LGH Account

LGH Account 20 years of experience

26/02/2026

📌 Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա ՉԵՆ լինի.

Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն՝

1️⃣ ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման,

2️⃣ ընտանիքի անդամ չհամարվող անձանցից փոխանցած միանվագ մինչև 1 միլիոն դրամ գումարները,

3️⃣ ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգև­ները,

4️⃣ գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովա­գրա­վճարները, ինչպես նաև դրա շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները,

5️⃣ մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչ­յուր մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,

6️⃣ ժառանգության և (կամ) նվի­րատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձան­­­ցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը, դրամական միջոցները,

7️⃣ ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ չափով անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները,

8️⃣ սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհան­դի­սա­ցող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ ստացվող եկամուտները, բացառությամբ՝ ՀՀ հարկային օրենս­գրքի 147-րդ հոդ­վածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված հողամասի օտարումից ստացվող եկամուտների։

20/02/2026

Իրական շահառուի հայտարարագրի կազմում

13/02/2026
09/02/2026

2026 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը մտնում է ուժի մեջ:

Առաջին փուլով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգու ընդգրկվելու են հետևյալ խմբերը, մինչև 18 տարեկանները, 65+ տարեկանները, 200 հազար դրամից ավելի ստացողները, հաշմանդամության կարգ ունեցողները, սոցիալական անապահովության համակարգում ընդգրկվածները, զոհված զինծառայողների ընտանիքները։

Address

Yerevan
0012

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when LGH Account posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share