14/03/2026
Պարտադիր բժշկական զննության վերաբերյալ օրենսդրական պահանջներ
Գործատուները պարտավոր են ապահովել աշխատողների պարտադիր բժշկական զննությունների կազմակերպումը և համապատասխան փաստաթղթերի պահպանությունը՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության և կառավարության որոշումների։
🔹 Աշխատանքի ընդունման փուլում
Աշխատանքային պայմանագիր կնքելիս գործատուն պարտավոր է պահանջել տեղեկանք աշխատողի առողջական վիճակի մասին, եթե աշխատանքը ներառված է այնպիսի աշխատանքների ցանկում, որոնց համար սահմանված է նախնական և պարբերական բժշկական զննություն, ինչպես նաև մինչև 18 տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում։
Տեղեկանքը պահպանվում է գործատուի մոտ։
(ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 89)
🔹 Գործատուի պատասխանատվությունը
Կազմակերպության տնօրենը պատասխանատու է աշխատողների ժամանակին բժշկական զննության չուղարկելու, ինչպես նաև նախնական կամ պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու կամ աշխատանքի թույլատրելու համար։
🔹 Բժշկական զննության ենթակա անձանց հաշվառում
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը կազմում և լրացնում է բժշկական զննության ենթակա աշխատողների անվանացանկը՝ ՀՀ կառավարության սահմանված ձևաչափով։
(ՀՀ կառավարության 27.03.2003 թ. N 347-Ն որոշում)
🔹 Փաստաթղթերի պահպանման ժամկետը
Պարտադիր բժշկական զննության վերաբերյալ փաստաթղթերը ենթակա են արխիվացման 5 տարի ժամկետով։
(ՀՀ կառավարության 04.04.2019 թ. N 397-Ն որոշում)
#ԳլոբԱուդիտ #բուժզննում #պարտադիր