13/07/2026
Դիլիջանում պաշտոնապես բացվել է PPLS Rooms քոլիվինգը՝ նորարարական նախագիծ, որը հանդիսանում է GreenRock Management Group-ի կողմից Դիլիջանի զարգացման երկարաժամկետ ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկը։
PPLS Rooms-ը ստեղծում է նոր հնարավորություններ Դիլիջանում ապրելու, աշխատելու, սովորելու և համայնքային կյանքին ակտիվ մասնակցելու համար։ Այն նախատեսված է ինչպես քաղաքի հյուրերի, այնպես էլ երկարաժամկետ բնակիչների, ստեղծարար մասնագետների, ձեռնարկատերերի և հեռավար աշխատողների համար՝ ձևավորելով ժամանակակից և ոգեշնչող միջավայր։
Նախագծի իրականացման գործում իր նշանակալի ներդրումն է ունեցել նաև «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն։ Ընկերության կողմից իրականացվել են
✔️ Բարձրակարգ լուսաթափանց ալյումինե կոնստրուկցիաների արտադրություն և տեղադրում
✔️ Էներգաարդյունավետ և ջերմամեկուսիչ բարձրորակ ապակեփաթեթների կիրառում
✔️ Շենքի արտաքին երեսպատում՝ ավստրիական հանրահայտ Fundermax ապրանքանիշի HPL պանելներով, որոնք շինությանը հաղորդել են ժամանակակից, յուրահատուկ և անկրկնելի ճարտարապետական տեսք։
Նախագծի հեղինակ 27 Architects ճարտարապետական ստուդիա։
ԱՍԷԴԼ-ը շարունակում է իր մասնակցությունը Հայաստանի ամենաժամանակակից և նորարարական նախագծերի իրականացմանն՝ առաջարկելով միջազգային չափանիշներին համապատասխան ճարտարապետական լուծումներ։