12/10/2026
✨Հավասար հնարավորություններ, անսահման գեղեցկություն․ դարձի՛ր փոփոխության մասը✨
Աշխարհի խոշորագույն բրենդները՝ Gucci-ն, Victoria’s Secret-ը, Gerber-ն ու Barbie-ն, վաղուց ապացուցել են, որ իսկական գեղեցկությունն ու ոճը սահմաններ չունեն։ Դաունի համախտանիշ ունեցող մոդելները քայլում են Նյու Յորքի նորաձևության շաբաթվա բեմահարթակներով և զարդարում Vogue ու ELLE ամսագրերի շապիկները՝ կոտրելով բոլոր կարծրատիպերը։
Այսօր այդ մեծ հեղափոխությունը Հայաստանում է։ Մեր երկրում գործող առաջին ու միակ ներառական մոդելային գործակալությունը բացում է դռները տեղական բրենդների և արտադրողների առջև՝ առաջարկելով արտասովոր, լուսավոր ու տաղանդավոր մոդելների մասնակցություն ձեր գովազդային արշավներին։
Սիրելի՛ հայ արտադրողներ, մի՛ վարանեք։
Իրականացրե՛ք սոցիալապես պատասխանատու քայլ։ Ներառելով Դաունի համախտանիշ և այլ առանձնահատկություն ունեցող մոդելներին ձեր նախագծերում՝ դուք ոչ միայն ստեղծում եք ազդեցիկ, տպավորիչ ու տարբերվող գովազդ, այլև դառնում եք ավելի բարի, ներառական և մարդակենտրոն հասարակության ձևավորման շարժիչ ուժը։
Միացե՛ք համաշխարհային այս շարժմանը․ միասին կերտենք ապագա, որտեղ յուրաքանչյուրը տեսանելի է ու գնահատված։🫶🏻
#ՆերառականՆորաձևություն #ԴաունիՍինդրոմ #ՀավասարՀնարավորություններ #Ներառականությո�