզնեսի վերածել `իրենց ընտանիքներին սատարելու, արժանապատիվ ձեւով գումար աշխատելու համար ❣️
Պայմանը հստակ էր, ինձ ուղարկում են տվյալներ իրենց գործունեության մասին, ես ձեւակերպում եմ գրառում, եթե հավանում են սկսում ենք տարածել տարբեր հարթակներում, ես էլ էջը իմ համեստ հնարավորությունների սահմաններում գովազդ էի միացնում տարածում 🤗։
Այս պահի դրությամբ էջում եւ խմբում կան 40- ից ավել բիզնես գործունեության, տարբեր արտադրանքների եւ ծառայությունների մասին գրառումներ 💪🏻
Դիմում եմ արժանապատիվ, էմպատ, հայերին, մարդկանց, ովքեր երջանկացնելով են երջանկանում, մարդկանց ովքեր կարեկից են , եւ գնահատում են օրհնանքի ուժը ❣️
Մտեք մեր էջ, կատարեք գնումներ, պատվերներ գրանցեք ըստ ձեզ անհրաժեշտ արտադրանքի կամ ծառայության, սատարեք արցախցիներին, ովքեր ուզում են արժանապատիվ կյանքով ապրել, առաջարկելով իրենց ձեռքի աշխատանքները, ուտեստները, համովիկությունները, ծառայությունները 🤝🎁
Սփյուռքի սիրելի հայեր ջան, քան տարբեր անհայտ ու տարօրինակ ֆոնդերի գումար փոխանցեք, մեր էջին հետեւեք, տարածեք, քաջալերեք, որպեսզի հայերը միանան, պատվիրեն ու սատարեն էջում գրանցված եւ դեռ ապագայում ավելի մեծ քանակով գրանցվող բիզնես նախաձեռնություններին։ Կարող եք նաեւ ինքներդ պատվիրել, ձեր Հայաստանում բնակվող հարազատերի համար, առաքումով կհասցնեն ❣️🌞
Ես մեծ սիրով ու ամեն անգամ հուզմունքով եմ ձեւակերպել յուրաքանչյուր գրառում, ամեն անգամ իմ հայրենակիցների պատմությունը լսելով վերապրել, երբեմն արցունքներս խեղդելով գրառում եմ գրել, հպարտանալով ու ափսոսալով որ այսպիսի լավ , դրական մարդիկ այս իրավիճակում են հայտնվել😔
Դիմում եմ , հորդորում եմ, խնդրում եմ բոլորիդ, կիսվեք, տարածեք այս էջը, ձեզանից դա ընդհամենը մեկ րոպե ժամանակ է խլելու, բայց 42 ընտանիքից յուրաքանչյուրին սատարող գնում եք ապահովելու ❣️🌞
Եթե պատվիրելու անհրաժեշտություն դուք այս պահին չունեք ուղարկեք մեր էջը մրադկանց, ովքեր կարծում եք կօգտվնեն🤗
Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը երես🤝🫶🏻
Եկեկք սատարենք արցախցիներին հային վայել արժանապատիվ կյանքով ապրելու հարցում ❣️
Այս հղումով խումբն է
https://www.facebook.com/groups/3496724380644134/permalink/3542614396055132/?mibextid=Nif5oz

Այս հղումով ինստագրամյան էջն է
https://www.instagram.com/munqandmenq7?igsh=ZGNjOWZkYTE3MQ==

Լյավ նախաձեռնություն բիզնես ծրագրերին քյոմագ ընելի հետի: Հայերավ միանումընք մեծ ու լյավ գործեր անինք

Ձեռագործ բառի իրական իմաստով՝ հելունով և շյուղերով գործած պայուսակներն են մեր Ռուզաննայից🤗։Ինչ հոգու խաղաղություն և ներդ...
29/12/2023

Ձեռագործ բառի իրական իմաստով՝ հելունով և շյուղերով գործած պայուսակներն են մեր Ռուզաննայից🤗։
Ինչ հոգու խաղաղություն և ներդաշնակություն պետք է ունենա մարդ, որպեսզի հանգիստ նստի և դրական լիցքերը թելերի հետ մեկտեղելով այսպիսի գեղեցիկ պայուսակներ գործի🌞❣️։
Ձեռք բերեք պայուսակ, որը ընդգծում է ձեր սեփական գեղեցիկը և հանդիսանում է թե որպես աքսեսուար ձեր հագուստի հետ համահունչ, թե որպես պայուսակ իր այլ՝ կանանց համար շատ հարազատ իմաստով կամ նշանակությամբ 💥
Դուք ձեր to do list-ի ևս մեկ կետ իրականացրեք՝ թարմացրեք պայուսակը🫶🏻, Ռուզաննան էլ իր երազանքին կմոտենա ձեր պատվերների շնորհիվ, և կհիմնադրի ավելի լայնածավալ արտադրանքի հնարավորություն ստեղծող արտադրամաս նաև այլ բիզնեսի ուղի զարգացնելու համար🌞
Պատվերի համար այցելեք էջ, կամ զանգահարեք հետևյալ 👇համարով
📱☎️+37498823636
https://www.instagram.com/__ruzyan__?igsh=ZGNjOWZkYTE3MQ==

Էկո համակարագի զարգացման խթնաման ծրագրերին ծանոթանալով կարելի է կասկածել, որ շուտով համարյա պարտադիր է լինելու ստորև ներ...
29/12/2023

Էկո համակարագի զարգացման խթնաման ծրագրերին ծանոթանալով կարելի է կասկածել, որ շուտով համարյա պարտադիր է լինելու ստորև ներկայացվող պայուսակների ձեռքբերումը🤗։
Դուք ունեք լավ հնարավորություն ձեռք բերելու էկո պայուսակ, որտեղ արվեստը և կիրառելիությունը համատեղված են 🎁
Ծանոթացեք Artsakhee Handmade Bags Artsakhee handmade bags ապրանքանիշի հետ🫶🏻։
Հարմարավետ են և ոճային ❣️
Կարևորագույն հանգամանքն այն է, որ նկարները ձեռքով են նկարված, այսինքն անսահման շատ ջերմություն կա դրված ամեն աշխատանքի մեջ🌞։
Նաև պետք է պարտադիր նշել, որ մեր շնորհաշատ Լիլիթը շուտով հանդես կգա ապրանքատեսակի լայնացմամբ (Ձեռքով նկարված շապիկներով, սփռոցներով, սրբիչներով և այլն💪🏻)։ Դա նշանակում է, որ Լիլիթի կոնտակտները պետք է վերցնեն և հիշեն նաև արդեն գործող խոշոր բիզնեսների պատասխանատուները` փոխշահավետ համագործակցության համար 🤝
Պատվերների համար գրանցեք այս👇 համարը և լիքը պատվերներ գրանցեք։
☎️📱+374 93 738836

Ինչու է կարևոր, որպեսզի երեխան դեռ մանկուց սովորի գնահատել, նվիրվել, հոգատար լինել?🤗Բանը նրանում է, որ նման երեխաները եր...
28/12/2023

Ինչու է կարևոր, որպեսզի երեխան դեռ մանկուց սովորի գնահատել, նվիրվել, հոգատար լինել?🤗
Բանը նրանում է, որ նման երեխաները երբ մեծանում են ու բախվում են խնդիրների և մարտահրավերի հետ, ապա, նվիրվող, հոգատար և հանձնառու սիրտ ունեցող արդեն մեծացած երեխաները լուծումներ են փնտրում💥, իսկ միշտ փոփոխական, քմահաճ, չկողմնորոշված սիրտ ունեցող արդեն մեծացած երեխաները փախուստի ուղի են փնտրում🤔։
Առաջին դեպքը ուժեղ, դրական կերպարի մասին է, երկրորդ դեպքը հակապատկեր է🤗
Առակս ինչ կուսուցանե? Սովորեցնենք երեխաներին հոգատարություն, հավատարմություն դեռ մանկուց🫶🏻
Ծանոթացեք մեր Handicraft Ecotoys ապրանքանիշի հետ❣️
Ձեր երեխաների համար պոտենցիալ «ընկեր» կարող է հանդիսանալ Handicraft Ecotoys – ի խաղալիքը🤗
Այն կլինի լուռ հեքիաթասաց, երեխայի սեփական հեքիաթների կերպար, ընկեր երբ երեխան փոքր է, և կմնա որպես մանկության մեղեդու նոտաներ երբ երեխան մեծանա ու շարունակի խնամքով վերաբերվել իր առաջին և սիրելի խաղալիքին և դրա հետ կապված հուշերին🌞
Շատերդ ֆիլմերից գիտեք, շատերդ գրքերից, այն մասին, որ մի շարք տաղանդավոր ու հայտնի մարդիկ իրենց մանկությունից ամենաշատ հիշում են ամենասիրելի և ամենանվիրված խաղալիքի մասին ☺️
Ուստի մենք էլ, ծնողներով, հարազատներով պետք է խնամքով վերաբերվենք այդ խաղալիքների ընտրության հարցին, պետք է վերցնենք որակյալ, բարի, էկո խաղալիքներ🎁🫶🏻։
Ահա այստեղ է, որ Handicraft Ecotoys մեզ կօգնի❣️ ։
Պատվերի համար գրեք էջին
https://www.facebook.com/handicraft.any?mibextid=ZbWKwL

Եթե չեք ուզում ձեր առօրյա գործերը վերածվեն աղմկահարույց արկածների, դիմեք Babayans Handmade  հայկական որակյալ ապրանքանիշի...
28/12/2023

Եթե չեք ուզում ձեր առօրյա գործերը վերածվեն աղմկահարույց արկածների, դիմեք Babayans Handmade հայկական որակյալ ապրանքանիշին` լուծումներ գնտնելու համար🤗։
Արցախյան բլոկադայի ժամանակ ստեղվծած այդ ապրանքանիշը հենց միայն այդ ընթացքում բացվելու փաստով ցույց է տվել հաստատակամություն` լուծումներ գտնելու առումով 🌞
Իսկ թե ինչ հանգամանքներում և ինչպես ձեզ կօգնեն մեր առաջարկվող զամբյուղները և/կամ կողովները, ստորև կներկայացնենք՝
🌟 Զամբյուղը կարող է հանդիսանալ որպես խաղալիքների պահոց: Կոկիկ է պահում խաղահրապարակը եւ երեխաների համար զվարճանքի տարր է ավելացնում ✨
🌟Դիտարկում ենք որպես ամսագրի կամ գրքի պահոց – բուխարիի մոտ դրված ձեր ճոճաթոռին մոտիկ պահվող գրքերը ուր տեղավորել, եթե ոչ այս զամբյուղներում💥
⭐Կողովները կարող են հանդիսանալ որպես «Շարժական այգեգործական կայան» - պարզ է չէ ինչ կոկիկ և կազմակերպված կարելի է լինել նման պարագաներում մեր առաջարկվող որակյալ կողովներով🗑️🫶🏻
🌟Պիկնիկի զամբյուղի արդիականացում եք ուզում, համեցեք, լավագույն լուծումներ կգտնեք մեր մոտ։ Հենց օրերը տաքացան լրացրեք այն ձեր սիրած նախուտեստներով, հարմարավետ վերմակով և որոշ զովացուցիչ ըմպելիքներով եւ վայելեք պիկնիկը🧺
🌟Ընտանի կենդանիների [փիսիկների կամ շունիկների] համար հարմարավետ զամբյուղ եք փնտրում, չափսերն ասեք, կառուցվածք և կստանաք ձեր տան ինտերյերին համապատասխան զամբյուղ 🐕🐈‍⬛
🌟 Նվերների փաթեթավորման զամբյուղ եք փնտրում? փնտրեք ստացողի ճաշակին ու բնավորությանը համապատասխանող զամբյուղ և ապահովեք գեղեցիկ մատուցման պարագա մեր զամբյուղներով🎁
🌟 Մեր զամբյուղը կարող է հանդիսանալ որպես դիմահարդարման պարագաների օրգանայզեր լուծելով երկու հարց՝ ապահովում է կոկիկություն և կազմակերպվածություն, հարմար դեկոր է ինտերյերում💥
Դե թե ուրիշ ինչ հարցեր կարող են լուծել մեր կողովներն ու զամբյուղները դուք արդեն պատկերացնում եք💥, կարևորը վստահությունն է, որ բոլոր դեպքերում որակյալ ապրանք եք գնելու💪🏻
Ինչպես հասկացաք լավագույն նվեր ենք առաջարկում, ուստի գրանցեք ահա այս համարը👇 և պատվերների համար զանգահարեք ու աջակցեք մեր Babayan’s Handmade- ին պատվերներով🤗
☎️📱 +374 097115118
Ապրանքանիշի էջը այստեղ 👇
https://www.facebook.com/profile.php?id=61553169985111&mibextid=gik2fB

Ներկայացնում ենք «L’esprit de l’Artsakh»-ը L'esprit de l'Artsakh որտեղ արվեստը խաչվում է կիրառելիության ու հարմարավետութ...
28/12/2023

Ներկայացնում ենք «L’esprit de l’Artsakh»-ը L'esprit de l'Artsakh որտեղ արվեստը խաչվում է կիրառելիության ու հարմարավետության հետ💥:
Վայելեք արվեստի և արհեստի միաձուլումը ուլունքագործության մեջ, որտեղ յուրաքանչյուր ուլունք մանրակրկիտ ընտրված և հմտորեն հյուսված է ՝ ստեղծելու յուրահատուկ տրամադրություն հենց ձեզ համար🎁:
Մեր ուլունքներով պայուսակները ավելին են, քան պարզապես աքսեսուարներ. դրանք հավերժական նրբագեղության և անհատականության մասին են և իրենց մեջ պարունակում են դրական լիցքեր, երազանքին հասնելու ձգտում, աշխատասիրության և լուսավոր էներգիայի կոմպոնենտներ❣️🌞։
Որակ, Ոգի, Ոճ – ահա թե ինչ է ձեզ առաջարկում «L’esprit de l’Artsakh»-ը🤗
Պատվերների համար գրել ապրանքանիշի էջին կամ զանգահարել ահա այս համարով👇
📱☎️ +374 97 277627

Այսօրվա դժվար և սթրեսսային ժամանակներում առողջ մնալու, երջանիկ լինելու կարևորագույն պայման է հանգիստ ու ճիշտ քունը✨🛋️, հ...
27/12/2023

Այսօրվա դժվար և սթրեսսային ժամանակներում առողջ մնալու, երջանիկ լինելու կարևորագույն պայման է հանգիստ ու ճիշտ քունը✨🛋️, հաճելի համ ու բույրով սնունդը 🍲🥗և այն բոլոր թվացյալ
մանրուքների մաքրությունը ու որակը, որ մեր կենցաղում առկա են🧺🪄
Ահա այստեղ է, որ դուք պետք է իմանաք մեր Sonno-Bello Textile Sonno – Bello ապրանքանիշի մասին։ 💥
Արցախից տեղափոխվելուց հետո, Գոհարը շարունակում է հայուհիներին գոհացնել իր արտադրանքով։ Ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնավորության համապատասխանող անկողնային պարագաներ, սրբիչներ, սեղանի սփռոցներ, նույնիսկ նվերի փաթեթավորման համար նախատեսված պարկեր (որը հետագայում լավ չորացրած կանաչի պահելու տոպրակ կդիտարկեք🤗) արտադրվում են Sonno – Bello ապրանքանիշի կողմից։❣️
Եթե ուզում եք փաթաթվել նրբագեղությամբ և հանգստանալ շքեղության գրկում մեր անկողնային պարագաների պատվերի համար զանգահարեք ահա այս 👇համարներով
☎️📱+37491826680

27/12/2023

Եթե օրինակ ձեզ հարցնեն ինչ կհյուրասիրեիք երկիր մոլորակ իջած որևէ այլմոլորակայինի🙃 , որպեսզի համտեսելուց հետո պատկերացում կազմի Երկիր մոլորակի վրա ապրող մարդու կյանքի հանդեպ ընկալումների մասին👽🤖- դուք ինչ կհյուրասիրեք, որպեսզի Եկվորները կամ Նորեկները հասկանան այստեղ ինչ միջավայր է?✨
Ես գիտեմ, անպայման կհյուրասիրեմ ժենգյալով Հաց (հենց կարդաք չասեք հա, հա յանիմ ինչ, էդքան ուտեստների մեջ հենց ժենգյալով հաց, հեսա ասեմ ինչու)💥
Այս հացի մեջ մեկտեղվում են արևի, լեռների, ջերմության, աղբյուրների ու բնության տված բերք ու բարիքի, մարդու քիմքին հարազատ համեր ու հոտեր🌞🫶🏻
Դրան գումարենք այն թե մեր Լիանան ինչ սիրով ու հոգատարությամբ է դա պատրաստում, կստացվի մի բան, որը համտեսելուց հետո, այդ Նորեկները հաստատ պատվիրելու են թռչող ափսեով երկրի համը փոխանցող ուտեստ տեղափոխելու համար💫🪐։ Եթե ուզում եք միայն մենք Երկրայիններով🌎 դա վայելենք, ուրեմն Լիանայի հեռախոսի համարը գրանցեք ու պատվիրեք կամ այցելեք ք.Երեւան, Այգեկցու փ. 103/5։ 🫶🏻
Ի դեպ Լիանան նաև պատվերով փախլավա է թխում, ու կարևոր է համարում որ ձեզ տեղեկացնեմ, մեղրային օշարակը, հենց մեղրային օշարակ է, անծանոթ ծագման մեղր չէ, բնական մեղրով է🐝, ու շատ համով , այս համի պահը ես եմ ասում, քանի որ անձամբ պատվիրել եմ💪🏻
Ահավասիկ հեռախոսահամարը👇, որով կարող եք պատվերներ գրանցել, ի դեպ Ամանորին շատ հարմար տարբերակ է նստել տանը և պատվիրել 💥
☎️📱+374 33141200, +374 97211700

Նոր Տարվա համար եթե զգում եք ամեն ինչ հասցնում եք, բայց քաղցրավենիքը ոչ մի կերպ չեք հասցնում, ես գիտեմ ձեզ ով կօգնի 🌞Մեր...
26/12/2023

Նոր Տարվա համար եթե զգում եք ամեն ինչ հասցնում եք, բայց քաղցրավենիքը ոչ մի կերպ չեք հասցնում, ես գիտեմ ձեզ ով կօգնի 🌞
Մեր Արմինեն Արցախում էլ էր թխում, գյուղում բոլորը հաճույքով պատվիրում էին, մոտակա գյուղերում էլ իմացել էին, համտեսել ու այդպես սիրելով նրա մասին լուրերը տարածվում էին։ ❣️
Հիմա Արմինեն Երևանում է, իր հարազատների հետ, և սիրով պատրաստ է ընդունել պատվերներ։ 🤗
Մեղրային, Թռչնի կաթ, փախլավա, գաթաներ․․ փորձելուց հետո ամենասովոր քիմքն էլ կսիրի այդ համն ու բույրը, կգնահատի մատղաշ ձեռքերով ու մեծ սիրով թխված համովիկությունները ։🎂🧁
Ինչու հանգիստ խղճով պատվիրել? Որովհետև այն պատրաստված է էկո մթերքով, տնական, ջերմությամբ, լավ տրամադրությամբ ու այնպես , որ դրանք միայն վայելելու համար են։ 😍
Միայն մի դեպքում ձեզ խորհուրդ չեմ տա պատվիրել, մանավանդ Ամանորին՝ եթե ձեր հյուրերին ձևի համար եք դիմավորելու, և այս համովիկությունները ցանկ լրացնելու համար են։🙃
Դա էլ ասեմ ինչու? որովհետև մեր Արմինեն «անտանելի» սովորություն ունի, «խիղճը կորցրած» համով է թխում այդ տորթերը գաթաները, էն որ շատ «անհամեստ» համով տնական։ Արցախից իր հետ այ այսպիսի «անուղղելի» բնավորություն է բերել , հատուկ անում է ամեն ինչ, որպեսզի հյուրերը և հարազատները կալորիաների « հաշվիչ մեքենան» անջատեն ու պարզապես վայելեն աղանդը։ ❣️
Պատվերների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով👇
📱☎️ +374 98215270

03/12/2023

Ինչպես կարող են փոքր չափսերը մեծ երազանքների , ոճի ու ճաշակի մասին պատմել? 🤔 🗝️
Երբ սովորական զարդը իր մեջ ամփոփում է պատմություն, ապա այն կրողին հաղորդում է ոճային ինքնություն 🌞
Ծանոթացեք, մեր Վարդիկը Արցախից, հայտնի իր Վարդենի Արցախ ապրանքանիշով ❣️
Ուզում եք տարբերվել - վերասահմանեք ձեր ոճի պատմությունը 🌞։
Պատվիրեք ու կրեք զարդեր բաղկացած պատմություններից, երազանքներից ու հույսերից ❣️
Վարդենի Արցախ - երբ մանրուքները մեծ պնդումներ ունեն ✨
Պատվերնրի համար կարող եք զանգահարել 👇 այս համարնրով , կամ այցելեք նշված էջ🤗
☎️📱+37444152545; +374 97152545

Address

Tigran Mets 20
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՄՈՒՆՔ & ՄԵՆՔ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share