14/07/2023
Մեզ հաճախ տրվող հարցերը
1. Ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել շտրիխ կոդեր ստանալու համար?
• ԱՁ
Տնօրենի անձնագիրը
Պետռեգիստրի վկայական
Արտադրվող ապրանքների ցանկը
• ՍՊԸ
Տնօրենի անձնագիրը
Պետռեգիստրի վկայական
ՍՊԸ-ի կանոնադրություն
Արտադրվող ապրանքների ցանկը
2. Պետք է անպայման մոտենալ գրասենյակ, թե հնարավոր է ամբողջ ընթացքը օնլայն անցկացնել?
Փաստաթղթերը ներկայացնելու ժամանակ պետք է ներկայանաք գրասենյակ և դիմում ներկայացնեք կոդերի ստացման համար: Եվ 1 անգամ էլ պետք է մոտենաք միայն այն ժամանակ, երբ արդեն պայմանագիրը, սերտիֆիկատը և կոդերը պատրաստ կլինեն:
3. Իսկ ինչքան ժամանակում պատրաստ կլինեն կոդերը?
Կոդերը պատրաստ կլինեն վճարումը կատարելուց հետո՝ 3-4 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Կարող եմ այս շտրիխ կոդը օգտագործել մի քանի տեսակի ապրանքների վրա:
Եթե Ձեր ապրանքատեսակները տարբերվում են միմյանցից իրենց քաշով, ծավալով, համերով, հոտերով, փաթեթավորմամբ և այլ բնութագրիչ հատկություններով, ապա չեք կարող այդ բոլորի վրա նույն շտրիխ կոդերը տեղադրել:Անգամ եթե ապրանքատսակների արժեքները նույնն են, միևնույն է պետք լինեն տարբեր կոդեր:
5. Ինչպես է կատարվում վճարման ընթացքը?
Վճարումը կատարում է անկանխիկ եղանակով, մեր տրամադրած ռեկվիզիտներով, կտրոնը ուղարկում եք մեզ, որից հետո Ձեր պատվերը գրանցում ենք:
Վճարում եք Հայաստանի Արտադրանքի Ռեգիստրում գրանցման համար և յուրաքանչուր ապրանքատեսակի շտրիխ կոդի համար;
Դրա դիմաց դուք ստանում եք Ձեր ապրանատեսակի շտրիխ կոդը, Qr կոդը, որը հանդիսանում է ապրանքատեսակի եռալեզու էլեկտրոնային անձնագիրը, Ձեր արտադրանքը լուսանկարահանվում է մեր պրոֆեսիոնալ ստուդիայում, տեղադրվելու է brand.am կայքում և մեր կողմից մեկ անգամյա անվճար գովազդ կունենաք մեր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում:❤️
Իսկ դուք գտաք Ձեր հարցի պատասխանը այստեղ?😊
Հ.Գ Լուսանկարները մեր արտադրողներից են😍