Երիտասարդ Ծրագրավորողներ

Երիտասարդ Ծրագրավորողներ «Երիտասարդ ծրագրավորողներ» հասարակական կազմակերպութ?

«Երիտասարդ ծրագրավորողներ» հասարակական կազմակերպության գործունեության նպատակն ու խնդիրներն են`
1. Նպաստել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդ մասնագետների գիտելիքների խորացմանն ու ընդլայնմանը, նոր գաղափարների ու մտքերի իրականացմանը:
2. Աջակցել գիտության և տեխնիկայի նվաճումների, միջազգային ՏՏ փորձի ներդրմանը ՀՀ-ում։
3. Նպաստել հայաստանյան և արտասահմանյան երիտասարդ մասնագետների փորձի փոխանակման ծրագրերի զարգացմանը:
4. Աջակցել ՏՏ բնագավառում միջազգային գիտական կապերի ստեղծմանը և զարգացմանը։
5. Ստեղծել կապեր ՏՏ ոլորտի և այլ ոլորտների շահագրգիռ բոլոր կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ, հաստատել նրանց մեջ սերտ համագործակցություն:

07/07/2026

Մեր առաջիկա «AI-Agentic Development Workflow» միթափի բանախոսը Վարդան Առաքելյանն է։

Վարդանն ունի 20+ տարվա փորձ ՏՏ ոլորտում և աշխատում է որպես Software Engineer՝ AAS Devel-ում՝ մասնագիտանալով ծրագրային ապահովման մշակման և համակարգերի ճարտարապետության ոլորտներում։

Վերջին տարիներին նա AI գործիքները կիրառել է իրական ծրագրավորման գործընթացներում՝ ձևավորելով աշխատանքային մոտեցումներ, որոնք օգնում են պահպանել նախագծի համատեքստը, ճիշտ փաստաթղթավորել աշխատանքը և AI-ն դարձնել երկարաժամկետ նախագծերի արդյունավետ մաս։

Միթափի ընթացքում Վարդանը կներկայացնի իր թիմի աշխատանքային workflow-ը և կկիսվի գործնական փորձով, որը կարող եք կիրառել նաև ձեր նախագծերում։

📅 Հուլիսի 8
📍 Microsoft Innovation Center Armenia

Մնացել են սահմանափակ թվով տեղեր․ գրանցվեք այստեղ՝ https://luma.com/59e52orb

03/07/2026

AI-ն վաղուց դարձել է ծրագրավորման գործընթացի մի մասը, սակայն երկարաժամկետ նախագծերում միայն AI գործիքներ օգտագործելն այլևս բավարար չէ։ Կարևոր է ունենալ հստակ workflow, որը թույլ կտա պահպանել համատեքստը, ճիշտ փաստաթղթավորել աշխատանքը, վերահսկել առաջընթացը և յուրաքանչյուր նոր աշխատանքային սեսիա սկսել ոչ թե զրոյից, այլ այնտեղից, որտեղ կանգ եք առել։
Եթե ցանկանում եք AI-ն դարձնել ոչ միայն արագացնող գործիք, այլ նաև ձեր ծրագրավորման գործընթացի արդյունավետ մաս, միացեք մեր առաջիկա հանդիպմանը։
🎙 Բանախոսը Վարդան Առաքելյանն է AAS Devel թիմից, ով ունի երկար տարիների փորձ ծրագրային ապահովման մշակման և համակարգերի ճարտարապետության ոլորտներում։
👥 Հանդիպումը նախատեսված է այն ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են ավելի համակարգված դարձնել AI գործիքների կիրառումն իրենց աշխատանքում։
📍Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել։
Հանդիպման հղումը՝ https://luma.com/59e52orb
—--------------------------------------------------------------------
AI has become an integral part of modern software development, but for long-term projects, simply using AI tools isn't enough. A well-defined workflow is essential to maintain context, document decisions, track progress, and continue each development session without starting from scratch.
If you want to make AI not just a productivity booster, but a reliable part of your development process, join our upcoming meetup.
🎙 Speaker: Vardan Arakelyan, Software Engineer at AAS Devel, with experience in software development and systems architecture.
👥 This session is designed for developers who want to use AI tools in a more structured and effective way as part of their daily workflow.
📍Participation is free, but registration is required.
🔗 Event registration: https://luma.com/59e52orb

09/06/2026

💡 Ծրագրավորման ճամբարը սովորական դասընթաց չէ․
Այստեղ դու՝
🔹Կհանդիպես ոլորտի փորձառու մասնագետների հետ
🔹Կաշխատես և՛ թիմային, և՛ անհատական պրոյեկտների վրա
🔹Կանցնես փորձնական հարցազրույցներ
🔹Կսովորես CV-ի ու LinkedIn-ի միջոցով քեզ ճիշտ ներկայացնել
🔹Կունենաս soft skill-ի ու բիզնես հաղորդակցության դասեր
🔹Իսկ co-working տարածքը բաց կլինի քեզ համար առավոտից մինչ երեկո 🚀
Անքուն գիշերներ, շատ աշխատանք ու իրական փորձառություն․ սա է ծրագրավորման ճամբարի ֆորմուլան։

Մանրամասներին ծանոթանալու համար գրանցվի՛ր ու արի՛ անվճար տեղեկատվական հանդիպմանը՝ https://tr.ee/iqrdQh

07/05/2026

GitHub Copilot Dev Days Yerevan brings together Microsoft and Dom-Daniel for practical, hands-on sessions focused on AI-assisted software development, testing, automation, and cloud operations with GitHub Copilot.

What you’ll get:
• Real-world refactoring with Copilot
• AI-powered E2E testing with Playwright
• Smart unit testing techniques
• Azure operations & infrastructure as code
• Copilot vs traditional static analysis

Register for free and secure your spot at https://dd.events/github2026/

Մարտի 14-16-ին Երիտասարդ ծրագրավորողներ ՀԿ-ի թիմը Հայաստանի պատվիրակության հետ մասնակցեց Աթենքում կայացած FoodExpo-ին #Ե...
15/04/2026

Մարտի 14-16-ին Երիտասարդ ծրագրավորողներ ՀԿ-ի թիմը Հայաստանի պատվիրակության հետ մասնակցեց Աթենքում կայացած FoodExpo-ին

#ԵրիտասարդԾրագրավորողներ

Address

Սարմեն 9/9
Yerevan

Telephone

+37493899757

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Երիտասարդ Ծրագրավորողներ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Երիտասարդ Ծրագրավորողներ:

Shortcuts

Share