04/02/2020
(English in the comments) 📣
Պեչակուչայի հիմնադիրների առաջարկությամբ 20.02.2020-ը առաջին անգամ նշվելու է որպես Պեչակուչայի միջազգային օր 🥳🇯🇵 Տոկիոյում և հարյուրավոր այլ քաղաքներում կազմակերպվելու են մեծ ու փոքր միջոցառումներ՝ տոնելու 20 պատկեր x 20 վարկյան ֆորմատը ամենատարբեր թեմաներով։ Երևանում մենք որոշել ենք խոսել ստեղծարարությունից, որը Պեչակուչային ամենահարազատ թեման է։ Շատ անգամ ստեղծարարությունն ընկալվում է որպես հանճարներին տրված տաղանդ, այնինչ՝ մենք կարծում ենք, որ այն արտահայտվում է կյանքի ամենատարբեր ճյուղերում, ընդհուպ կենցաղում՝ առանց բացառիկ ունակությունների։
Առաջիկա միջոցառման համար հրավիրում ենք ինքնառաջադրվելու կամ առաջադրելու հետաքրքիր խոսնակների՝
երաժիշների,
ֆիզիկոսների,
ճարտարապետների,
այգեպանների,
գրողների,
աստղագետների,
ուսուցիչների,
դիզայներների,
բիզնես ղեկավարների,
բժիշկների,
խոհարարների,
հանրային ոլորտի ներկայացուցիչների,
ծնողների ու պատանիների,
ու վերը չնշված բոլորին՝
պատմելու նոր ու ստեղծարար մտքեր իրենց նախագծերի ու կյանքի մեջ կիրառելու մասին։
Նշեք ձեր սրտի խոսնակներին մեկնաբանության մեջ ու մի քանի բառով պատմեք, թե ինչու 💥💥💥