BizNest

BizNest BizNest was founded in 2016 to elevate awareness of entrepreneurial opportunities and to equip Armenian startups.

Berkeley SkyDeck accelerator accepts startup applications for Fall2021 Batch!
09/08/2021

Berkeley SkyDeck accelerator accepts startup applications for Fall2021 Batch!

Starting August 1, 2021, the University of California (UC) Berkeley SkyDeck accepts startup applications for their Batch 13 cohort.

🚀Մեծ ուրախությամբ և հպարտությամբ տեղեկացնում ենք, որ «Բիզնեստ» ձեռներեցության զարգացման կենտրոնը IAB International Acade...
23/12/2020

🚀Մեծ ուրախությամբ և հպարտությամբ տեղեկացնում ենք, որ «Բիզնեստ» ձեռներեցության զարգացման կենտրոնը IAB International Academy of Business «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի և World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան - ի հետ համատեղ դեկտեմբերի 11-ին կազմակերպեցին սկսնակ ձեռներեցների ծրագրերի ներկայացման ամփոփ հանդիպումը .

Հանդիպնամը նախորդած 6 ամիսների ընթացքում շահառուները մասնակցել են ոչ միայն ձեռներեցության զարգացմանն ուղղված, այլ նաև մի շարք հավելյալ դասընթացների, այդ թվում՝
✅Բրենդինգ,
✅Թվային գովազդ,
✅Բանակցային հմտություններ,
✅Հարկային օրենսդրություն,
✅Ֆինանսական պլանավորում ճգնաժամային պայմաններում,
✅Ներկայացման հմտություններ։
Հանդիպման ընթացքում ծրագրի 18 մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց բիզնես ծրագրերը ներկայացնել ժյուրիի անդամների դատին։
📌Ներկայացված ծրագրերը բազմազան էին՝ սկսած հագուստի մոդելավորման և դիզայնի ոլորտից մինչև պահածոների, հրուշակեղենի, մոմաթերթի արտադրություն և այլն։
Արդյունքում 12 խոստումնալից բիզնես ծրագրերը ստացան դրամաշնորհ իրենց գաղափարներն իրագործելու համար։

🔗Հաջորդիվ մասնակիցներն անհատական փորձի փոխանակման հանդիպումներ կունենան տարբեր ոլորտների լավագույն գործարարների հետ՝ առավել լավ պատկերացում կազմելու իրենց սպասվող մարտահրավերների, առկա հնարավորությունների և զարգացման հեռանկարների մասին։

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր մասնակցիներին և մաղթում հաջողություններ իրենց գաղափարներն ի կատար ածելու գործում։ Իսկ այն մասնակիցներին, որոնք չեն ստացել դրամաշնորհ, ցանկանում ենք չհուսահատվել, և էլ ավելի մեծ եռանդով շարունակել իրենց աշխատանքը՝ կիրառելով ստացված լավագույն գիտելիքներն ու փորձը։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ժյուրիի անդամներին իրենց մասնագիտական մեծ ներդրումն ունենալու համար։

✅Արաքսյա Մարտիրոսյան, «IAB International Academy of Business»- հիմնադիր,
սերիական ձեռնարկատեր, բիզնես խորհրդատու
✅Մարինե Ժամկոչյան, «NY Style» հիմնադիր , բիզնես խորհրդատու
✅Նարեկ Ալեքսանյան, բիզնես փորձագետ,
✅Արթուր Ազիզյան, մարքեթինգային խորհդատվական ընկերության հիմնադիր, տնօրեն
✅Արփինե Զուրֆլուհ, -ի հիմանդիր, գործարար

06/09/2020

Join the 1st Session on Impact Investing 🤩: How to Raise Capital 🔥 on Tuesday September 15th at 9AM EST! 😎

👉🏻 Register using the following link: https://forms.gle/H8jVaWLitWFnMCdu9

Broadcasted Live via our Facebook, Youtube and LinkedIn in Channels. Check out our amazing guests joining us to answer all your questions! 💭

«Բիզնեստ» ձեռներեցության զարգացման կենտրոնը «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի հետ համատեղ շարունակում է բիզնես գի...
28/08/2020

«Բիզնեստ» ձեռներեցության զարգացման կենտրոնը «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի հետ համատեղ շարունակում է բիզնես գիտելիքներով զինել Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Կայուն լուծումներ տեղահանված և կոնֆլիկտից տուժած անձանց ինտեգրման համար» ծրագրի մասնակիցներին։

✅Օգոստոսին կազմակերպված «Մարքեթինգ և կառավարում» դասընթացի շրջանակներում 3 խմբերի բաժանված 28 մասնակիցները ստացան գործնական գիտելիքներ՝
📌մրցակիցների շուկայի ուսումնասիրության,
📌աշխատող մարքեթինգային պլանի կազմմանը և դրա իրականացմանն ուղղված նպատակների և ռազմավարությունների մշակման,
📌բյուջեի կազմման,
📌ինչպես նաև շուկայում սեփական արտադրանքի (ծառայության) առաջմղման մեթոդների մասով։

✅Դասընթացի շրջանակներում նաև անդրադարձ կատարվեց այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝
📌անձնակազմի կառավարումը,
📌առաջնորդությունը,
📌արդյունավետ հաղորդակցումն ու բանակցությունները,
📌մոտիվացիան,
📌խնդիրների արդյունավետ լուծումը,
📌ինչպես նաև ժամանակի և ռեսուրսների արդյունավետ կառավարումը։

✅Հաջորդ դասընթացները կվերաբերեն արտադրական ու ֆինանսական պլանի կազմմանը, ինչը մասնակիցներին հնարավորություն կընձեռի ճիշտ պլանավորել և հավասարակշռել իրենց բիզնեսի ռիսկերն ու օգուտները։

Մաղթում ենք հաջողություն բոլոր մասնակիցներին։

https://www.gemconsortium.org/file/open?fileId=50511
12/08/2020

https://www.gemconsortium.org/file/open?fileId=50511

Armenia registered a high level of entrepreneurship last year, according to the Global Entrepreneurship Monitor: Armenia National Report 2019/2020. One out of five adults in Armenia were engaged in early-stage entrepreneurship, which was the 7th highest indicator among the 50 countries included in t...

«Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված ոչ տեխնոլոգիական գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգմանը»
02/08/2020

«Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված ոչ տեխնոլոգիական գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգմանը»

🇦🇲🇪🇺

🔵Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ հայտարարում է «Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը» մրցույթի մասին:

🔵Այն ուղղված է գերփոքր, փոքր կամ միջին չափի ընկերություններին արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում (բացառությամբ զբոսաշրջության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտների), որոնք փնտրում են ֆինանսական աղբյուրներ՝ COVID-19-ի համավարակի տնտեսական հետևանքների վերականգնման նպատակով

Դրամաշնորհի մասին ավելին՝ https://mineconomy.am/news/2096
European Union in Armenia

01/08/2020
✅Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի ևս «Բիզնեստ» ձեռներեցության զարգացման կենտրոնը IAB International Academy ...
01/08/2020

✅Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի ևս «Բիզնեստ» ձեռներեցության զարգացման կենտրոնը IAB International Academy of Business«ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի հետ համատեղ հուլիսի 29-ին անցկացրեց «Գաղափարների գեներացում և բիզնես մոդելավորում» թեմայով միջոցառումը։

✅Միջոցառումն արդեն երկու տարի շարունակ իրականացվում է World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան -ի «Կայուն լուծումներ տեղահանված և կոնֆլիկտից տուժած անձանց ինտեգրման համար» ծրագրի շրջանակներում։

✅Հանդիպման ընթացքում 28 ընտրված շահառուները հնարավորություն ունեցան հանդիպել հրավիրված մենթորների հետ և քննարկել իրենց բիզնես գաղափարները։ Փորձառու մենթորների օգնությամբ մասնակիցները հստակ պատկերացում կազմեցին իրենց գաղափարներն իրականացնելու լավագույն ձևերի և բիզնես մոդելների վերաբերյալ։

📚Հաջորդիվ մասնակիցները կանցնեն «Բիզնեստ» ձեռներեցության զարգացման կենտրոնի և «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից մշակված հատուկ բիզնես դասընթացներ, որոնց ընթացքում կսովորեն գրել բիզնես պլաններ և ներկայացնել դրանք ժյուրիի դատին:

🚀11 խոստումնալից գաղափարների հեղինակները կստանան դրամաշնորհներ դրանք ի կատար ածելու համար։

📍Լոռու, Շիրակի և Տավուշի մարզի ֆերմերներ, շտապե'ք դիմել կանաչ գյուղատնտեսության աջակցության համար հայտարարված մրցույթին ...
24/07/2020

📍Լոռու, Շիրակի և Տավուշի մարզի ֆերմերներ, շտապե'ք դիմել կանաչ գյուղատնտեսության աջակցության համար հայտարարված մրցույթին և նպաստեք ձեր բիզնեսի կայուն առաջխաղացմանը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 31-ը։👇

Դիմի ՛ր 10 000 եվրոյի չափով 🍀 կանաչ գյուղատնտեսական ծրագրերի աջակցության բաց մրցույթին միայն ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ եւ ՏԱՎՈՒՇԻ ֆերմերների համար։
Ծանոթացի ՛ր մրցույթի պայմաններին եւ ներբեռնի ՛ր հայտադիմումն այստեղ 👉 https://mineconomy.am/page/1613
🕐 Հայտերի հավաքագրման վերջնաժամնեկտը՝ 31.07.2020 թ.

Address

2 A Agatangeghos Street
Yerevan
0023

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+374 93 024 481

Alerts

Be the first to know and let us send you an email when BizNest posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to BizNest:

Share