«Փրայմ Սըփորթ» Հաշվապահական Կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • «Փրայմ Սըփորթ» Հաշվապահական Կենտրոն

«Փրայմ Սըփորթ» Հաշվապահական Կենտրոն Հաշվապահ I Հաշվապահական ծառայություններ Երևանում
Գրասենյակը մատուցում է հաշվապահական ծառայություններ և հարկային խորհրդատվություն Երևան քաղաքում
(2)

«Փրայմ Սըփորթ» Հաշվապահական Կենտրոնը հիմնադրվել է 2013 թվականի մայիսի 21-ին Երևան քաղաքում: Գրասենյակի հիմնական նպատակը բիզնեսին որակյալ ծառայություններ մատուցելն է՝ կապված փաստաթղթաշրջանառության՝ մասնավորապես հաշվապահական հաշվառման հետ:

20/08/2026
07/08/2026

Համաձայն նոր կարգավորման՝

1. Երևան քաղաքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում գտնվող համապատասխան անշարժ գույքի օրինականացման համար տեղական տուրքը սահմանվում է՝ նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) համար սահմանված տեղական վճարի (առկայության դեպքում) եռապատիկի, շինարարության թույլտվության համար հաշվարկված տեղական տուրքի եռապատիկի հանրագումարի և 100,000,000 (մեկ հարյուր միլիոն) ՀՀ դրամի չափով,

2. Մյուս մարզերի վարչական տարածքներում գտնվող համապատասխան անշարժ գույքի օրինականացման համար տեղական տուրքը սահմանվում է՝ նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) համար սահմանված տեղական վճարի (առկայության դեպքում) եռապատիկի, շինարարության թույլտվության համար հաշվարկված տեղական տուրքի եռապատիկի հանրագումարի և 50,000,000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով։

Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հուլիսի 18-ից։

Հարցերի դեպքում՝ 📞 + 374 (91/93) 322 470

#հարկայինխորհրդատվություն #հաշվապահականհաշվառում

Հունիսի 8-ից հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար քրեական պատասխանատվության շեմերի փոփոխության մասին ՀՀ քրե...
25/06/2026

Հունիսի 8-ից հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար քրեական պատասխանատվության շեմերի փոփոխության մասին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությամբ բարձրացվել են հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար քրեական պատասխանատվության կիրառման համար հիմք հանդիսացող՝ «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» համարվող գումարների մեծությունները։

Եթե նախկինում՝ «խոշոր» չափ էր համարվում 10մլն դրամից ավելի գումարը միտումնավոր թաքցնելը, ապա այս փոփոխությունից հետո, շեմը եռապատկվել է՝ հասնելով 30մլն դրամի, իսկ «առանձնապես խոշոր» չափը՝ 20 մլն դրամից՝ 50 մլն դրամ։

Բացի այդ իրար հաջորդող երկու հարկային տարիների համար սահմանվել են նշված չափերի տարբերակված՝ ավելի բարձր մեծություններ:

#քրեականպատասխանատվություն
#հաշվապահականհաշվառում
#հարկայինխորհրդատվություն

📞 +374 (91/93) 322 470

💻Հուլիսի 1-ից փոփոխվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման ընթացակարգը։Նոր կարգավորմամբ հարկային պարտավորու...
24/06/2026

💻Հուլիսի 1-ից փոփոխվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման ընթացակարգը։

Նոր կարգավորմամբ հարկային պարտավորության առաջացման օրը հարկ վճարողին կուղարկվի հիշեցում՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։

Եթե հիշեցումն ուղարկելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, իսկ հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները չընդունվեն կամ առարկություններ չներկայացվեն, հարկային մարմինը նույն օրը կընդունի ինչպես չվճարված հարկային պարտավորությունը գանձելու, այնպես էլ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների և օրենքով սահմանված կարգով գրանցման կամ հաշվառման ենթակա շարժական ու անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումներ։

Եթե արգելանքի կիրառման օրվանից հետո 30 օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, հարկային մարմնի կողմից ընդունված որոշումները կներկայացվեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման նպատակով։

15/04/2026
26/03/2026
19/03/2026

📃 Հարգելի՛ հաճախորդներ,
Այսօր՝ Հաճախորդի միջազգային օրը, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ մեր հանդեպ ցուցաբերած վստահության համար։

Դուք ոչ միայն մեր գործունեության անբաժան մասն եք, այլև մեր զարգացման ու կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը։

Մենք բարձր ենք գնահատում ձեզ հետ համագործակցությունը և հանձնառու ենք շարունակել ապահովել ձեզ որակյալ և արդյունավետ ծառայություններով։

Մաղթում ենք ձեզ հաջողություններ, նոր հնարավորություններ և մշտական զարգացում։ Թող յուրաքանչյուր ձեռքբերում լինի հերթական քայլը դեպի ավելի մեծ բարձունքներ։

Լավագույն բարեմաղթանքներով`
BSW թիմ 💙

15/02/2026

Օրենքի փոփոխություն։✍🏻

09/02/2026

Տեղյակ ե՞ք նոր օրենքից։🤨

Address

ք. Երևան, Վ. Վաղարշյան 12
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

(010) 32 24 80

Alerts

Be the first to know and let us send you an email when «Փրայմ Սըփորթ» Հաշվապահական Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to «Փրայմ Սըփորթ» Հաշվապահական Կենտրոն:

Shortcuts

Share