29/09/2014
Աշխարհում հիմա լայն տարածում է գտել գրասենյակի վարձակալության coworking տարբերակը, երբ վճարում են կոնկրետ աշխատանքային սեղանի/սեղանների համար: Դասական coworking-ն ունի նաև մեկ այլ առանձնահատկություն. նույն ժամանակահատվածում նույն աշխատանքային միջավայրում տարբեր սեղանների մոտ կարող են աշխատել իրար հետ ոչ մի ընդհանրություն չունեցող խմբեր կամ անհատներ: Սա աշխարհում բավականին խրախուսելի աշխատելաոճ է, որի հիմքում ընկած է ստեղծագործական ակտիվ, բազմաշերտ միջավայրի ստեղծումը, երբ տարբեր կազմակերպություններ ներկայացնող և տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ անմիջական շփման արդյունքում կարող են միմյանց հաղորդել կրեատիվ մտքեր, անսպասելի լուծումներ, ինչպես նաև` թարմ ու դրական լիցքեր: Գուցե սա արդյունավետ մեթոդ է, սակայն կարծում ենք, որ այն խորթ է հայկական բնավորությանը և մտածելակերպին: Հետևաբար, փոքր-ինչ վերափոխելով coworking երևույթը և այն համապատասխանեցնելով հայկականին` մշակել ենք CoWork Office տարբերակը: Աշխատանքային տարածքը կոնկրետ ժամանակահատվածով տրվում է միայն մեկ մասնակցի(կազմակերպություն, ստեղծագործական խումբ, անհատ): Մասնակիցը վճարում է միայն այն ժամերի դիմաց, երբ ինքն իրոք օգտագործել է գրասենյակը: Ժամանակային գործոնը դարձնելով փոփոխական` մենք ազատում ենք մասնակիցներին ավելորդ և անիմաստ վճարներից: Նախագծի մասնակիցները կարող են մի քանիսը լինել, բայց նրանք երբևիցե չեն խագարում միմյանց, մնում են բացարձակ անկախ և միմյանց գոյության մասին տեղեկանում են միայն ընդհանուր ժողովների ժամանակ, որտեղ էլ կարող են հետաքրքիր համատեղ ծրագրեր մշակվել: CoWork Office-ում ներառված կազմակերպությունները, խմբերը, անհատները, ստանալով ամբողջական գրասենյակային միջավայր, ներկայացնում են այն`որպես իրենց լիարժեք գրասենյակը: