Hagop Serabonian Jewellery

Hagop Serabonian Jewellery Rings, Bracelet, Necklace

09/01/2024

Happy new year to all of you !! 🙏🏼💚

04/10/2023
04/10/2023
04/10/2023

Մենք բոլորս քշված ենք մեր քաղաքակրթության ստեղծած հոգեբանական թակարդի մեջ: Մայրիկը, դայակը կամ մեկ ուրիշը մանկուց մեզ ասում էին, որ կյանքը գեղեցիկ է, որ մարդը գեղեցիկ է, որ բարին կհաղթի չարին, և չար մոխրագույն գայլը երբեք չի գա: Եվ երբ մենք հանդիպում ենք զզվելի որևէ բանի, մեր առաջին արձագանքը հետևյալն է. չի կարող պատահել, դա սխալ է, որը մենք ենք թույլ տվել, կամ ավելի լավ՝ մեկ ուրիշը։ Մայրերը պետք է իրենց երեխաներին ասեն, որ դեպքերի հիսուն տոկոսը չար մոխրագույն գայլը իրականում հայտնվում է դռան շեմին և արտաքնապես մեզ շատ նման է:

© Իոսիֆ Բրոդսկի

04/10/2023

Ոչ մեկ չխոսեց երկու օր առաջ՝ Հոկտեմբերի 2-ին Կութի հատվածում զոհված Արամի մասին , կարծես արդեն սովորական է դարձել զոհ տալը ։Մարդիկ անտարբեր իրար են ուտում քաղաքական հայացքների համար ,ամենուր ատելություն ...Իսկ տղերքը զոհվում են ...Լուսերես Արամը չկա։

Գեղարքունիքի մարզի Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխելիս հոկտեմբերի 2-ին ադրբեջանական զինված ուժերի կրակի հետեւանքով զոհված 21-ամյա Արամ Քոչարյանը Երևանից էր։

Արամը տան միակ տղան էր, երազում էր օդաչու դառնալ:

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր:

04/10/2023
04/10/2023

Մարմինն Աստծուց տրված գործիք է, որպեսզի նրանով Իրենից մեզի շնորհված Իր պատկերը գործի աշխարհում։ Այդ մարմինը պիտի քայքայվի։ Իր բնության մեջ իսկ է քայքայման օրենքը։ Այդ քայքայումը կարող է լինել կանուխ կամ ուշ՝ նայած մարմինի բաղկացության եւ պահպանումի: Եվ կարող է լինել նաեւ հանկարծական սպանություն։ Սա քայքայումը մենք մահ ենք կոչում եւ, բնականորեն, ցավում ենք դրա համար։
Կա երկրորդ տեսակի մի մահ, մահվան մեկ այլ տեսակ՝ մահ կյանքին մեջ, երբ մարմին-գործիքը կդառնա ինքնանպատակ, ինքնավախճան եւ հոգին կմարի այդ մարմնին մեջ։ Դա հոգու մահն է։ Այսինքն՝ կան մարդիկ, որոնք կապրեն մարմնեղեն գոյության բոլոր տվյալներով, բայց իրենց մեջ մեռած է այն, որին համար ստեղծված է մարմինը։ Որպեսզի իմ խոսքն ընդհանրություն չբուրի, ընդհանրություն չթվա, ձեզի պիտի ասեմ այն տեսակ փորձանքների կամ ավելի ճիշտը փորձերի մասին, որոնք երբեմն մարդիկ անում են: Ատոնք հակաաստված մարդիկ են, Աստուծո ժխտումն իրենց մեջ ունեցող մարդիկ, եւ որոնք բամբասանքով, չարամտությամբ, նենգությամբ կջանան ուրիշներին պատժել հոգեպես, բարոյապես։ Դրանք իրենց մեջ հոգու մահը կրող մարդիկ են եւ, այդ հոգու մահվամբ, կուզեն իրենց նմանեցնել ուրիշներուն նույնպես։
Բայց նաեւ կա երրորդ տեսակի մահը, որից պետք է վախենանք: Իսկ երբ երրորդ մահի մասին ենք մտածում, պետք է գիտնանք, որ դա այն տանջանքն է, այն դժոխքն է, որ մենք կարող ենք ժառանգել: Հիսուս եւս կըսե, թե ատորեն վախեցեք։

Գարեգին Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց
Քարոզ խոսված «Ամենայն սրբոց հնոց եւ նորոց, յայտից եւ անյայտից» տոնին, հատված, 4 նոյեմբերի 1995 թ.,

04/10/2023

Green marble 😍☘️🍀

30/01/2023

Address

Bourj Hammoud
Beirut
961

Telephone

03321799

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Hagop Serabonian Jewellery posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share