09/04/2026
🚀Պատրաստվե՛ք 2026-ի աշխատանքային օրենսդրական փոփոխություններին BDO Armenia-ի հետ։
Ունե՞ք հարցեր աշխատանքային օրենսդրության վերջին փոփոխությունների վերաբերյալ կամ ցանկանում եք խուսափել հնարավոր իրավական ռիսկերից։
BDO Armenia-ն հրավիրում է մասնագիտական սեմինարի, որտեղ կքննարկենք 2026թ-ի ամենաէական նորություններն ու գործնականում հաճախ հանդիպող բարդ խնդիրները։
💡Ինչո՞ւ մասնակցել
Սեմինարը կենտրոնացած է իրական բիզնես միջավայրում հանդիպող իրավիճակների վրա և նպատակ ունի տրամադրել կիրառելի լուծումներ։
Կքննարկվեն՝
🌍 Օտարերկրացիների աշխատանքը Հայաստանում. նոր կանոններ և ընթացակարգեր։
📊 Քվոտավորում. ինչպե՞ս ճիշտ կիրառել նոր պահանջները։
⏱ Աշխատաժամանակի կրճատում. որոշ կատեգորիաների աշխատողների համար նախատեսվող ամենաթարմ փոփոխությունների նախագծերը։
🧩Գործնական լուծումներ. իրական քեյսեր և հաճախակի հանդիպող սխալների կանխում։
Մանրամասներ
📅 Ապրիլ 28-30
⏰ Ժամ՝ 09:30 - 13:00
📍 Վայր՝ Ani Plaza Hotel
💰 Մասնակցության վճար՝
62,000 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ) / 74,400 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
⏳ Գրանցվե՛ք հիմա այստեղ՝ https://tinyurl.com/27z2yhxs
Վերջնաժամկետ՝ Ապրիլ 25