22/10/2026
🌿 Մոնղոլիայի կայուն ֆինանսների համակարգը․ ոլորտային նախաձեռնությունից՝ վերահսկողության նոր փուլ
Ինչպե՞ս է կայուն ֆինանսների համակարգը կամավոր ոլորտային սկզբունքներից զարգանում դեպի կարգավորման, ռիսկերի գնահատման և վերահսկողության առավել համակարգված մոտեցում։
Grant Thornton Armenia-ի «ESG և կայուն ֆինանսներ․ Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա» շարքի նոր հրապարակումն անդրադառնում է Մոնղոլիայի կայուն ֆինանսների զարգացման ուղուն և դրա հաջորդ փուլը ձևավորող կարևոր զարգացումներին։
Հրապարակումն ուսումնասիրում է՝
🔹 Մոնղոլիայի կայուն ֆինանսների համակարգի ձևավորման ոլորտային նախաձեռնությունները
🔹 Կանաչ ֆինանսների և Կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման տաքսոնոմիաները
🔹 Կլիմայական ռիսկերի գնահատման արդյունքներն ու դրանց նշանակությունը բանկային համակարգի համար
🔹 Կլիմայի փոփոխության մասին նոր օրենքն ու ֆինանսական վերահսկողության զարգացող մոտեցումները
🔹 ԲՍԿ (ESG) բացահայտման գործելակերպը, կանաչ վարկավորումն ու կայուն ֆինանսավորման գործիքները
🔹 Միջազգային ֆինանսական կառույցների դերը շուկայի զարգացման գործում
Վերջին ութ տարիների ընթացքում Մոնղոլիան ձևավորել է կայուն ֆինանսների ընդգրկուն համակարգ։ Կլիմայական ռիսկերի նոր գնահատումների, կլիմայի փոփոխության մասին օրենքի ընդունման և վերահսկողության մեխանիզմների զարգացման պայմաններում ուշադրության կենտրոնում ավելի ու ավելի է հայտնվում այդ շրջանակի գործնական կիրառումը։
📘 Ծանոթացե՛ք մեր նոր հրապարակմանը՝ Մոնղոլիայի կարգավորող զարգացումների, շուկայական գործելակերպի և կայուն ֆինանսների հետագա զարգացման առաջնահերթությունների մասին` https://www.grantthornton.am/insights/articles/sg--sustainable-finance-south-caucasus--central-asia--armenia/
* Անգլերենը՝ ստորև: See below for the English version.