ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ Արմէքսպերտիզա ՍՊԸ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ Արմէքսպերտիզա ՍՊԸ

ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ   Արմէքսպերտիզա  ՍՊԸ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ Արմէքսպերտիզա ՍՊԸ, Business service, Գ. Նժդեհի 26, Yerevan.

24/01/2018

Ապրանքի ծագման երկրի որոշման համար փորձաքննություների անցկացում:

ՀՀ ԱԱՊ ՍՊԸ -ի կողմից ապրանքի ծագման փորձաքննությունները իրականացվում են համաձայն ՀՀ կառավարության 30.12.2017թ. թիվ 1772-Ն ,30.10.2014թ. թիվ 1192-Ն,01.12.2011թ. թիվ 1758-Ն որոշումների համաձայն

Ապրանքի ծագման երկրի փորձաքննություն անցկացնելու համար ՀՀ իրավաբանական, ֆիզիկական անձիք և անհատ ձեռնարկատերերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ՀՀ ԱԱՊ ներկայացնում են`

1. ա) դիմում-հայտարարագիր` համաձայն № 1.1 ձևի (30 հոկտեմբերի 2014թ. № 1192-Ն ՀՀ կառավարության որոշամ)

բ) հումքի ձեռքբերման և նրանց ծագման երկրին վերաբերող փաստաթղթեր (ՀՀ-ում ձեռք բերված լինելու դեպքում հարկային հաշիվ, գնման ակտ, ներկրված լինելու դեպքում` հաշիվ-ապրանքագիր և մաքսային հայտարարագիր, ՀՀ ծագում ունեցող հումքի վերաբերյալ հնարավորության դեպքում նաև արտադրողից հիմնավորում)

գ) տեխնոլոգիական քարտեր կամ այլ փաստաթղթեր (տեխնոլոգիական պրոցեսի համառոտ նկարագիր), որոնց հիման վրա իրականացվում են արտադրական գործընթացները: Կախված արտահանվող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրից և արտահանվող երկրից կարող է պահանջվել նաև արտահանվող ապրանքի գնագոյացման հաշվարկ (կալկուլյացիա):

դ) ապրանքի առաքման ձևակերպման փաստաթղթերի պատճենները (հաշիվ-ապրանքագիր, առկայության դեպքում` փաթեթավորման թերթիկ, պայմանագիր կամ պատվեր, կամ նամակ, կամ հրավեր) ե) վճարման անդորրագիր

2. Փորձագետը դիմողի ներկայացրած փաստաթղթերն ու տեղեկատվությունը ուսունասիրելուց հետո անց է կացնում փաստաթղթային փորձաքննություն, ղեկավարվելով ՀՀ մաքսային օրենսգրքի 158-169 հոդվածներով կամ ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներով: 3. Փորձագետը փորձաքննության անցկացման նպատակով իրավունք ունի մուտք գործել արտադրող կազմակերպություն, ուսումնասիրելու արտադրական գոծընթացները:

4. Փորձաքնությունն ավարտելուց հետո կազմվում է փորձաքննության ակտ ապրանքի ծագման վերաբերյալ, որը անհրաժեշտության դեպքում հանձվում է ՀՀ ԱԱՊ հավաստագրման բաժին՝ ծագման հավաստագիր ստանալու համար: 5. Ծագման փորձաքննության ակտի տրամադրունը կարող է մերժվել հետևյալ դեպքերում

ա) վերը նշված փաստաթղթերը սխալ կամ թերի են ներկայացված

բ) վերը նշված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ արտադրողի կատարած տեխնոլոգիական պրոցեսները չեն կարող համարվել բավարար վերամշակում ՀՀ ծագում ստանալու համար(համաձայն կետ 2-ում նշված օրենքների պահանջների):

Address

Գ. Նժդեհի 26
Yerevan
0026

Telephone

+37410442848

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ Արմէքսպերտիզա ՍՊԸ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share