27/07/2023
Դարեր ի վեր մարդկանց հետաքրքրել է այն հարցը, թե ինչից է ստեղծված մեր մոլորակը և գուցե ամբողջ տիեզերքը։
🧐 Նմանապես, դարեր ի վեր մարդկանց հետաքրքրել է, թե ինչ է առաջնորդությունը, ինչից է այն բաղկացած։
ℹ️ Աշխարհում կա առաջնորդության տասնյակ տեսություններ և մոդելներ, որոնք վիճում են` արդյոք առաջնորդությունը բնատուր է, թե ձեռքբերովի, հիմնված է անձնային հատկանիշների, թե վարգագծի վրա և, ընդհանրապես, որ առաջնորդության ոճն է ամենաարդյունավետը։
🌱 Մենք անմասն չենք մնացել այս մտորումներից, և երկար տարիների ընթացքում, ուսումնասիրելով և հիմնվելով բոլոր այդ տեսությունների վրա, եկել ենք մեր՝grow edutainment-ի առաջնորդության մոդելին։
Այս տաս տարվա ընթացքում գործ ունենալով հազարավոր առաջնորդների հետ, մենք հետևում էինք նրանց աճին և արդյուքներին։
Չնայած նրան, որ այդ բոլոր առաջնորդները բավականին տարբերվում էին թե՛առաջնորդման ոճով, թե՛ անձնային հատկանիշներով և թե՛ իրավիճակներով և կոնտեքստով, որոնցում գործում էին, այնուամենայնիվ, նկատեցինք, որ այն, ինչ բոլորին միավորում էր՝ չորս հենասյուներն են, չորս կարևոր արժեքները, որոնք անհրաժեշտ են ցանկացած առաջնորդին 🌏
👀 Եվ երբ սկսեցինք խոսել այդ չորս հենասյուների մասին՝ ինքնաբերաբար այլաբանական, մետաֆորիկ պատկերներ սկսեցին առաջանալ։ Ի զարմանս մեզ, այդ արժեքները մեր պատկերացմամբ համապատասխան էին բնության չորս տարրերին։
Եվ այսպես👇
🏜️Առաջին արժեք՝ առաջնորդի հավատամքներն են, որը համապատասխանում է ՀՈՂ տարրին։
🔥Երկրորդը՝ առաջնորդի էներգիան է, որը համապատասխանում է ԿՐԱԿ տարրին։
💦 Հաջորդը՝ առաջնորդի խիզախությունն է, համապատասխանում է ՋՈՒՐ տարրին։
🌪Եվ վերջինը՝ հետաքրքրասիրությունն է, համապատասխանում է ՕԴ տարրին։
👉 Հ.Գ. իսկ դուք երբևէ մտածե՞լ եք, թե ո՞ր տարրն է ձեզ մոտ գերակշռում։
Հետևեք և շուտով կպատմենք ամեն էլեմենտի մասին ավելի մանրամասն 😉