27/08/2026
🇫🇷⬇️
«Այրվածքաբանության արդի հիմնախնդիրները»․ գիտելիք, փորձ և համագործակցություն՝ հանուն ավելի որակյալ բուժօգնության
Ավարտվեց « Այրվածքաբանության արդի հիմնախնդիրները» թեմայով կրթական 10 առցանց դասընթացների շարքը, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև Երևանի մի շարք պետական և մասնավոր հիվանդանոցներից 38 բուժաշխատողներ։
Դասընթացները վարել են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի բժիշկները, որոնցից մի քանիսը վերջերս մասնագիտական վերապատրաստում են անցել Ֆրանսիայի Պերսիի զինվորական հոսպիտալի (Hôpital d’instruction des armées Percy) այրվածքաբանական կենտրոնում՝ ամրապնդելով հայ-ֆրանսիական մասնագիտական համագործակցությունը այս կարևոր ոլորտում։
Դասընթացի ընթացքում քննարկվեցին այրվածքաբանության ոլորտի ամենակարևոր և գործնական հարցերը՝ սկսած այրվածքային վնասվածքի նախնական գնահատումից և ճիշտ առաջին օգնությունից մինչև ծանր պացիենտների վարում, բարդությունների վաղ հայտնաբերում, տեղափոխման սկզբունքներ և ժամանակակից բուժական մոտեցումներ։
Գործնական դասընթացները կանցկացվեն մոտ օրերս Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում։ Դասընթացի ավարտին մասնակիցներին կշնորհվեն՝ 30 տեսական և 30 գործնական ՇՄԶ կրեդիտ :
Այս նախաձեռնությունը պարզապես դասախոսությունների շարք չէր։ Այն հնարավորություն էր միավորելու տարբեր մարզերում աշխատող մասնագետներին, խթանելու փորձի փոխանակումը և ձևավորելու ընդհանուր մասնագիտական մոտեցումներ այն իրավիճակների համար, երբ ճիշտ և ժամանակին ընդունված որոշումը կարող է վճռորոշ լինել մարդու կյանքի և հետագա առողջության համար։
Հատկապես կարևոր է, որ այրվածքներով պացիենտների որակյալ բուժօգնությունը հասանելի լինի ոչ միայն մասնագիտացված կենտրոնում, այլև սկսվի հենց այնտեղ, որտեղ պացիենտն առաջին անգամ դիմում է բժշկական օգնության։
Դասընթացը իրականացվել է հետևյալ կառույցների համատեղ ջանքերով՝
• Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն
• Առողջապահության ազգային ինստիտուտ
• Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն
• Hay Asso հայ-ֆրանսիական բժշկական միություն (Ֆրանսիա)
• L'Œuvre d'Orient Ֆրանսիական բարեգործական կազմակերպություն (Ֆրանսիա)
Շնորհակալություն ենք հայտնում դասընթացի բոլոր դասախոսներին, գործընկեր կազմակերպություններին և հատկապես Հայաստանի մարզերից միացած մասնագետներին՝ ակտիվ մասնակցության, քննարկումների և մասնագիտական զարգացման պատրաստակամության համար։
Les enjeux actuels de la brûlologie : connaissances, expérience et coopération au service d’une meilleure qualité des soins
La première série de dix sessions de formation en ligne consacrée aux Enjeux actuels de la brûlologie s’est achevée avec la participation de 38 professionnels de santé issus de différentes régions de l’Arménie, ainsi que de plusieurs hôpitaux publics et privés d’Erevan.
Les sessions ont été animées par les médecins du Centre National des Brûlures et de Dermatologie, dont certaines ont récemment effectué un stage d’observation au Centre des brûlés de l’HIA Percy (France), renforçant ainsi la coopération franco‑arménienne dans ce domaine essentiel.
Au cours de cette formation, de nombreuses questions pratiques et fondamentales ont été abordées : évaluation initiale des lésions, premiers soins adaptés, prise en charge des patients gravement brûlés, dépistage précoce des complications, critères de transfert, approches thérapeutiques modernes.
Les cours pratiques se tiendront prochainement au Centre National des Grands Brûlés. À l’issue de cette formation, les participants recevront : 30 crédits théoriques et 30 crédits pratiques.
Au‑delà d’une série de conférences, cette initiative a permis de réunir des professionnels de tout le pays, de favoriser le partage d’expériences et de renforcer des approches communes dans des situations où une décision juste, prise au bon moment, peut être déterminante pour la vie du patient.
Il est essentiel que la qualité des soins aux patients brûlés commence dès le premier lieu de prise en charge, et non uniquement dans un centre spécialisé.
Cette formation a été rendue possible grâce aux efforts conjoints du :
• Ministère de la Santé de la République d’Arménie
• Institut National de la Santé
• Centre National des Brûlures et de Dermatologie
• Union médicale franco‑arménienne Hay Asso (France)
• Organisation caritative française L'Œuvre d'Orient (France)
Nous remercions chaleureusement les intervenants, les organisations partenaires et, tout particulièrement, les professionnels de santé des différentes régions d’Arménie pour leur participation active et leur engagement.