TRUST AUDIT CJSC

Call Directions Website Contact the business

TRUST AUDIT CJSC Audit and consulting

"Թրասթ Աուդիտ” ՓԲԸ-ն առաջարկում է ծառայությունների տարբեր փաթեթներ կախված ընկերության պահանջներից, գործունեության ոլորտներից և առանձնահատկություններից: Ընկերությունն ունի ներքին վերահսկողության արդյունավետ համակարգ, որն էլ հանդիսանում է տրամադրվող ծառայությունների բարձր որակի ապահովման երաշխիք:

Հաճախորդների հետ համագործակցելիս ընկերությունն առաջնորդվում է այն դիրքորոշմամբ, ըստ որի կազմակերպության աուդիտը ապահովում է ոչ միայն ֆինանսական ցուցանիշների հավաստիության ստուգում, այլ նաև օգնում է խուսափել տարբեր սխալներից և ժամանակին շտկել դրանք:

Ընկերության աուդիտորները նպատակ չեն հետապնդում մեղադրել հաճախորդ կազմակերպություններին թույլ տրված սխալների համար, այլ օգնում են հայտնաբերել դրանք, նվազեցնել հարկային ռիսկերը, ինչպես նաև նախապատրաստվել հարկային ստուգմանը: Որակավորված աուդիտորի կամ խորհրդատուի հետ շփումը "Թրասթ Աուդիտ”-ը դիտարկում է որպես հաճախորդ ընկերության ֆինանսական աշխատակիցների որակավորման բարձրացման լրացուցիչ միջոց:

Մենք օգտագործում ենք մեր ընկերության աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները` օգնելու Ձեզ ավելի ճիշտ որոշումներ կայացնել, ավելի արագ աճել և ուժեղ մրցակից լինել: Մեր գործընկերները մեզ են ընտրում, քանի որ մենք հայտնի ենք մեր բանիմաց անձնակազմով, տվյալ ոլորտի խորը իմացությամբ և աշխատանքն արդյունավետ և արագ կազմակերպելու ունակությամբ:

Մեր Ընկերության արժեքը վստահությունն է, այն վստահությունը, որը ներշնչում ենք մեր գործընկերներին: Հայտնի է, որ վստահությունը որակի անբաժանելի մասն է և հեշտությամբ ձեռք չի բերվում:
Անկախ նրանից` ինչքան մեծ է Ձեր բիզնեսը, պետական է, թե մասնավոր կամ թե ինչ ոլորտում է գործում, մենք կօգնենք Ձեզ ավելի խելամիտ որոշումներ կայացնել և հասնել Ձեր առջև դրված նպատակներին:
Վստահ եղեք, որ մենք կօգնենք Ձեզ բացահայտել Ձեր հնարավորությունները և ավելի մեծ արժեքներ ստեղծել այսօր և ապագայում:

01/04/2026

Համագործակցության հուշագրի կնքում 🤝

Ուրախ ենք տեղեկացնել, որ «ՓԱՐՎԱՆՅԱՆ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն և «ԹՐԱՍԹ ԱՈՒԴԻՏ» ՓԲԸ-ն կնքել են համագործակցության հուշագիր՝ միտված երկարաժամկետ, արդյունավետ և փոխշահավետ գործընկերության զարգացմանը։

Համագործակցության շրջանակում կողմերը միավորում են իրենց փորձն ու մասնագիտական ներուժը՝ հաճախորդներին մատուցելու առավել համալիր և որակյալ ծառայություններ, ինչպես նաև փոխադարձաբար ներկայացնելու և առաջխաղացնելու միմյանց ծառայությունները։

Համոզված ենք, որ այս համագործակցությունը կնպաստի նոր հնարավորությունների ստեղծմանը և արժեքի ավելացմանը մեր գործընկերների և հաճախորդների համար։

Address

3 Hakob Hakobyan
Yerevan
0033

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

010516111

Alerts

Be the first to know and let us send you an email when TRUST AUDIT CJSC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TRUST AUDIT CJSC:

Shortcuts

Share