17/07/2026
📍 VisaWise-ը՝ մարզերում
📌Անցած շաբաթվա ընթացքում VisaWise Armenia-ի թիմն այցելեց Կապան, Վանաձոր և Գյումրի, որտեղ անցկացրեց տեղեկատվական հանդիպումներ՝ նվիրված Շենգենյան վիզայի դիմելու գործընթացին։
✅Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Շենգենյան վիզայի դիմելու հիմնական փուլերին, անհրաժեշտ փաստաթղթերին, դիմումների գնահատման գործընթացին, ինչպես նաև վիզայի մերժման ամենատարածված պատճառներին։ Քննարկեցինք նաև, թե ինչպես պատրաստել ամբողջական, հիմնավորված և վստահելի դիմում, ինչից խուսափել դիմելու ընթացքում և ինչ սխալ պատկերացումներ են ամենից հաճախ հանդիպում Շենգենյան վիզաների վերաբերյալ։
😊Մեզ համար հատկապես կարևոր էր բաց և անմիջական շփումը մասնակիցների հետ։ Ուրախ էինք պատասխանել բազմաթիվ հարցերի, լսել մարդկանց փորձն ու մտահոգությունները և միասին քննարկել այն թեմաները, որոնք առավել հաճախ են հետաքրքրում Շենգենյան վիզայի դիմորդներին։
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր միացան մեր հանդիպումներին, ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին և կիսվեցին իրենց հարցերով ու փորձով։ Ձեր հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը մեզ համար լավագույն խթանն են շարունակելու նման նախաձեռնությունները Հայաստանի տարբեր մարզերում։
📘 Դիմե՛ք տեղեկացված։ Դիմե՛ք պատրաստված։ Դիմե՛ք ճիշտ։
Ուղեցույցը հասանելի է այստեղ՝ https://shorturl.at/mvvll
#ՇենգենյանՎիզա #ԵվրոպականՄիություն #Կապան #Վանաձոր #Գյումրի
📍 VisaWise in the Regions!
📌 Over the past week, the VisaWise Armenia team had the pleasure of visiting Kapan, Vanadzor, and Gyumri to meet with local communities and talk about the Schengen visa application process.
✅ During the sessions, participants had the opportunity to learn about the key stages of applying for a Schengen visa, the required documents, the application assessment process, and the most common reasons for visa refusals. We also discussed how to prepare a complete, well-founded, and reliable application, what to avoid during the application process, and the misconceptions most commonly associated with Schengen visas.
😊 Open and direct communication with participants was especially important to us. We were pleased to answer numerous questions, hear about people's experiences and concerns, and discuss the topics that matter most to Schengen visa applicants.
We sincerely thank everyone who joined our sessions, actively participated in the discussions, and shared their questions and experiences. Your interest and engagement are our greatest motivation to continue bringing initiatives like these to communities across Armenia.
📘 Apply informed. Apply prepared. Apply right.
The guide is available here: https://shorturl.at/vOrfX