28/05/2026
🇦🇲 Շնորհավո՛ր Հայաստանի Առաջին Հանրապետության օրը։
Անկախությունը և ազատությունը երբեք նվեր չեն տրվում. դրանք վերցվում են ուժով, կամքով և անոտնձգելի հաստատակամությամբ։
1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը ապացուցեց, որ նույնիսկ ամենաօրհասական պահին հնարավոր է բեկել պատմության ընթացքը, կանգնեցնել անկասելի թվացող թշնամուն և վերականգնել սեփական պետականությունը։
Թող այս պատմական հաղթանակի կամքը դառնա մեր անսասան պետականության հիմքը, իսկ հայրենիքի հանդեպ անձնվեր սերն ու նվիրվածությունը կերտեն այն տևական խաղաղությունը, որին արժանի է մեր ժողովուրդը։