Modex

Modex Modex is a boutique management advisory company.

Գինու շուկայի ծավալը Հայաստանում, 2022-2024✅ Համաձայն մեր գնահատականների՝ 2024 թվականին գինու շուկայի ծավալը կազմել է 4....
17/02/2026

Գինու շուկայի ծավալը Հայաստանում, 2022-2024

✅ Համաձայն մեր գնահատականների՝ 2024 թվականին գինու շուկայի ծավալը կազմել է 4.3 միլիոն լիտր՝ 6%-ով ավելի քիչ, քան նախորդ տարի և 2%-ով ավել, քան 2022 թվականին:

✅ 2024 թվականին շուկայի կառուցվածքում տեղական արտադրության ծավալը կազմել է 73% (3.2 մլն), իսկ ներմուծմանը՝ 27% (1.2 մլն):

Մոդեքս խորհրդատվական ընկերությունը Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացրել է «Խաղողի արժեշղթայի տնտեսական ազդեցությունը Հայաստանում» թեմայով հետազոտություն, որին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/mpdtawka

🇬🇧 [Eng] հայերենը ստորևNet profits of RA Top 10 Credit Organizations  | 2024/25✅ The net profit of credit organizations ...
12/02/2026

🇬🇧 [Eng] հայերենը ստորև

Net profits of RA Top 10 Credit Organizations | 2024/25

✅ The net profit of credit organizations which are not affiliated with commercial banks and public entities in Armenia in 2025 amounted to AMD 14.7 billion which is 17% more than in the previous year.

✅ Net profits of Top 10 credit organizations amounted to AMD 12.1 billion in 2025 or 82% of total.

✅ In 2025, the largest net profit was recorded by “Aregak” UCO (AMD 3.8 billion), followed by “Global Credit” UCO and “Mogo” UCO, with net profits of AMD 3.1 billion and AMD 1.4 billion, respectively.

⚠️ The UCOs like ACBA Leasing,ID Leasing, “Home for youth” refinancing credit organization were excluded from the list due to their affiliation with commercial banks and public entities.

⚠️ “Export Finance” UCO was not included in the list, as it mainly serves affiliated companies and its activities in the domestic market are limited.

🇦🇲 [Հայ]

ՀՀ Top 10 վարկային կազմակերպությունների զուտ շահույթը | 2024/25թթ

✅ 2025 թվականին առևտրային բանկերի և պետական մարմինների հետ փոխկապակցվածություն չունեցող վարկային կազմակերպությունների զուտ շահույթը կազմել է 14.7 մլրդ դրամ՝ 17%-ով ավել, քան 2024 թվականին:

✅ Top 10 վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2025 թվականին կազմել է 12.1 մլրդ դրամ կամ ընդհանուրի 82%-ը։

✅ 2025 թվականին նշված վարկային կազմակերպությունների շրջանում ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է «Արեգակ» ՈՒՎԿ-ն՝ 3.8 մլրդ դրամ, որին հաջորդում են «Գլոբալ Կրեդիտ» և «Մոգո» վարկային կազմակերպությունները՝ համապատասխանաբար 3.1 մլրդ և 1.4 մլրդ դրամ զուտ շահույթով։

⚠️ Ցանկում ներառված չեն առևտրային բանկերի և պետական մարմինների հետ փոխկապակցված վարկային կազմակերպությունները (օրինակ՝ ԱԿԲԱ Լիզինգ, ԱյԴի Լիզինգ, «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող ՈՒՎԿ և այլն):

⚠️ Ցանկում չի ներառվել «Էքսպորտ Ֆայնենս» ՈՒՎԿ-ն, քանի որ այն հիմնականում սպասարկում է փոխկապակցված ընկերություններին, իսկ գործունեությունը ներքին շուկայում սահմանափակ է։

🇬🇧 [Eng] հայերենը ստորևNet profits of RA investment companies | 2024-2025✅ The net profit of 22 investment companies in ...
05/02/2026

🇬🇧 [Eng] հայերենը ստորև

Net profits of RA investment companies | 2024-2025

✅ The net profit of 22 investment companies in Armenia in 2025 amounted to about AMD 38 billion, which is 13% more than in the previous year. In 2025, 7 out of 22 investment companies operated at a loss.

✅ According to 2025 data, the largest net profit was recorded by Freedom Finance Armenia - about AMD 19 billion (49% of the total), followed by Cube Invest and Meta-X Markets, with net profits of AMD 8 billion and AMD 3 billion, respectively.

✅ It should be noted that the top 3 companies together accounted for 79% of the total net profit of all investment companies.

🇦🇲 [Հայ]

ՀՀ ներդրումային ընկերությունների զուտ շահույթը | 2024-2025

✅ ՀՀ 22 ներդրումային ընկերությունների զուտ շահույթը 2025 թվականին կազմել է շուրջ 38 մլրդ դրամ, որը 13%-ով ավել է, քան նախորդ տարի։ Ընդ որում, 2025 թվականին 22 ներդրումային ընկերություններից 7-ն աշխատել են վնասով։

✅ 2025 թվականի տվյալներով ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Freedom Finance Armenia-ն՝ շուրջ 19 մլրդ դրամ (ընդհանուրի 49%), որին հաջորդում են Cube Invest և Meta-X Markets ընկերությունները՝ համապատասխանաբար 8 մլրդ և 3 մլրդ դրամ զուտ շահույթով։

✅ Նշենք, որ թոփ 3 ընկերությունների մասնաբաժինը ընդհանուր զուտ շահույթի մեջ կազմում է 79%:

ՀՀ խոշորագույն հարկատու ոլորտները | 2025✅ 2025թ-ին  ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 37%-ի գ...
27/01/2026

ՀՀ խոշորագույն հարկատու ոլորտները | 2025

✅ 2025թ-ին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 37%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 372 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 676 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 25%-ը։

✅ Խոշորագույն հարկատու ոլորտներից են նաև մշակող արդյունաբերությունն ու ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որոնց խոշոր հարկատուները պետբյուջեի համար ապահովել են, համապատասխանաբար, 298 մլրդ և 207 մլրդ դրամ զուտ մուտքեր։

✅ Ընդհանուր առմամբ երեք խոշորագույն հարկատու ոլորտների խոշոր հարկատուները միասին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 43%-ը։

Իսկ Դուք գիտե՞ք թե ինչքան է գինեգործության և կոնյակագործության ոլորտի հասույթը, աշխատակիցների թիվը, վճարած հարկերը կամ ա...
26/01/2026

Իսկ Դուք գիտե՞ք թե ինչքան է գինեգործության և կոնյակագործության ոլորտի հասույթը, աշխատակիցների թիվը, վճարած հարկերը կամ ավելացրած արժեքը...

Vine and Wine Foundation of Armenia-ն հունվարի 24-ին ամփոփել է 2025 թվականին իրականացրած ծրագրերը։ Միջոցառման ընթացքում «Մոդեքս» խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է Հայաստանում խաղողի արժեշղթայի տնտեսական ազդեցության վերաբերյալ՝ GIZ Armenia-ի ֆինանսավորմամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները։

Հաշվետվությունը առաջիկա շաբաթների ընթացքում հասանելի կլինի մեր կայքում։

📸 VWFA

🇬🇧 [Eng] հայերենը ստորևTop IT taxpayers | 2024-2025✅ In 2025, 69 IT companies were among the 1000 largest taxpayers, con...
26/01/2026

🇬🇧 [Eng] հայերենը ստորև

Top IT taxpayers | 2024-2025

✅ In 2025, 69 IT companies were among the 1000 largest taxpayers, contributing a total of AMD 105.8 billion to the state budget. This marks an increase of AMD 21 billion compared to the contributions of IT companies among the 1,000 largest taxpayers in 2024.

✅In 2025, the IT companies included in the list of 1000 largest taxpayers together provided 4% of the total revenues controlled by the State Revenue Committee, up from 3.5% the previous year.

✅ 69 IT companies together paid AMD 14 billion in profit tax, with Digitain contributing 53.5% of this amount, equivalent to AMD 7,501 million, followed by Synopsys Armenia with 6% contribution (856 AMD million).

✅ For 11 out of the top 20 IT taxpayer companies, the income taxes paid decreased, with BostonGene and Arctera AM experiencing the most significant decline.

⚠️ According to 2024 annual data, IT activities accounted for the largest share of Digitain’s revenue.

⚠️ A review of Ride Tech’s (Yandex Taxi) business model revealed that the company specializes in the design, development, and operation of the platform.

⚠️ The taxes paid by each company is calculated as the difference between the total amount paid by the company and the amounts returned to the unified account in terms of VAT and excise tax.

🇦🇲 [Հայ]

ՏՏ խոշոր հարկատուները | 2024-2025

✅ 2025 թվականին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 69 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 105.8 միլիարդ դրամի եկամուտ, ինչը 21 միլիարդ դրամով ավելի շատ է, քան 2024 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունների վճարած հարկերը:

✅ 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2025թ-ին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4%-ը, նախորդ տարվա 3.5%-ի փոխարեն։

✅ 69 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 14 միլիարդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Digitain ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 53.5%-ը (7,501 միլիոն դրամ), որին հաջորդում է Synopsys Armenia ընկեորթյունը, որն ապահովել է շահութահարկի 6%-ը (856 միլիոն դրամ)։

✅ ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից 11-ի դեպքում վճարած եկամտային հարկերը նվազել են, անկումը խոշոր է հատկապես BostonGene և Arctera AM ընկերությունների դեպքում:

⚠️ 2024թ-ի տարեկան տվյալներով Digitain-ի հասույթի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում էր ՏՏ գործունեության տեսակներին:

⚠️Ride Tech-ի (Yandex Taxi) բիզնես մոդելի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կազմակերպությունը մասնագիտացած է պլատֆորմի զարգացման, մշակման և շահագործման աշխատանքներում։

⚠️ Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։

Հունվարի 22-ին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՀՀ Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի միության հետ համագոր...
23/01/2026

Հունվարի 22-ին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՀՀ Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի միության հետ համագործակցությամբ, կազմակերպել է ինտերակտիվ աշխատաժողով՝ շենքերի ոլորտում կանաչ վարկավորման՝ բանկերի կարողությունների զարգացման թեմայով։

Աշխատաժողովի շրջանակում «Մոդեքս» խորհրդատվական ընկերությունը Berlin Economics-ի հետ համատեղ ներկայացրել է Հայաստանում կանաչ ֆինանսական գործիքների և բանկերի կարողությունների վերաբերյալ իրականացված վերլուծական աշխատանքի արդյունքները՝ նպատակ ունենալով աջակցել շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համար կանաչ ֆինանսական պրոդուկտների մշակմանը և ներդրմանը։

ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը | 2024-2025թթ ✅ ՀՀ առևտրային բանկերը 2025թ-ին արձանագրել են 421 մլրդ դրամի զուտ շահո...
22/01/2026

ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը | 2024-2025թթ

✅ ՀՀ առևտրային բանկերը 2025թ-ին արձանագրել են 421 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 17 %-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը:

✅ 2025թ-ին ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 137.1 մլրդ դրամ, որին հաջորդում է Ameriabank-ը` 72.6 մլրդ դրամ։

✅ Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն Araratbank-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։

⚠️ 2024 թ-ի տվյալները ներկայացված են աուդիտ անցած հաշվետվությունների հիման վրա։

ՓՄՁ-ների ստեղծած  համախառն ավելացված արժեքը | 2020-2024✅ 2024թ-ին ՓՄՁ-ների կողմից ստեղծված համախառն ավելացված արժեքը կազ...
24/12/2025

ՓՄՁ-ների ստեղծած համախառն ավելացված արժեքը | 2020-2024

✅ 2024թ-ին ՓՄՁ-ների կողմից ստեղծված համախառն ավելացված արժեքը կազմել է 3 միլիարդ 486 միլիոն դրամ, ինչը 17%-ով ավել է, քան նախորդ տարի։

✅ ՓՄՁ-ները ապահովել են 2024թ-ին երկրում ստեղծված համախառն ներքին արդյունքի 34.3%-ը՝ նախորդ տարվա 31․6%-ի փոխարեն։

ՓՄՁ-ների քանակը ըստ չափերի և տնտեսական գործունեության տեսակի, 2024թ․✅ 2024թ-ի վերջի դրությամբ ՀՀ-ում գործել են 114,506 գ...
22/12/2025

ՓՄՁ-ների քանակը ըստ չափերի և տնտեսական գործունեության տեսակի, 2024թ․

✅ 2024թ-ի վերջի դրությամբ ՀՀ-ում գործել են 114,506 գերփոքր, փոքր և միջին ձեռնարկություն (ՓՄՁ), ինչը 5%-ով կամ 5,075-ով ավել է, քան նախորդ տարի։

✅ ՓՄՁ-ների 70%-ը գործունեություն են իրականացնում մեծածախ և մանրածախ առևտրի (48%), մշակող արդյունաբերության (12%) և տեղեկատվության և կապի (10%) ոլորտներում:

🇬🇧 [Eng] հայերենը ստորևAs in 2024, Armenia leads selected CIS countries by the number of active PMP holders per million ...
12/12/2025

🇬🇧 [Eng] հայերենը ստորև
As in 2024, Armenia leads selected CIS countries by the number of active PMP holders per million people.

✅ In 2025 the number of active PMPs per million people in Armenia reached 164, an increase of 7% vs. October 2024.
✅ Among the selected countries, the largest growth in the number of PMP holders per million people vs. October 2024 was reported by Georgia – 30%, while the largest decrease was reported by Russia – 29%. The second and third largest growth indicators are reported by Azerbaijan and Moldova, 24% and 19%, respectively.

🇦🇲 [Հայ]
Ինչպես 2024թ․, մեկ միլիոն բնակչի հաշվով ակտիվ PMP հավաստագիր ունեցող մասնագետների թվով Հայաստանն առաջատար է ԱՊՀ-ում։

✅ 2025թ․ Հայաստանում ակտիվ PMP հավաստագիր ունեցող մասնագետների թիվը մեկ միլիոն բնակչի հաշվով կազմել է 164, ինչը 7%-ով ավել է 2024թ․ հոկտեմբերի համեմատ:

✅Նշված երկրների շարքում տվյալ ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Վրաստանը՝ 30%, ամենամեծ անկումը՝ Ռուսաստանը՝ 29%: Աճի տեմպով երկրորդ տեղում է Ադրբեջանը, երրորդ տեղում՝ Մոլդովան՝ համապատասխանաբար 24% և 19% ցուցանիշներով։

Հայաստանում խաղողի գինու շուկայի կառուցվածքը ըստ ծագման երկրի | 2024թ․✅ Հայաստանում խաղողի գինու շուկայում տեղական արտա...
21/11/2025

Հայաստանում խաղողի գինու շուկայի կառուցվածքը ըստ ծագման երկրի | 2024թ․

✅ Հայաստանում խաղողի գինու շուկայում տեղական արտադրանքի մասնաբաժինը կազմում է 73%, որին հաջորդում են ֆրանսիական և իտալական գինիները, համապատասխանաբար 14% և 7% մասնաբաժնով։

Address

48/1 Str. Nalbandyan
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37499041168

Alerts

Be the first to know and let us send you an email when Modex posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Modex:

Share