01/08/2026
Մի փոքր մեր թրեյնինգի ներսից։
Այս լուսանկարները պատմում են այն մասին, ինչ հաճախ չի երևում ծրագրի վերջնական արդյունքի մեջ՝ մարդկանց հանդիպումների, քննարկումների, փորձի փոխանակման, վարժությունների, ծիծաղի ու երբեմն նաև պարզապես կանգ առնելու մասին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) ծրագրի շրջանակում իրականացվող «Բուժաշխատողների հուզական այրման կանխարգելում» երկամյա ծրագրի ընթացքում աշխատում ենք Երևանի և Կոտայքի մարզի առաջնային օղակի բուժաշխատողների հետ։
Արդեն վարել ենք 3 խումբ։
Մեր նպատակը միայն հուզական այրման մասին գիտելիք փոխանցելը չէ։
Մենք ստեղծում ենք տարածք, որտեղ մասնագետները կարող են ավելի լավ հասկանալ իրենց հոգեբանական ռեսուրսները, ճանաչել գերլարվածության նշանները և սովորել վերականգնման ու դիմակայունության գործիքներ։
Այս կադրերը մեր ճանապարհի մի փոքր մասն են 🤍