ՀՀ ԳԱԱ ՀԱԻ / Institute of Archaeology & Ethnography

ՀՀ ԳԱԱ ՀԱԻ / Institute of Archaeology & Ethnography Scientific research institution founded in 1959, specialized in Archaeology, Ethnography, Ethno-sociology, Anthropology, Epigraphy, Archaeobiology, etc.

Օգոստոսի 24–29-ը Վիեննայի համալսարանում անցկացվում է Բյուզանդագիտական ուսումնասիրությունների 25-րդ միջազգային կոնգրեսը (...
27/08/2026

Օգոստոսի 24–29-ը Վիեննայի համալսարանում անցկացվում է Բյուզանդագիտական ուսումնասիրությունների 25-րդ միջազգային կոնգրեսը (25th International Congress of Byzantine Studies)՝ «Byzantium beyond Byzantium» («Բյուզանդիան Բյուզանդիայից այն կողմ») խորագրով։ Բյուզանդագիտության խոշորագույն միջազգային գիտական համաժողովներից մեկին այս տարի մասնակցում են շուրջ 1500 գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից։ Կոնգրեսում զգալի է Հայաստանից ժամանած գիտնականների, ինչպես նաև հայագիտությամբ զբաղվող օտարերկրյա մասնագետների ներկայությունը։
📑 Օգոստոսի 25-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմինե Գաբրիելյանը հանդես եկավ «Echoes of Classical Antiquity: The Reminiscences of the Carved Gems in the Iconographic Program of Cilician Armenian Miniatures» («Դասական անտիկության արձագանքները. փորագիր գեմմաների վերապրուկները Կիլիկյան հայկական մանրանկարների պատկերագրական ծրագրում») զեկույցով։

Զեկույցը նվիրված էր անտիկ փորագիր գեմմաների պատկերագրության և Կիլիկյան հայկական մանրանկարչության միջև հնարավոր առնչություններին։ Մի շարք պատկերագրական մոտիվների կառուցվածքային և հորինվածքային համապատասխանությունների հիման վրա քննարկվեցին անտիկ պատկերագրական ավանդույթի փոխանցման ուղիները և այն հնարավորությունը, որ առանձին դեպքերում փորագիր գեմմաները կարող էին անմիջական պատկերագրական օրինակ ծառայել միջնադարյան հայ մանրանկարիչների համար։

Զեկույցը ներկայացվեց բյուզանդական պատմության ճանաչված մասնագետ Յոհաննես Պրայզեր-Կապելլերի (Johannes Preiser-Kapeller) նախագահությամբ անցկացված նիստում։

Արմինե Գաբրիելյանի մասնակցությունը կոնգրեսին իրականացվել է Հովնանյան ընտանեկան հիմնադրամի (H. Hovnanian Family Foundation Armenia) ֆինանսական աջակցությամբ։


📙Մահարձանը՝ հնագիտական մշակույթի ցուցիչ (միջին բրոնզ-երկաթի դարաշրջաններ)(Հոդվածի հեղինակ՝ Գարեգին Թումանյան, Վաղ հնագիտ...
24/08/2026

📙Մահարձանը՝ հնագիտական մշակույթի ցուցիչ (միջին բրոնզ-երկաթի դարաշրջաններ)
(Հոդվածի հեղինակ՝ Գարեգին Թումանյան, Վաղ հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող)

Հուշակոթողների ուսումնասիրությունը դամբանային հնագիտության կարևոր խնդիրներից է: Առանց թաղման կառույցների հետազոտության՝ մեր պատկերացումները թաղման ծեսի վերաբերյալ թերի կլինեին: Մահարձանները դամբարանի արտաքին կառույցների մասն են կազմում: Դամբանասրահը սովորաբար համարվում է անդրաշխարհի, դամբանաթումբը՝ երկրի, իսկ հուշակոթողը՝ երկնքի խորհրդանիշը: Այնկողմնային աշխարհից դեպի երկինք անցումը, ըստ երևույթին, կատարվում էր հուշակոթողի միջոցով: Դամբանադաշտերում ուղղաձիգ կանգնեցված կոթողների առջև՝ ի հիշատակ ննջեցյալների, կատարվում էին զոհաբերություններ ու ծիսապաշտամունքային այլ արարողություններ, որոնք ընդհանուր առմամբ միտված էին ննջեցյալների վերածննդին նպաստելուն:

Լուսանկարում՝ Լոռի բերդի N 63 դամբարանի թաղման 2-րդ սրահում հայտաբերված մահարձանը

➡️Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղմամբ՝
https://arar.sci.am/dlibra/publication/462758/edition/429705/content

(Թումանյան Գ., Մահարձանը՝ հնագիտական մշակույթի ցուցիչ (Միջին բրոնզ-Երկաթի դարաշրջաններ), Լրաբեր հասարակակակն գիտությունների, 2026, N 1, էջ 202-216)

18/08/2026
AM | EN📍Հուլիսի 21–24-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում կայացավ Սոցիալական մարդաբանների եվրոպական ասոցիացիայի (EASA) 2026 թվակ...
10/08/2026

AM | EN
📍Հուլիսի 21–24-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում կայացավ Սոցիալական մարդաբանների եվրոպական ասոցիացիայի (EASA) 2026 թվականի համաժողովը՝ «Anthropology: Possibilities in a Polarised World» («Մարդաբանություն. հնարավորություններ բևեռացված աշխարհում») խորագրով։ Համաժողովը համախմբել էր աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 1700 մարդաբանների՝ քննարկելու ժամանակակից աշխարհի ամենահրատապ մարտահրավերները։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները համաժողովին ներկայացրեցին երկու զեկուցում, որոնցից մեկը պատրաստվել էր «Ճգնաժամ և հիշողություն. թվանշային բանավոր պատմությունների լաբորատորիա» և «Արցախ․ բանավոր պատմությունների թվանշային շտեմարան» ծրագրերի շրջանակում։
📑 Զարուհի Համբարձումյանը և Կարոլինա Եգանյանը մասնակցեցին «Family Mobilities and Everyday Life in Wartime: Shifting Borders, Kinship, and Care» պանելին՝ ներկայացնելով «Bread, Care and Moral Economy under Siege: Family Life and Scarcity during the Artsakh Blockade» զեկուցումը։ Այն անդրադառնում էր 2022–2023 թվականների Արցախի իննամսյա շրջափակման ընթացքում ընտանիքների առօրյային, խնամքի պրակտիկաների վերակազմակերպմանը և բարոյական պարտավորությունների վերաիմաստավորմանը։
📑 Գայանե Շագոյանը մասնակցեց «The Agency of Religious Buildings in Europe» պանելին՝ ներկայացնելով «The Invisible Temple: Sacred Traces and Urban Placelessness in Gyumri» զեկուցումը։ Այն նվիրված էր Գյումրու XIX դարի կաթոլիկ եկեղեցու վերափոխման մարդաբանական ուսումնասիրությանը և ցույց էր տալիս, թե ինչպես է նախկին սրբավայրի բնակեցումը փոխում տարածքի իմաստը՝ այն վերածելով հիշողության, բարոյականության և պատկանելության շուրջ շարունակվող բանակցությունների վայրի։
🌍 Մեզ համար մեծ պատիվ էր ներկայացնել մեր հետազոտությունները այս հեղինակավոր միջազգային համաժողովում, մասնակցել աշխարհի տարբեր երկրներից ժամանած գործընկերների հետ մասնագիտական քննարկումներին և ներկայացնել Հայաստանում և Արցախում իրականացվող արդի մարդաբանական հետազոտությունները միջազգային ակադեմիական այս հարթակում։
Շնորհակալություն ենք հայտնում երկու պանելների կազմակերպիչներին, քննարկումների բոլոր մասնակիցներին և գործընկերներին՝ հետաքրքիր քննարկումների, արժեքավոր դիտարկումների և մտքերի փոխանակման համար։
Զարուհի Համբարձումյանի մասնակցությունը համաժողովին հնարավոր դարձավ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքի (Calouste Gulbenkian Foundation - Armenian Communities) աջակցության շնորհիվ, որի համար հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը։
____________
📍From 21 to 24 July, the 2026 Conference of the European Association of Social Anthropologists (EASA), titled "Anthropology: Possibilities in a Polarised World," took place in Poznań, Poland. The conference brought together more than 1,700 anthropologists from around the world to discuss some of the most pressing challenges facing contemporary societies.
Researchers from the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of the Republic of Armenia presented two papers at the conference. One of them was prepared within the framework of the projects "Crisis and Memory: Digital Oral History Laboratory" and "Artsakh: Digital Oral History Database."
📑Zaruhi Hambardzumyan and Karolina Yeganyan participated in the panel "Family Mobilities and Everyday Life in Wartime: Shifting Borders, Kinship, and Care," where they presented the paper "Bread, Care and Moral Economy under Siege: Family Life and Scarcity during the Artsakh Blockade." Their presentation explored everyday family life during the nine-month blockade of Artsakh in 2022–2023, focusing on the reorganization of care practices and the reinterpretation of moral obligations under conditions of prolonged scarcity.
📑Gayane Shagoyan participated in the panel "The Agency of Religious Buildings in Europe," presenting the paper "The Invisible Temple: Sacred Traces and Urban Placelessness in Gyumri." The paper examined the anthropological transformation of a nineteenth-century Catholic church in Gyumri and demonstrated how the inhabitation of a former sacred space reshapes its meaning, turning it into a site of ongoing negotiations over memory, morality, and belonging.
🌍It was a great honor for us to present our research at this prestigious international conference, engage in stimulating discussions with colleagues from around the world, and showcase contemporary anthropological research conducted in Armenia and Artsakh within this important academic forum.
We would like to thank the organizers of both panels, all participants in the discussions, and our colleagues for the engaging conversations, valuable feedback, and inspiring exchange of ideas.
Zaruhi Hambardzumyan's participation in the conference was made possible through the support of the Calouste Gulbenkian Foundation - Armenian Communities, for which we express our sincere gratitude.

📜Օգոստոսի 4-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ ատենախոսության պաշտպանություն։...
07/08/2026

📜Օգոստոսի 4-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ ատենախոսության պաշտպանություն։
​ՀԱԻ-ին կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի նիստում «Շնող գետի ավազանը երկաթի դարում (ըստ հնագիտական նորահայտ տվյալների)» խորագրով թեկնածուական ատենախոսությունը ներկայացրեց Անի Սարատիկյանը։
​

Ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժինների աշխատակիցներ, Ա․ Սարատիկյանի հարազատներն ու թեմայով հետաքրքրվողներ։

ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի նախագահ Պավել Ավետիսյանը ողջունեց ներկաներին և կարևորեց աշխատությունը, որում ուսումնասիրվում են ՀՀ Լոռու մարզի Թեղուտի արդյունաբերական նշանակության գունավոր մետաղների (պղնձի և մոլիբդենի) հանքավայրի տարածքում գտնվող երկաթեդարյան դամբարանադաշտերը։ Դրանք սփռված են հանքավայրի տարածքով անցնող Շնող գետի մերձակայքում։

​📖 Ատենախոսի կենսագրականը, ինչպես նաև առաջատար կազմակերպության՝ Հայաստանի պատմության թանգարանի կարծիքը ներկայացրեց ՀԱԻ մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, պ․ գ․ դ․ Արսեն Հարությունյանը։
​
Ա․ Սարատիկյանն իր ելույթում տեղեկացրեց, որ Շնող գետը Դեբեդի խոշոր վտակներից մեկն է․ այն սկիզբ է առնում Գուգարքի լեռնաշղթայի հյուսիսահայաց անտառապատ լանջերից, անցնում Թեղուտ և Շնող գյուղերի տարածքով և աջ կողմից միանում Դեբեդին՝ ծովի մակերևույթից 520 մ բարձրության վրա։ Այս տարածքում վերջին տարիներին պեղվել է 311 դամբարան, որոնցից 131-ի մասին տեղեկություն է ներառված աշխատությունում։

​🎓 Ատենախոսի գիտական ղեկավար, պ․ գ․ դ․ Հայկ Ավետիսյանը նույնպես ընդգծեց աշխատանքի կարևորությունը՝ նշելով, որ տարածքի դամբարանները թվագրվում են տարբեր ժամանակաշրջաններով։

​💬 Ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսներ, պ․ գ․ դ․ Գարեգին Թումանյանը և պ․ գ․ թ․ Արտակ Գնունին անդրադարձան որոշակի թերացումներին ու բացթողումներին՝ շեշտելով, որ դրանք չեն խանգարում, որպեսզի աշխատանքն ընդունվի դրական, և Ա․ Սարատիկյանին շնորհվի գիտությունների թեկնածուի աստիճան։ Աշխատության մասին դրվատանքով խոսեցին նաև այլ գիտնականներ։

Վերջում, փակ քվեարկության արդյունքներով, աշխատությունն ընդունվեց դրական, և Անի Սարատիկյանին շնորհվեց պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

🎓 Օգոստոսի 4-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն»...
05/08/2026

🎓 Օգոստոսի 4-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի նիստում կայացավ Լիանա Ավետիսյանի «Ս. Ստեփանոս Նախավկան հայ կրոնական տեքստերում, ժողովրդական պատկերացումներում և արդի պրակտիկաներում» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։

Ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժինների աշխատակիցներ, մասնագիտական խորհրդի անդամներ և թեմայով հետաքրքրվողներ։

​ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի նախագահ Պավել Ավետիսյանը ողջունեց ներկաներին և կարևորեց ատենախոսության թեման։ ՀԱԻ մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, պ.գ.դ. Արսեն Հարությունյանը ներկայացրեց Լ․ Ավետիսյանի կենսագրությունը, ինչպես նաև առաջատար կազմակերպության՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) դրական կարծիքն ատենախոսության մասին։

​📖 Այնուհետև իր ատենախոսությունը ներկայացրեց Լ․ Ավետիսյանը։ Ատենախոսությունը նվիրված է հայ կրոնական տեքստերում Ս. Ստեփանոս Նախավկայի կերպարի աստվածաբանական և պատմական քննությանը, ժամանակակից Հայաստանի հոգևոր-ծիսական իրողությունների համատեքստում վերջինիս պաշտամունքի ժողովրդական ընկալումների ու արդի դրսևորումների վերլուծությանը։
​Աշխատանքի արդիականությունը պայմանավորված է հայագիտության մեջ վարքաբանական և ազգագրական շերտերի համապարփակ ու միջգիտակարգային հետազոտության անհրաժեշտությամբ, քանի որ սրբի կերպարը հայկական հոգևոր մշակույթի առանցքային և բազմաշերտ երևույթներից է։

​💬 Ելույթ ունեցան նաև ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսները։ Պ.գ.դ. Հակոբ Չոլաքյանի (ներկա չէր) կարծիքը ներկայացրեց Ա․ Հարությունյանը։ Պ.գ.թ. Հայկ Հակոբյանը նշեց որոշ դիտողություններ, սակայն բարձր գնահատեց ատենախոսությունը։ Խոսքով հանդես եկավ նաև ատենախոսի գիտական ղեկավար, պ.գ.թ. Հրանուշ Խառատյանը։ Եղան նաև այլ ելույթներ ու դիտարկումներ։
​
Ավարտին տեղի ունեցավ փակ քվեարկություն․ Լ․ Ավետիսյանին շնորհվեց պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճա

03/08/2026

SCAVI IN ARMENIA. Si è conclusa l’ultima campagna di scavo della Missione Armeno-Italiana a Shamiram, nella regione di Aragatsotn, in Armenia. Il grande pianoro fortificato di Shamiram è tornato a rivelare la profondità della sua storia: un paesaggio archeologico eccezionale, segnato da mura monumentali, torri megalitiche, abitati, tombe aristocratiche e rioccupazioni che attraversano millenni.
Leggi: https://www.archeologiaviva.it/news

📌Հուլիսի 30-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանագիտության բաժնում տեղի ունեցավ «Հայոց հարսանեկան ծիսահա...
31/07/2026

📌Հուլիսի 30-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանագիտության բաժնում տեղի ունեցավ «Հայոց հարսանեկան ծիսահամակարգում կատարվող պարերի և պարերգերի ընդհանուր քննություն» թեմայով բանախոսությունը։

Բանախոսությունը կազմակերպվել էր ՀԱԻ Մշակութային մարդաբանության բաժնի «Բանագիտական քննարկումներ» շարքի շրջանակում։ Բանախոսությամբ հանդես եկավ պ.գ.թ. Նարինե Շամամյանը, որը ներկայացրեց հայոց հարսանեկան ծիսահամակարգում պարերի և պարերգերի դերն ու նշանակությունը, դրանց առանձնահատկություններն ու պահպանված ավանդույթները։
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը, որն ընդգծեց նման գիտական քննարկումների կարևորությունը բանագիտական և մշակութային մարդաբանության ուսումնասիրությունների զարգացման տեսանկյունից։

Բանախոսությանը հաջորդեցին ելույթներ և մասնագիտական դիտարկումներ, իսկ ավարտին տեղի ունեցավ ակտիվ հարցուպատասխան և քննարկում:


#սեմինար

📕Հայկական միջնադարյան հնձաններն ու գինեգործական ավանդույթը(Հոդվածի հեղինակներ՝ ՀԱԻ ազգագրության բաժնի ղեկավար Սուրեն Հոբ...
28/07/2026

📕Հայկական միջնադարյան հնձաններն ու գինեգործական ավանդույթը
(Հոդվածի հեղինակներ՝ ՀԱԻ ազգագրության բաժնի ղեկավար Սուրեն Հոբոսյան, գիտաշխատող Անժելա Ամիրխանյան)

Հայաստանը խաղողի մշակության և գինու արտադրության հնագույն կենտրոններից մեկն է։ Վայոց ձորի մարզի Արենի-1 քարանձավում հայտնաբերված հնձանը համարվում է աշխարհում ամենահինը և վկայում է գինեգործության շուրջ 6000-ամյա ավանդույթի մասին։ Հայաստանի գինեգործական շրջաններում արձանագրվել են հնձանների երկու տիպ, որոնք վերաբերում են տարբեր պատմական ժամանակաշրջանների։
Առաջին տիպի արտադրական կառույցները տարածված են Հայաստանի ամբողջ տարածքում։ Դրանցից վաղագույնները վերաբերում են վաղ բրոնզի դարաշրջանին և, հետագա ժամանակներում ենթարկվելով որոշակի փոփոխությունների, օգտագործվել են մինչև 20-րդ դարի կեսերը։ Այդ հնձաններում մշակվել են խաղողի բոլոր տեսակները՝ ինչպես սև, այնպես էլ սպիտակ։ Հիմնական արտադրամասերն են խաղողի ճզմելու հարթակը, գուբը (փոս, ուր հոսում և մասամբ ֆիլտրվում էր խաղողի հյութը) և հիմնական տարան՝ տաքարը, որտեղ հավաքվում էր հիմնական հյութը։
Երկրորդ տիպի հնձանները վերաբերում են 10–14-րդ դարերին և հայտնաբերվել են Հայաստանի հյուսիսարևելյան գինեգործական շրջաններում՝ Լոռու մարզի Շնող գյուղի մերձակայքում և Քոբայր վանական համալիրի հարևանությամբ՝ Իգահատ միջնադարյան բնակավայրում։ Այս հնձանները կառուցվածքային և տեխնոլոգիական առանձնահատկություններով ամբողջովին տարբերվում են առաջին տիպից։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղմամբ՝ https://arar.sci.am/dlibra/publication/462760/edition/429706/content

(Հոբոսյան Ս., Ամիրխանյան Ա., Հայկական միջնադարյան հնձաններն ու գինեգործական ավանդույթը, Լրաբեր հասարակական գիտությունների, 2026, № 1, Էջ 217-233)
Լուսանկարում՝ Հնձան, Այգեհատ,
Լուսանկարը՝ Ս. Աղայանի

📣 Հայտերի ընդունումը շարունակվում է։Եթե դեռ չեք հասցրել դիմել «Բանավոր պատմություն․ տեսություն և պրակտիկա» 10-շաբաթյա նե...
25/07/2026

📣 Հայտերի ընդունումը շարունակվում է։
Եթե դեռ չեք հասցրել դիմել «Բանավոր պատմություն․ տեսություն և պրակտիկա» 10-շաբաթյա ներածական դասընթացին, ուրախ ենք տեղեկացնել, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թ. հուլիսի 31-ը։

📣 Հայտերի ընդունումը շարունակվում է։

Եթե դեռ չեք հասցրել դիմել «Բանավոր պատմություն․ տեսություն և պրակտիկա» 10-շաբաթյա ներածական դասընթացին, ուրախ ենք տեղեկացնել, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թ. հուլիսի 31-ը։

Սա հնարավորություն է միանալու դասընթացին, որը համատեղում է բանավոր պատմության տեսական հիմքերը և գործնական աշխատանքը՝ հարցազրույցներից մինչև թվանշային արխիվացում և պատումային վերլուծություն։

📅 Դասընթացի ժամկետ՝ հոկտեմբերի 1 – դեկտեմբերի 20, 2026 թ․
🗣 Աշխատանքային լեզու՝ հայերեն
💡 Ձևաչափ՝ առկա
📍 Վայր՝ Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտ, Արամի 44, Երևան
✅ 2026 թ․ ներածական դասընթացն անվճար է։

🔗 Ավելին իմանալու և դիմելու համար անցեք հղմամբ` https://cmdohlab.org/hy/courses/test-course-2026
—————
📣 Applications Are Still Open!

If you haven't yet applied to the "Oral History: Theory and Practice" introductory course, there's still time. The application deadline has been extended until July 31, 2026.

Join us for a 10-week course combining the theoretical foundations of oral history with practical training in interviewing, transcription, digital archiving, and narrative analysis.

📅 Course dates: October 1 – December 20, 2026
🗣 Working language: Armenian
💡 Format: In-person
📍 Location: Armenian Cultural Heritage Institute, 44 Aram St., Yerevan, Armenia
✅ The 2026 introductory course is free of charge.

🔗 To learn more and apply, please follow the link: https://cmdohlab.org/en/courses/test-course-2026

Address

15 Charents Str
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+374 10 55 68 96

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ ԳԱԱ ՀԱԻ / Institute of Archaeology & Ethnography posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ՀՀ ԳԱԱ ՀԱԻ / Institute of Archaeology & Ethnography:

Shortcuts

Share