14/10/2026
ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի համար փախստականների աջակցության ծրագրի (Refugee Response Window for Armenia, RRWA) շրջանակում աջակցություն է տրամադրվել Aya ընկերությանը՝ անվանափոխության, բրենդինգի և փաթեթավորման նոր դիզայնի մշակման ուղղություններով։
Ընկերության առանձնահատկությունն այն է, որ այն աշխատանքի է ընդունում բացառապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ նպաստելով նրանց տնտեսական ինտեգրմանն ու կենսապահովման հնարավորությունների ստեղծմանը։
Նոր բրենդային ինքնությունն ու արդիականացված փաթեթավորումը կօգնեն Aya-ին ամրապնդել իր դիրքերը շուկայում և նոր հնարավորություններ ստեղծել դեպի արտահանման շուկաներ ընդլայնվելու համար։
ՎԶԵԲ-ը շարունակում է աջակցել փախստականների կողմից հիմնադրված և նրանց զբաղվածությունն ապահովող բիզնեսներին՝ նպաստելով դրանց կայուն զարգացմանը, մրցունակության բարձրացմանն ու տնտեսական ինտեգրմանը։
Ծրագիրն իրականացվում է՝ European Union in Armenia ֆինանսավորմամբ: