Enterprise Incubator Foundation (EIF)

Call Directions Website Contact the business

Enterprise Incubator Foundation (EIF) Enterprise Incubator Foundation (EIF) is one of the largest tech business incubators and development agencies in the region, operating in Yerevan, Armenia.

For 20 years, EIF is called to support the development of IT and High-Tech sectors in Armenia through creating a productive environment for innovation, science and technological advancement, and company growth. EIF activities are directed towards business development, investment attraction, marketing and promotion, management, start-up creation, assistance to companies in improving professional and business skills, creation of learning partnerships within the industry and universities. These goals are achieved through numerous initiatives each of which is a complex and inclusive platform, where private and public sector, academia, research institutions and multinational corporations cooperate, leverage each other's knowledge, for shared interest, targets and goals. Examples of such initiatives are: Gyumri and Vanadzor Technology Centers, Microsoft Innovation Center (MIC), Innovation Solutions and Technologies Center (ISTC), The Armenian-Indian Center for Excellence in ICT (AITC), Engineering City (EC), Armenian National Engineering Labs (ANEL), Mobile Solutions Regional Laboratory (mLab ECA), “CyHub Armenia” Cybersecurity Initiative (CyHub), National Supercomputing Center of Armenia (NSCA), Science Incubation (SI), Innovation and Regional Matching grants competition (IMG/RMG), Armenia Workforce Development Activity (AWDA), Engineering Week and ArmTech yearly events, etc.

Միացե՛ք «Համակարգչային գրագիտություն մեծահասակների համար» ԱՆՎՃԱՐ դասընթացին և ձեռք բերեք առօրյայում ու աշխատանքում կիրառ...
14/10/2026

Միացե՛ք «Համակարգչային գրագիտություն մեծահասակների համար» ԱՆՎՃԱՐ դասընթացին և ձեռք բերեք առօրյայում ու աշխատանքում կիրառվող կարևոր հմտություններ։
👇

📢Եթե 50+ տարիքային խմբում եք և ցանկանում եք սովորել համակարգչից, համացանցից ու թվային գործիքներից օգտվելու հմտություններ, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։
Միացե՛ք «Համակարգչային գրագիտություն մեծահասակների համար» ԱՆՎՃԱՐ դասընթացին և ձեռք բերեք առօրյայում ու աշխատանքում կիրառվող կարևոր հմտություններ։

Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝
✅Համակարգչային բազային հմտություններ
✅Արհեստական բանականության գործիքների ներկայացում
✅Ֆայլերի և թղթապանակների կառավարում
✅Microsoft Word և Excel ծրագրերի հիմունքներ
✅Google-ի և YouTube-ի միջոցով տեղեկատվության որոնում
✅Սոցիալական ցանցերից օգտվելու հմտություններ
✅ Անվտանգ հաղորդակցություն համացանցում և մեդիագրագիտություն
✅Էլեկտրոնային փոստի ստեղծում և կիրառում։

⏳ Տևողությունը՝ 1.5 ամիս, լսարանային ձևաչափով: Դասաժամերը 18:00-20:00:
📍Վայրը՝ Ինժեներական քաղաքի Բարձր-տեխնոլոգիական աքսելերատոր
(ք. Երևան, Բագրևանդի 52/26)

📅Գրանցման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 23-ը ներառյալ
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ 👉https://forms.gle/rzMMqgagCjZzAkVZ7
📱Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 11 21 97 97

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում 🤖 Շարունակվում են «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ»...
14/10/2026

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում 🤖 Շարունակվում են «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» ծրագրի դասընթացները։
Դասընթացների ընթացքում մասնակիցներն ուսումնասիրում են ժամանակակից թվային գործիքներն ու տեխնոլոգիաները, սովորում կիրառել արհեստական բանականության հնարավորությունները, ստեղծել թվային բովանդակություն, անվտանգ օգտվել համացանցից և զարգացնել հաղորդակցության, թիմային աշխատանքի ու ստեղծարար մտածողության հմտությունները։

🤖Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, Սիսիանի և Ագարակի Co-Creation Lab-երում 🤖 շարունակվում են «NEST․ հմտությունների և տե...
14/10/2026

🤖Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, Սիսիանի և Ագարակի Co-Creation Lab-երում 🤖 շարունակվում են «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» ծրագրի դասընթացները։
Դասընթացների ընթացքում մասնակիցներն ուսումնասիրում են ժամանակակից թվային գործիքներն ու տեխնոլոգիաները, սովորում են կիրառել AI-ի հնարավորությունները դասերի, հետազոտությունների և գաղափարների մշակման համար, ստեղծել թվային բովանդակություն, անվտանգ օգտվել համացանցից և զարգացնել հաղորդակցության, թիմային աշխատանքի ու ստեղծարար մտածողության հմտությունները։
📌Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) UNDP in Armenia համագործակցությամբ։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը նախաձեռնում է AI Agent Factory-ն, որպեսզի միավորի նոր գաղափարները, իրական խնդ...
13/10/2026

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը նախաձեռնում է AI Agent Factory-ն, որպեսզի միավորի նոր գաղափարները, իրական խնդիրներ լուծող AI Agent-ներ ստեղծող մարդկանց և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են AI Agent-ներով։

Մանրամասն՝ 👇

AI-ի մասին խոսելը հեշտ է։
AI լուծումներ ստեղծելն ավելի հետաքրքիր։ ⚡
AI Agent Factory-ն նրանց համար է, ովքեր ուզում են գաղափարները վերածել փորձերի, լուծումների և իրական AI Agent-ների։
Այստեղ կարող ես՝
→ բերել քո գաղափարը
→ ներկայացնել քո ստեղծած Agent-ը
→ գտնել լուծման սպասող խնդիրներ
→ ստանալ feedback
→ հանդիպել մարդկանց, որոնց հետ կարելի է միասին ինչ-որ բան կառուցել
Դեռ ոչինչ չե՞ս ստեղծել։ Կարևոր չէ։
Հետաքրքրությունը բավական է առաջին քայլն անելու համար։
🚀 Միացի՛ր AI Agent Factory-ին ու տես՝ ուր կարող է հասնել քո առաջին գաղափարը։
Գրանցման հղումը ստորև՝
https://forms.gle/SUSLkxwSJK5cwguQ6

📅 «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման» 2026 թ․ ծրագրի հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբե...
12/10/2026

📅 «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման» 2026 թ․ ծրագրի հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 16-ը։

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ PMI Science R&D Center Armenia-ի աջակցությամբ։

📌 Հայտադիմումի համար՝
https://www.eif.am/.../faculty_research_funding_program.../

Ծրագիրը նպատակ ունի ֆինանսական և համակարգային աջակցություն ցուցաբերել առաջատար համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների, նորարարական նորաստեղծ ձեռնարկությունների և ապագային ուղղված ընկերությունների թիմերի կողմից իրականացվող կիրառական հետազոտական նախագծերին։

🤖 Այս տարվա ծրագրի առանցքային առաջնահերթությունը արհեստական բանականության (AI) ինտեգրումն ու կիրառումն է։

Հայտերում անհրաժեշտ կլինի մանրամասն ներկայացնել AI-ի ինտեգրման գործընթացը՝ հստակ անդրադառնալով հետևյալ կետերին․

◼️ Գնահատում (Screening). AI/ML ի՞նչ գործիքներ, կառուցակարգեր (frameworks) կամ ալգորիթմներ են գնահատվել։

◼️ Հիմնավորում (Justification). Ինչո՞ւ են ընտրվել հենց այս գործիքները՝ այլընտրանքների փոխարեն։

◼️ Կիրառում (Implementation). Որտե՞ղ և ինչպե՞ս են դրանք կիրառվելու նախագծի շրջանակում։

◼️ Նախնական աշխատանքային մոդելի ներկայացում (Pilot Demonstration). Գործող proof-of-concept, որը ցույց է տալիս ընտրված AI գործիքների կիրառությունը։

Գիտական և ճարտարագիտական ուղղություններ՝

Կիրառական ֆիզիկա, նյութագիտություն, քիմիա, թունաբանություն, համակարգերի ճարտարագիտություն, մեքենաշինություն, էլեկտրոնիկայի ճարտարագիտություն, տվյալների և հաշվողական գիտություններ։

Առաջարկները կարող են ներառել, սակայն չեն սահմանափակվում հետևյալ ուղղություններով․

◼️ Գեներատիվ մոդելներ՝ նյութերի հայտնաբերման և ուսումնասիրության համար։

◼️ AI գործակալների համակարգեր՝ հարմարվող սենսորային համակարգերի հետադարձ կապով փորձարկումների համար։

◼️ Մեծ լեզվական մոդելներ (LLM)՝ R&D աշխատանքային գործընթացների ավտոմատացման համար։
---
📅 The application deadline for the 2026 Faculty Research Funding Program has been extended to October 16.

The program is implemented by the Enterprise Incubator Foundation (EIF), with the support of PMI Science R&D Center Armenia.

📌 Apply here:
https://www.eif.am/.../faculty_research_funding_program.../

The program aims to provide financial and systemic support to applied research projects carried out by teams from leading universities, research institutes, innovative start-ups, and forward-thinking companies.

🤖 AI Integration & Adoption is a key priority of this year’s program.

Applications must include a detailed description of the AI integration process, explicitly addressing the following:

◼️ Screening: What AI/ML tools, frameworks, or algorithms were evaluated?

◼️ Justification: Why were these specific tools selected over alternatives?

◼️ Implementation: Where and how will they be applied within the project?

◼️ Pilot Demonstration: A functional proof of concept demonstrating the selected AI tools in action.

Scientific & Engineering Domains

Applied Physics, Materials Science, Chemistry, Toxicology, Systems Engineering, Mechanical Engineering, Electronics Engineering, and Data & Computational Sciences.

Proposals may include, but are not limited to, the following areas:

◼️ Generative models for materials discovery and research.

◼️ AI agent systems for adaptive sensing and closed-loop experimentation.

◼️ Large language models (LLMs) for R&D workflow automation.

Շտապե՛ք, այսօր դիմելու վերջին օրն է։👉 Մանրամասները և դիմելու կարգը՝ https://www.eif.am/eng/news/impact-acceleration-prog...
12/10/2026

Շտապե՛ք, այսօր դիմելու վերջին օրն է։
👉 Մանրամասները և դիմելու կարգը՝ https://www.eif.am/eng/news/impact-acceleration-program-2/

🚀 «Impact Acceleration Program»-ի երկրորդ փուլի հայտերի ընդունման ժամկետը երկարացվել է։

Դիմե՛ք ծրագրին, եթե վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափ եք, որն ունի սոցիալական, բնապահպանական կամ տնտեսական ազդեցություն։

Ի՞նչ կստանաք.
🔷 Համատեղ ջանքերով մշակված (co-creation) ծրագիր
🔷 $30,000–$100,000 չափով բաժնեմասնակցային ներդրում «Ցե-Քվադրատ Ամպեգա» սոցիալական հիմնադրամի կողմից
🔷 Հասանելիություն միջազգային մենթորներին, լաբերին և հետագա ներդրումային ցանցերին
🔷 Աջակցություն MVP (նվազագույն կենսունակ արտադրանքի) ստեղծմանը և ներդրողներին ներկայանալի խոսքի (pitch) մշակմանը

📍Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից՝ C-Quadrat Ampega Armenia սոցիալական հիմնադրամի հետ համագործակցությամբ և RECONOMY ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից և իրականացվում է Helvetas Swiss Intercooperation-ի կողմից։

📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2026 թ. հոկտեմբերի 12-ը։
👉 Մանրամասները և դիմելու կարգը՝ https://www.eif.am/eng/news/impact-acceleration-program-2/
Առաջին փուլում դիմած, սակայն չընտրված ստարտափները կարող են կրկին դիմել՝ ներկայացնելով թարմացված հայտ։

—
🚀 The application period for the second round of the Impact Acceleration Program has been extended!

Early-stage tech startups creating social, environmental, or economic impact are invited to apply.

What you get:
🔷 Intensive co-creation program
🔷 Equity investment of $30,000–$100,000 from C-Quadrat Ampega Social Fund
🔷 Access to global mentors, labs, and follow-on funding networks
🔷 MVP development support and investor-ready pitch preparation

The program is implemented by Enterprise Incubator Foundation (EIF) in partnership with C-Quadrat Ampega Asset Management Armenia Social Fund, with the support of RECONOMY, funded by Sida and implemented by Helvetas Swiss Intercooperation.

📅 The application deadline has been extended to October 12, 2026.
👉 More details here: https://www.eif.am/eng/news/impact-acceleration-program-2/

Startups that applied in the first round are also welcome to reapply with an updated submission.

🚀VTC - Vanadzor Technology Center by EIF-ում մեկնարկում ենք երկար սպասված «Տեխնոլոգիական դպրոց»-ը:Մանրամասները՝ 👇
12/10/2026

🚀VTC - Vanadzor Technology Center by EIF-ում մեկնարկում ենք երկար սպասված «Տեխնոլոգիական դպրոց»-ը:

Մանրամասները՝ 👇

🚀 Engineering City - Implemented by EIF-ում ավարտվեց «Արտադրական գործընթացների հիմունքներ. տպասալերի հավաքում և արտադրու...
09/10/2026

🚀 Engineering City - Implemented by EIF-ում ավարտվեց «Արտադրական գործընթացների հիմունքներ. տպասալերի հավաքում և արտադրություն (PCB Assembly)» դասընթացը։

📣Լիլիթ Գալստյանը  «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» ծրագրի շրջանակում անցկացվող դասընթացի մասն...
07/10/2026

📣Լիլիթ Գալստյանը «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» ծրագրի շրջանակում անցկացվող դասընթացի մասնակիցներից է։
✅Մասնագիտությամբ տնտեսագետ է․ մինչ 2023 թվականի սեպտեմբերը Ստեփանակերտից բռնի տեղահանվելը աշխատել է տարբեր ոլորտներում՝ որպես մենեջեր և հաշվապահ, իսկ այժմ նոր աշխատանք է փնտրում։
Աշխատանքի փնտրտուքի ընթացքում Լիլիթը տեղեկացել է ծրագրի մասին և որոշել մասնակցել՝ գիտակցելով, որ այսօրվա արագ փոփոխվող թվային աշխարհում մասնագիտական զարգացումը շարունակական գործընթաց է։ 👩‍💻Նոր գործիքներն ու տեխնոլոգիաները փոխում են նաև աշխատաշուկայի պահանջները, և նա ևս ցանկանում է իր գիտելիքներն ու կարողությունները համապատասխանեցնել այդ փոփոխություններին՝ նոր հնարավորություններին պատրաստ լինելու համար։
📍Ծրագրի միջոցով Լիլիթը ցանկանում է ընդլայնել իր մասնագիտական հնարավորությունների շրջանակը՝ ձեռք բերելով գիտելիքներ, որոնք կարող է կիրառել նաև իր հետագա աշխատանքում։ Նրա համար նոր հմտություններին տիրապետելը ոչ միայն ինքնազարգացման, այլև առաջ շարժվելու և աշխատաշուկայում իր տեղը գտնելու կարևոր քայլ է։
–
Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ (UNDP in Armenia )։

📣  «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ի առաջին օրը տեղի ունեցավ «Գիտությունը հանդիպում է ճարտարագիտությանը․ ֆիզիկակա...
02/10/2026

📣 «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ի առաջին օրը տեղի ունեցավ «Գիտությունը հանդիպում է ճարտարագիտությանը․ ֆիզիկական ԱԲ-ն և իրական աշխարհի մարտահրավերները» խորագրով պանելային քննարկում։
📍Այն միավորեց գիտության, ճարտարագիտության, արդյունաբերության և հանրային քաղաքականության ոլորտների ներկայացուցիչների՝ ֆիզիկական ԱԲ-ի զարգացման և իրական աշխարհում դրա կիրառության հնարավորությունների շուրջ։
Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ եղավ խելացի ռոբոտների և ինքնավար համակարգերի առօրյա կիրառման մարտահրավերներին, մինչև 2030 թվականը ակնկալվող տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև ֆիզիկական ԱԲ-ի զարգացման գործում Հայաստանի հնարավոր դերակատարությանը։
🎤 Մոդերատոր՝
✅Անդրանիկ Մելիքսեթյան — NI Emerson-ի Principal Solutions Architect
Պանելիստներ՝
✅Վլադիմիր Այրապետյան — NASA GSFC/SEEC-ի ավագ աստղաֆիզիկոս, American University-ի ներկայացուցիչ
✅Շեյն Թյուս — Logan Circle Strategies-ի նախագահ, American Enterprise Institute-ի ոչ ռեզիդենտ ավագ գիտաշխատող
✅Գուրգեն Մարդոյան — PMI Science գիտահետազոտական կենտորն Հայաստանի ղեկավար
✅Նարեկ Նազարյան — «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գիտական ինկուբատորի գիտական ծրագրերի ղեկավար, ԵՊՀ հետազոտող։
Վաղը՝ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ի շրջանակում, ծրագիրը կշարունակվի ինժեներական ցուցադրություններով, թեմատիկ պանելային քննարկումներով և շրջայցերով։

📍«Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի, Հուավեյ Թեքնոլոջիսի, Էմերսոն - Նեյշնլ Ինսթրումենթսի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող, Ֆրանսիայի կառավարության համաֆինանսավորմամբ և Expertise France-ի կողմից իրականացվող EU4Innovation East ծրագրի աջակցությամբ։
–
📣On the first day of “Armenia – Engineering Week 2026,” a panel discussion titled “Science Meets Engineering: Physical AI, Real-World Challenges” took place.
📍The discussion brought together representatives from science, engineering, industry, and public policy to explore the development of Physical AI and its potential applications in the real world.
The panel addressed the challenges of deploying intelligent robots and autonomous systems in everyday life, expected technological advances through 2030, as well as Armenia’s potential role in shaping the future of Physical AI.
🎤 Moderator:
✅Andranik Meliksetyan — Principal Solutions Architect, NI Emerson
Panelists:
✅Vladimir Ayrapetian — Senior Astrophysicist, NASA GSFC/SEEC
✅Shane Tews — President, Logan Circle Strategies; Nonresident Senior Fellow, American Enterprise Institute
✅Gurgen Mardoyan — Head of PMI Science R&D Center Armenia
✅Narek Nazaryan — Scientific Project Manager at EIF Science Incubator; YSU Researcher․
Tomorrow, the program of Armenia Engineering Week 2026 will continue with engineering demonstrations, thematic panel discussions, and guided tours.
📍“Armenia – Engineering Week 2026” is organized by the Enterprise Incubator Foundation (EIF) and the Engineering Association, with the support of the Ministry of High-Tech Industry and Artificial Intelligence of the Republic of Armenia, PMI Science Research and development Center Armenia, Huawei Technologies, Emerson – National Instruments, and the EU4Innovation East project, funded by the European Union, co-funded by the French Government and implemented by Expertise France.
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն EU4InnovationEast Expertise France European Commission Ministère de l’Économie, des Finances et de la Souveraineté industrielle, énergétique et numérique France Diplomatie European Union in Armenia EU4InnovationEast Expertise France European Commission Ministère de l’Économie, des Finances et de la Souveraineté industrielle, énergétique et numérique France Diplomatie European Union in Armenia

Address

52/26 Bagrevand Street, Engineering City
Yerevan
0062

Opening Hours

Monday 09:30 - 18:30
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30

Telephone

+37411219797

Alerts

Be the first to know and let us send you an email when Enterprise Incubator Foundation (EIF) posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Enterprise Incubator Foundation (EIF):

Shortcuts

Share