FinLex Financial and Legal Consulting Company

FinLex Financial and Legal Consulting Company We provide a full range of financial and legal consulting services for any type of business.

FinLex Financial and Legal Consulting Company was founded in 2007, and due to the creation of a unique corporate culture, the company keeps expanding. Now about 70 highly qualified professionals of FinLex are making solutions for companies in various fields of industry both in Armenia and abroad, as well as in the public sector. During the years of its activity, the company has become a reliable p

artner for many companies and a huge supporter of over 100 startups. Our enthusiastic and continuously developing team loves his work, which is the most important base for our best results.

Չխախտելով ավանդույթները՝ գիրք նվիրելու հերթական տոնն ու իրարանցումը Ֆինլեքս-ում։Շնորհավոր Մեծն բանաստեղծ Հովհաննես Թումա...
19/02/2026

Չխախտելով ավանդույթները՝ գիրք նվիրելու հերթական տոնն ու իրարանցումը Ֆինլեքս-ում։
Շնորհավոր Մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն ու Գիրք նվիրելու օրը:

Գիտելիքը ուժ է։

Adhering to traditions: the annual Book Giving Day Celebration at Finlex.
Happy Birthday, great poet Hovhannes Tumanyan and Happy Book Giving Day.

Knowledge in power.🎊

27/10/2025

Փնտրում ենք հաշվապահ-օպերատորների 🙌🏼⁣
Եթե հակված եք մասնագիտական զարգացման ու կարևորում եք աճի հնարավորությունը, ապա շտապե՛ք միանալ մեր թիմին։
Պարտադիր պայման՝ առնվազն 2 տարվա աշխատանքային փորձի առկայություն HORECA ոլորտում և iiko ծրագրի իմացություն։

👨🏻‍💻👩🏻‍💻 𝗙𝗜𝗡𝗟𝗘𝗫 ընկերությունն առաջատար ֆինանսաիրավական խորհրդատվական ընկերություն է, գործում է արդեն 18 տարի և համագործակցում բազմապրոֆիլ ընկերությունների հետ՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան շուկաներում։

Ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը [email protected] հասցեին, վերնագրի դաշտում նշելով "Accountant-operator":⁣

Խրախուսվում են նաև սկսնակ մասնագետները։ 💚

30/06/2025

Փնտրում ենք հաշվապահ-օպերատորների 🙌🏼⁣

Եթե հակված եք մասնագիտական զարգացման ու կարևորում եք աճի հնարավորությունը, ապա շտապե՛ք միանալ մեր թիմին:
Պարտադիր պայման՝ առնվազն 2 տարվա աշխասանքային փորձ HORECA ոլորտում և iiko ծրագրի իմագություն:

👨🏻‍💻👩🏻‍💻 𝗙𝗜𝗡𝗟𝗘𝗫 ընկերությունն առաջատար ֆինանսաիրավական խորհրդատվական ընկերություն է, գործում է արդեն 18 տարի և համագործակցում բազմապրոֆիլ ընկերությունների հետ՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան շուկաներում։

Ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը [email protected] հասցեին, վերնագրի դաշտում նշելով "Accountant-operator":⁣

Խրախուսվում են նաև սկսնակ մասնագետները։ 💚

14/02/2025

Փնտրում ենք հաշվապահ-օպերատորների 🙌🏼⁣
Եթե հակված եք մասնագիտական զարգացման ու կարևորում եք աճի հնարավորությունը, ապա շտապե՛ք միանալ մեր թիմին:
Պարտադիր պայման՝ առնվազն 2 տարվա աշխասանքային փորձ HORECA ոլորտում և iiko ծրագրի իմագություն:

👨🏻‍💻👩🏻‍💻 𝗙𝗜𝗡𝗟𝗘𝗫 ընկերությունն առաջատար ֆինանսաիրավական խորհրդատվական ընկերություն է, գործում է արդեն 18 տարի և համագործակցում բազմապրոֆիլ ընկերությունների հետ՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան շուկաներում։

Ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը [email protected] հասցեին, վերնագրի դաշտում նշելով "Accountant-operator":⁣

Խրախուսվում են նաև սկսնակ մասնագետները։ 💚

📌 Քանի որ վերջին օրերին շատ է քննարկվում ՀՀ ռեզիդենտների կողմից ՀՀ սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեման, ...
23/02/2024

📌 Քանի որ վերջին օրերին շատ է քննարկվում ՀՀ ռեզիդենտների կողմից ՀՀ սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեման, ինչպես նաև շատ են հարցերը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ, նշենք որոշակի կարգավորումներ այս թեմայով.

➡️ եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք,

➡️ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, ով տվյալ տարում 183 և ավելի օր գտնվել է ՀՀ-ում, ինչպես նաև այն անձը, ում տունը կամ այլ բնակարանը, ընտանիքը, մասնագիտական կամ այլ գործունեության հիմնական վայրը գտնվում է ՀՀ-ում,

➡️ ռեզիդենտ ֆիզիկական անձինք եկամտային հարկ վճարում են ՀՀ աղբյուրներից և ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտներից, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ միայն ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներից,

➡️ ֆիզիկական անձի կողմից ստացվող եկամուտ է համարվում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կամ ցանկացած այլ հիմքով ստացվող դրամական միջոցը կամ այլ ակտիվը, ինչպես նաև ստացվող շահաբաժինը, տոկոսը, վարձակալական վճարը և այլն,

➡️ ֆիզիկական անձի համար նվազեցվող եկամուտներ են համարվում (այսինքն՝ չեն հարկվում).
✅ նպաստները (բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների), կենսաթոշակները, ապահովագրական հատուցումները, սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում ստացվող դրամական օգնություններն ու օժանդակությունները, ալիմենտները,
✅ ժառանգության և նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացվող գույքը և դրամական միջոցները,
✅ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի օտարումից ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները, հողամասի օտարումից ստացվող եկամուտները,
✅ ստացվող վարկերի և փոխառությունների գումարները և այլն:

📢 2023թ.-ի համար տարեկան հաշվարկ (հայտարարագիր) հարկային մարմին պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ այն քաղաքաց...
29/01/2024

📢 2023թ.-ի համար տարեկան հաշվարկ (հայտարարագիր) հարկային մարմին պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ այն քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց), որոնք`

1️⃣ 2023թ.-ի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,
2️⃣ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվում են իրական շահառու,
3️⃣ 2023թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022թ.-ի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ),
4️⃣ 2023թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ համարվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող:

📌 Հիշեցնենք նաև, որ տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ.-ի մայիսի 1-ը:

➡️ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` 🔗 https://bit.ly/46YlJ0L

📌 ՀՀ Ազգային Ժողովը 2023թ.-ի դեկտեմբերի 22-ին ընդունեց «Զբոսաշրջության մասին» օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2024թ.-ի սեպտեմ...
17/01/2024

📌 ՀՀ Ազգային Ժողովը 2023թ.-ի դեկտեմբերի 22-ին ընդունեց «Զբոսաշրջության մասին» օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2024թ.-ի սեպտեմբերի 1-ից:

Վերոնշյալ օրենքով սահմանվում են ոլորտային մի շարք կարևոր հասկացություններ, ինչպիսիք են՝ «այցելու», «զբոսաշրջիկ», «զբոսաշրջություն», «զբոսաշրջային ծառայություններ», «զբոսաշրջային փաթեթ», «տուր», «զբոսաշրջային օպերատոր և գործակալ», «զբոսավար», «ուղեկցորդ», «հյուրանոցային տնտեսության օբյեկտ» և այլն, ինչպես նաև կարգավորվում են զբոսաշրջային գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող պահաջները, դասակարգումը, զբոսաշրջության բնագավառում որակավորումը, ֆիզիկական անձանց հանգստի, շրջագայության հետ կապված հարաբերությունները և մի շարք այլ հարցեր ❗

➡️ Համաձայն նոր օրենքի՝ 2024թ.-ի սեպտեմբերի 1-ից սկսած ՀՀ տարածքում կարգելվի մատուցել հյուրանոցային, զբոսաշրջային օպերատորի և գործակալի, զբոսավարի և ուղեկցորդի ծառայություններ, եթե զբոսաշրջային ծառայություններ մատուցելու մտադրություն ունեցող անձը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով չծանուցի այդ մասին։
Նշենք նաև, որ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով, ինչպես նաև օրենքով կարող են նախատեսվել տարեկան տուրքեր:

📢 2024թ.-ի սեպտեմբերի 1-ից սկսած կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտո...
27/12/2023

📢 2024թ.-ի սեպտեմբերի 1-ից սկսած կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ՀՀ տարածքում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ՀՀ տարածքում ուղևորափոխադրումների իրականացման համար արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքը սահմանվելու է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

➡️ կանխիկ դրամով վճարումների դեպքում
▪️ 2 տոկոսի չափով՝ 01.09.2024թ.-ից
▪️ 3.5 տոկոսի չափով՝ 01.01.2025թ.-ից
▪️ 5 տոկոսի չափով՝ 01.01.2026թ.-ից

➡️ անկանխիկ դրամով վճարումների դեպքում
▪️ 1.5 տոկոսի չափով՝ 01.09.2024թ.-ից
▪️ 2.5 տոկոսի չափով՝ 01.01.2025թ.-ից
▪️ 4 տոկոսի չափով՝ 01.01.2026թ.-ից

🚖 Ուղևորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ստացված պատվերով իրականացվելու դեպքում, յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար վերոնշյալ չափով պետական տուրքը պետք է գանձի և պետական բյուջե վճարի էլ. հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։

🖇️ Ուղևորափոխադրումների իրականացման համար արտոնագիրը տրամադրում է հարկային մարմինը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով։
Ուղևորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձինք պետք է հաշվառվեն հարկային մարմնում։

📢 Երեկ ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերությունների հարկային արտոնության ժամկետը երկա...
23/12/2023

📢 Երեկ ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերությունների հարկային արտոնության ժամկետը երկարաձգող օրենքների փաթեթը, որով արտոնության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարով՝ մինչև 2024թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
✅ արտոնության ժամկետի երկարաձգումը վերաբերելու է միայն եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմանը,
✅ սկսած 01.01.2024թ.-ից ՏՏ ոլորտի հավաստագրված ընկերությունները կվճարեն շահութահարկ՝ 18% դրույքաչափով,
✅ օրենքի համաձայն տրամադրված հավաստագրերը գործելու են դրանց տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով՝ բայց ոչ ավել քան 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ,
✅ հավաստագիր ստանալու համար դիմումների ընդունման վերջնաժամկետ սահմանվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ը:

Address

3 H. Hakobyan, Main Building, 2nd Section, 5th Floor
Yerevan
0033

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460506080

Alerts

Be the first to know and let us send you an email when FinLex Financial and Legal Consulting Company posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to FinLex Financial and Legal Consulting Company:

Shortcuts

Share