20/08/2026
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, չփոխելով ձևավորված ավանդույթը, այս տարի ևս միացել է Pyunic - armenian association for persons with disabilities / Փյունիկ ՀԿ «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն» բարեգործական կազմակերպության նախաձեռնությանը՝ իր փոքր ներդրումն ունենալով բարի և կարևոր գործի իրականացման մեջ։
Հիմնադրամի աշխատակիցները հավաքել և փոխանցել են պլաստիկ շշերի կափարիչներ՝ աջակցելով շարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար հատուկ պահանջներին համապատասխանող սայլակների ձեռքբերման նպատակով իրականացվող ծրագրին։
Այս նախաձեռնությունը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն միավորում է սոցիալական պատասխանատվությունն ու շրջակա միջավայրի պահպանության գաղափարը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ փոքր քայլերը կարող են մեծ փոփոխությունների հիմք դառնալ։
********
The Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund, staying true to its established tradition, has once again joined the initiative of Pyunic - armenian association for persons with disabilities / Փյունիկ ՀԿ with Disabilities this year, making its small contribution to an important and meaningful cause.
The Fund’s employees collected and donated plastic bottle caps in support of a program aimed at providing specially adapted wheelchairs for children with mobility impairments.
This initiative is particularly meaningful to us, as it combines social responsibility with environmental stewardship, once again proving that small actions can become the foundation for significant change.