Yeritsuk - Երիցուկ

Yeritsuk - Երիցուկ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Yeritsuk - Երիցուկ, Yerevan.

01/11/2021
Գալդ բարի՝աշուն🍁🍂🍁
01/09/2021

Գալդ բարի՝աշուն🍁🍂🍁

22/08/2021
Ամեն բացվող օր իր հետ նոր հրաշք է բերում` ստիպելով մեզ շարունակ շնչել, երազել ու արևի տակ քայլել…Պաուլո Կոելյո
20/08/2021

Ամեն բացվող օր իր հետ նոր հրաշք է բերում` ստիպելով մեզ շարունակ շնչել, երազել ու արևի տակ քայլել…

Պաուլո Կոելյո

Վերափոխումն Սուրբ ԱստվածածնիՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխմա...
14/08/2021

Վերափոխումն Սուրբ Աստվածածնի
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:
Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա փայտեղեն այդ անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով:

Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի:
Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:

Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:
Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:

Խաղողօրհնեք

Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):
Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:
Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Լուսինը նայեցՔաղաքին քևնածՈւ գիշերը հանկարծԻնչ որ բան շշնջաց Լուսինը նայեցԱյն շանը քնածՈր պառկել էր անշարժՍև հողում մոխր...
04/08/2021

Լուսինը նայեց
Քաղաքին քևնած
Ու գիշերը հանկարծ
Ինչ որ բան շշնջաց

Լուսինը նայեց
Այն շանը քնած
Որ պառկել էր անշարժ
Սև հողում մոխրացած

| Կրկներգ |

Ախ լուսին լուսին
Ուզում եմ քեզ գրկել
Քեզ տանել լուսին
Ու մորս նվիրել

| Երկրորդ տուն |

Լուսինը լսեց
Ու կորավ հանկարծ
Մնացի միայնակ
Գիշերում կախարդված

Իսկ երբ արթնացա
Ես տեսա հանկարծ
Որ լուսինը կորած
Իմ գրկում է քնած

| Կրկներգ |

Ախ լուսին լուսին
Ուզում եմ քեզ գրկել
Քեզ տանել լուսին
Ու մորս նվիրել

Այս պինգվիններից մեկը տարեց պինգվինուհի  է, որի զուգընկերը մահացել է այս տարի: Մյուսը երիտասարդ պինգվին է, որը կորցրել է...
28/07/2021

Այս պինգվիններից մեկը տարեց պինգվինուհի է, որի զուգընկերը մահացել է այս տարի: Մյուսը երիտասարդ պինգվին է, որը կորցրել է զուգընկերոջը երկու տարի առաջ: Կենսաբանները հետևել են նրանց, քանի որ նրանք ամեն երեկո հանդիպում են միմյանց մխիթարելու համար: Նրանք ժամերով միասին կանգնած նայում են լույսերին:
Լուսանկարիչ Tobias Visuals- ը լուսանկարել է երկու այրի հեքիաթային պինգվինների, որոնք նայում են Մելբուռնի երկնքին: Այն մրցանակի է արժանացել Oceanographic ամսագրի Ocean Photography Awards 2020 մրցանակաբաշխությունում💜

Մի քիչ էլ այդքան սիրված սուրճի մասին։  Լեգենդի համաձայն՝ սուրճը առաջին անգամ նկատել է եթովպիացի մի այծարած՝ տեսնելով, թե...
27/07/2021

Մի քիչ էլ այդքան սիրված սուրճի մասին։
Լեգենդի համաձայն՝ սուրճը առաջին անգամ նկատել է եթովպիացի մի այծարած՝ տեսնելով, թե որքան առույգ են դառնում այծերը սուրճի հատիկները ուտելուց հետո։

Ի սկզբանե, սուրճ ուտում էին աֆրիկացի ցեղերը՝ սուրճի հատիկները խառնելով յուղի հետ։

Իսլամի ի հայտ գալուց հետո սուրճի օգտագործումը տարածում գտավ, քանի որ կրոնական օրենքներով արգելվող ոգելիչ խմիչքները փոխարինվում էին սուրճով։

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,Կապույտը՝ թախիծ.Կապույտը՝ կարոտ թափանցիկ, մաքուր,Ու հստակ, ու ջինջ:Կապույտը քրոջ աչքերի...
25/07/2021

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը՝ թախիծ.
Կապույտը՝ կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:

Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:

Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը՝ արցունք, ու կապույտը՝ ցող
Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից ՝ երկինք:
Հոգիս՝ Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում,
Հոսում է, որպես լուսավոր գինի՝
Հոգու կապույտում...

Ե. Չարենց

Լեոնարդո Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» նկարի հետաքրքիր նախապատմությունը Երբ Լեոնարդո Դա Վինչին նկարում էր «Խորհրդավոր ը...
24/07/2021

Լեոնարդո Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» նկարի հետաքրքիր նախապատմությունը

Երբ Լեոնարդո Դա Վինչին նկարում էր «Խորհրդավոր ընթրիքը», նա առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում երկու կերպարներին՝ Հիսուսին և Հուդային: Նա երկար ժամանակ չէր կարողանում գտնել բնորդներ, որոնցից կարող էր վերցնել այդ կերպարները:

Վերջապես նրան հաջողվում է երգչախմբից գտնել մի երիտասարդ մոդելի՝ Քրիստոսի կերպարի համար: Սակայն Հուդայի կերպարի համար մոդել Լեոնարդոյին չէր հաջողվում գտնել մոտ երեք տարի:

Բայց մի օր նա փողոցում հանդիպում է մի մուրացկանի, որը ընկած էր առվի մեջ: Դա մի Երիտասարդ տղամարդ էր, որին ծերացրել էր անդադար հարբեցողությունը: Լեոնարդոն հրավիրում է նրան պանդոկ, որտեղ անմիջապես սկսում է նկարել նրանից Հուդայի կերպարը: Երբ հարբեցողը ուշքի է գալիս, նա նկարչին հայտնում է, որ մի անգամ էլ է բնորդել նրան: Դա մի քանի տարի առաջ էր, երբ նա դեռ երգում էր եկեղեցական երգչախմբում: Լեոնարդոն նրանից վերցրել էր Քրիստոսի կերպարը:

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Yeritsuk - Երիցուկ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share