22/09/2026
📌🌱 Սեպտեմբերի 8-ից 16-ը «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» ծրագրի ( ) շրջանակում Շիրակի և Տավուշի մարզերի թիրախային համայնքներում իրականացվել են գործնական գյուղատնտեսական դասընթացներ։
🚜 Դաշտային դասընթացները ներառել են պտղատու և հատապտղային այգիների ու ջերմոցների սեզոնային խնամքի հիմնական գործնական մեթոդները՝ կանաչ էտ և սաղարթի նոսրացում, միջշարային և ներշարային հողի փխրեցում, մոտոկուլտիվատորների և կցորդ սարքավորումների կիրառում, բույսերի մշակում և բաքային խառնուրդների ճիշտ պատրաստում, ինչպես նաև բույսերի սնուցման և պարարտացման տարբեր եղանակներ, այդ թվում՝ կաթիլային ոռոգման համակարգերի միջոցով։
📍 Դասընթացներն անցկացվել են Շիրակի մարզի Ամասիա, Ազատան, Ձիթհանքով, Հոռոմ և Նոր Կյանք, ինչպես նաև Տավուշի մարզի Խաշթառակ, Գանձաքար, Հաղթանակ, Դեբեդավան և Թեղուտ բնակավայրերում։
🎯 Գործնական ուսուցման միջոցով դասընթացները նպաստում են գյուղատնտեսական գիտելիքների կիրառմանը, արտադրական հմտությունների բարելավմանը և առավել արդյունավետ, կայուն ու կլիմային հարմարվող գյուղատնտեսական մոտեցումների ներդրմանը։
🤝 CAFSEP ծրագիրը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի (ADB) միջոցով՝ Ճապոնիայի՝ Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հիմնադրամի (JFPR) միջոցներով։ Ծրագրի իրականացնող մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, իսկ տեխնիկական խորհրդատվական աջակցությունն իրականացնում է Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP)։
#Գյուղատնտեսություն #ԿլիմայականԴիմակայունություն #ՊարենայինԱնվտանգություն #ԳյուղականԶարգացում #Շիրակ #Տավուշ