05/07/2024
Սրիկայակա´ն արտագաղթ.
գնացածներ, կարոտողներ և աղքատներ
Երբ կյանքն ամբարտակի նման իջնում է վրադ՝ մտածում ես դիմանալ ու դիմադրել: Բայց երբ նույն կյանքը, ամբարտակի նման՝ դանդաղ ու հաստատորեն, իջնում է ընտանիքի ու երեխաների վրա, կմտածես ելք գտնելու մասին: երեք հազարամյակ առաջ ասել է Խիկար իմաստունը: Մեր ժամանակում Հայաստանի Հանրապետության ժողովրդին տված է ամենացավալի, դաժան ազատությունը՝ աղքատությունը կամ պանդխտությունը ընտրելու հավասար դառնությունը: Աղքատությունը կամ օտարությունը ընտրելու ազատությունը: Լիուլի և համարյա բոլորին տրված է ճաշակելու պանդխտության և աղքատության դառնահամը: Ցավոք, ինչպես միշտ, , աղքատությունից փախչելով՝ հայը հայտնվում է պանդխտության ու օտարության դաժան ճիրաններում: անցյալ դարակեսին գոչել է Ջոյսը, և մենք իռլանդացի Ջեյմս Ջոյսի ցավն ու զայրույթը այսօր ապրում ենք: Ջոյսը նաև այն, ինչ մենք ենք երազում այսօր. ( , էջ 585):
Չունենք արժանապատիվ, մարդկային եկամուտ՝ քչություն չանող, չունենք ընդհանրապես աշխատանք ու աշխատատեղ, ինչի հետևանքով էլ ունենք պարտադրված արտագաղթ՝ ցավալի, անարդար, դաժան, հուսալքող, նյարդայնացնող և ամբողջովին գիտակցվող:
Հրանտ Դինքը Թուրքիայի խորհրդարանում Ցեղասպանության մասին խոսելիս ասել էր՝ : Հիմա, մեկ դար անց, ի՞նչ ունենք մեր անկախ հայրենիքում: Գնացածներ, կարոտողներ և աղքատներ. ամեն օրվա մեր ապրածը սա է: Գնացողը մեկն է պարտվածների՞ց, թե մեկը՝ հաղթածներից: Փրկվելո՞ւ են, թե՞ կործանվելու: Մնացողները տանից դուրս չեն գալիս, մինչև տղան չի զանգում: Մնացողները վախենում են, որ իրենց վրա լացող չի լինի: Գնացողները վախենում են, որ մայրը հիվանդանա և չկարողանան խնամել: Փող կուղարկեն, բայց էն չի:
Հաղթա՞ծ ես, թե՞ պարտված, եթե ուզում ես, որ երեխադ իրիկունը տուն գա՝ դասից, գործից, ման գալուց: Բայց փողի պակասը փոքրացնում է մեր և մեր երեխաների երազանքները... Արտագաղթած մտերիմ ընկերուհիդ ասում է, որ Ֆրանսիայում բուհն ավարտած իր երեխայի աշխատավարձը սկսվում է 5000 եվրոյից, իսկ ինը տարի գերազանց սովորած երեխաներիդ աշխատավարձը՝ 60 հազար դրամից. և´ համեմատությունը, և´ թվաբանությունը դաժան են, ընկճող, անտրամաբանական: Նույն կինը Ֆրանսիա արտագաղթելու առաջին ամիսներին նամակով, համարյա մղկտալով, հայտնում էր, թե ապրում են , իսկ տասը տարի անց, հմտանալով այդ կյանքի օրենքների մեջ, ասում էր. : Ասված է՝ . սա էլ իր վտանգներն ունի եվրոպական ազատ աշխարհում:
Մեր հարևաններից մեկը, ով հիմա ապառիկով Բրյուսելի կենտրոնում տուն է առել, պատմում էր, թե ինտերվյու է տվել, իբր ինքը տանը պառկած, կոկորդիլոսը մտել է իրենց տուն: Եվ հավատացել են Արարատյան դաշտում կոկորդիլոսի ազատ տեղաշարժին: Նույն մարդը միակ տղային գրանցել է Հայաստանում. : Կգա և բանակ կգնա՞, թե՞ կխուսափի բանակից ու Հայաստանից: Ցավալիորեն, Եվրոպան գայթակղիչ է հետևյալ համեմատության մեջ. մեր մայրերը՝ հիսուն տարեկանում արդեն ծեր և իրենց մայրերն իննսուն տարեկանում ամենագնացով երկրից երկիր տուրիստ գնացող:
Արտագաղթի էլ կա՝ ամռան արձակուրդներին երեխաների հետ վերադարձողները, վերադարձող երեխաները՝ դեռևս բանավոր հայախոս ու բարբառախոս: Իսկ ամենալավ կողմն այն է, որ գնացողները են հայրենիքում նեղության մեջ ապրող հարազատության համար: Գոնե առաջին սերունդը օգնություն պարզող ձեռք է:
Եվ հետո, ամեն գնացող հայրենիքի համար կորսված չէ: Սիսիանցի Նիկողայոս Ադոնցը գնացո՞ղ էր, թե՞ մնացող, եթե Փարիզում նստած գրում էր հայոց պատմությունը՝ անհայտությունից փրկելով ու : Ինչ տարբերություն, որտեղ գրեր կամ ինչ լեզվով: Էս դեպքում աշխարհը փոքր է, կլոր ու ամբողջական, և նրանք իրենց հայրենիքի ազնիվ զավակներն են, ինչ երկնքի տակ էլ գիշերեն:
Ինչ ենք ուզում մնացողներս... Ամերիկյան պատվար-անձնագրով անձանցից ընդդիմադիր խորհուրդներ չենք ուզում լսել, ինչպես չենք ուզում կաշառակեր պաշտոնյան անհաշտ պայքար մղի կոռուպցիայի դեմ: Երևի կուզենանք, որ մեր ազգականները գնան, և կհամարենք փրկված, թեկուզ և անտեր թողնելով սուրբ գերեզմաններ... Ցավոք մեկ կյանք ենք ապրում՝ :
Սրիկայակա´ն արտագաղթ, գնացածներ, կարոտողներ և աղքատներ. մեր ապրածը սա է...
Գայանե Մկրտչյան
Խմբագրության կողմից. Գայանե Մկրտչյանի սույն հեղինակային նյութը վերտառությամբ մասնակցել է թեմայով մրցույթին և արժանացել գլխավոր մրցանակի: