13/04/2020
📌ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆՒ ԿՈՉԸ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Ցանկացած երկրի տնտեսական համակարգում տեղի են ունենում պարբերաշրջանային տատանումներ՝ վերելքներ և վայրէջքներ: Դրանք կոչվում են Բիզնես պարբերաշրջաններ: Ինչպես նշեցինք, բիզնես պարբերաշրջանի փուլեր են համարվում վերելքը և անկումը (ճգնաժամ), իսկ առավել խորը ճգնաժամը ընդունված է անվանել դեպրեսիա:
Որպես կանոն, պետության քաղաքականությունը կախված է տվյալ երկրի տնտեսության վիճակից, այսինքն նրանից, թե պարբերաշրջանի որ փուլում է գտնվում տվյալ երկիրը. վերելք, թե վայրէջք։ Եթե երկիրը գտնվում է վայրէջքում, ապա կառավարությունը վարում է խթանող տնտեսական քաղաքականություն, որպեսզի երկիրը հանի ճգնաժամից։ Տեսության մեջ ընդունված է առանձնացնել տնտեսական քաղաքականության երկու ձև, որը կարող է իրականացնել պետությունը՝ ֆիսկալ և մոնետարիստական:
Ֆիսկալ քաղաքականությունը պետության կարգավորիչ քաղաքականություն է, որի նպատակն է մեղմել տնտեսական պարբերաշրջանները ամբողջական խնայողությունների ցուցանիշների փոփոխության միջոցով։ Տվյալ տնտեսության հիմնական գործիքները հանդիսանում են զուտ հարկերը և ապրանքների և ծառայությունների պետական գնումները։ Եթե երկրում անկում է, ապա կառավարությունը ավելացնում է պետական գնումները կամ կրճատում է հարկերը ամբողջական թողարկման ավելացան համար։ Եթե տնտեսությունը վերելքում է, ապա հակառակը՝ իջեցնում է գնումները, ավելացնում է հարկերը։ Ֆիսկալ քաղաքականության դրական գծերից մեկը այն է, որ տվյալ քաղաքականությունը ավելի հեշտ է իրականացնել պետության կողմից, քան մոնետարիստական քաղաքականությունը, որովհետև պետությունը հստակ առանձին որոշումներ չի կայացնում ֆիսկալ քաղաքականության իրականացման համար։
Կորոնավիրուսի համաշխարհային համաճարագով պայմանավորված, ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանի հանրապետությունում, տնտեսությունը սրընթաց վայրէջք է ապրում: Ինչ պետք է անի պետությունը տվյալ դեպքում:
Պետության պարտքն է վարել
խթանող տնտեսական քաղաքականություն՝
1. կրճատել հարկային բեռը,
2. ավելացնել պետական գնումները (դա չանել միայն հակաճգնաժամային կառավարման մասին զրո գիտելիք ունեցող պատգամավորներին և գործադիրի անդամներին պարգևավճար տրամադրելու միջոցով)
3. փրկել, փայփայել բիզնեսին, հակառակ դեպքում երկիրը կզրկվի իրեն սնուցող հիմնական զարկերակից:
Կոչ ենք անում
Մեծացնել բյուջեի դեֆիցիտը, նոր պարտքեր ներգրավել Ձեռնպահ մնալ պոպուլիստական նախագծերի ընդունումից և ականջահաճո հայտարարություններից Վերջ տալ հարկային տեռորին Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները հետաձգել 3 ամսով Շահույթային (շահութահարկ, եկամտային հարկ) հարկերի վճարումը հետաձգել 6 ամսով Շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետները հետաձգել յուրաքանչյուր բիզնեսի գործունեության սահմանափակման ժամկետների չափով Անհապաղ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ համաճարակի պայմաններում ֆորս-մաժորային կարգավորումների վերաբերյալ, քանի որ հաստատուն ծախսերը (վարձակալական վճարներ, կոմունալ ծախսեր, վարկի սպասարկման ծախսեր և այլն) բիզնեսին տանում են դեպի անդունդ, իսկ շարունակությունը կլինի, որ տնտեսությունը դեպրեսիայի մեջ կհայտնվի Պետական վարկեր տրամադրել առավել տուժած ոլորտներին Պետական երաշխավորությամբ բանկային վարկերի մարման գրաֆիկները հետաձգել 6-12 ամիս ժամկետով Հետ կանչեք Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման այդ մերկապարանոց միջոցառումները, որոնք կամ անհասցե են, կամ ոչ գործուն, կամ բացառապես ճգնաժամի մեջ չգտնվող բիզնեսին հասու, կամ ուղղակի պոպուլիստական
Շարքը կարելի է երկար թվարկել:
Հարկավոր է ընդունել ի գիտություն
Բիզնեսի վրա չի կարելի մատ թափ տալ
Բիզնեսին չի կարելի համարել թալանչի
Բիզնեսն է կերակրում երկրին, ուղիղ (աշխատավարձ է վճարում) և միջնորդավորված (հարկեր է վճարում, որից վճարվում են կենսաթոշակները, սոցիալական նպաստները, պետական հատվածի աշխատավարձերը, հատկապես պարգևավճարները) եղանակներով:
Աուդիտորների Պալատի նախագահ՝ Նաիրի Սարգսյան