04/11/2023
Նախախնամությունները մի կողմ, բայց երբեմն իրողությունները մեզ ստիպում են հասկանալ, որ ոչինչ էլ այս կյանքում չի լինում պատահաբար: Պատահաբար չենք հայտնվում այնտեղ, որտեղ ամենաքիչն էր հավանական, պատահական չենք հեռանում այնտեղից, որտեղ ամենաշատն էինք ցանկանում լինել․․․🤔 Իմ կյանքը ևս բացառություն չէր, քանի որ այն ինչ տեղի ունեցավ 2009-ին, ամենևին էլ պատահականություն չէր․․․ Ով կմտածեր․․․Իսպանիայի🇪🇸 հանդեպ համակրանք ունեի դեռ փոքրուց, երբեմն անգիտակցաբար, երբ լսում էի իսպանական կիթառ, պասոդոբլեի և ֆլամենկոյի կրակոտ հնչյուններ, դիտում Ալմոդովարյան ֆիլմեր, ընթերցում Անտոնիո Մաչադո․․․ու գուցե հենց պատահական չէր, որ օրերից մի օր մանկության խորքից եկող այս երազանքը որոշեց դառնալ իրականություն և ես ուղևորվեցի ոչ այլ ուր, քան հենց Իսպանիա՝ որպես Էրազմուս կրթաթոշակակիր։ 👩🎓Այդ ժամանակ ես ունեի թե բակալավրի աստիճան, թե բարձր վարձատրվող աշխատանք, բայց ինչ-որ բան ներսումս ինձ ասում էր, որ դեռևս չեմ հագեցրել ուսման հանդեպ սերը ու դեռ որքան բացահայտումներ պիտի անեի՝ որպես Եվրոպագետ։ Ու եթե չկայացնեի ուսումս արտերկրում շարունակելու որոշումը, գուցե այդպես էլ աշխատեի այլ ընկերությունների երազանքների համար՝ թողնելով իմ սեփական երազանքները մի կողմ։⏳ Այսօր ես ունեմ նոր մասնագիտություն, նոր մտածելակերպ, նոր հնարավորություններ 💡, որոնք ինձ օգնեցին հասկանալ, որ իմ ներկան՝ ոչ պատահական կայացրած որոշումների արդյունքն է․․․ թե ինչ կլինի ապագան, դա թողնենք ապագայում, իսկ հիմա հարցս հղում եմ քեզ․ «Իսկ դու պատրա՞ստ ես հիմնովին՝ 180 աստիճանով վերանայել քո կյանքը, գուցե փոխել աշխատանքդ, գուցե մեկնարկել բիզնես պրոյեկտ կամ քեզ նվիրել քո իսկ հոբբիներին»։ Եթե այո, ապա մի հապաղիր ցույց տալ այն էմոցիան, ինչ ապրեցիր այս տողերը կարդալիս․․․գուցե պատահակա՞ն չէ, որ հենց դու ես իմ ընթերցողը․․․❤️