10/14/2022
1) Թու՞յլ եք. Տե՛րն է Ուժը.
2) Խավա՞ր է. Տե՛րն է Լույսը.
3) Անհու՞յս եք. Տե՛րն է Հույսը.
4) Հոգնա՞ծ եք. Տե՛րն է Հանգիստը.
5) Սգակի՞ր եք. Տե՛րն է Մխիթարիչը.
5) Հիվա՞նդ եք. Տե՛րն է Բժշկությունը.
6) Մոլորվե՞լ եք. Տե՛րն է Ճանապարհը.
7) Տրտմա՞ծ եք. Տե՛րն է Երջանկությունը.
8 ) Սխալվե՞լ եք. Տե՛րն է Ճշմարտությունը.
9) Վախեցե՞լ եք. Տե՛րն է Համարձակությունը.
10) Թախծու՞մ եք. Տե՛րն է Երանավետությունը.
Ա) ՂՈՒԿ.22:43. Երկնքից երևաց մի հրեշտակ եւ ուժ էր տալիս։
Բ) 1 ՀՈՎՀ. 1:5. Աստված լույս է, եւ նրա մեջ խավար չկա։
Գ) ԿՈՂ.1:28. Քրիստոս է փառքի հույսը, եւ ձեր մեջ է։
Դ) ՄԱՏԹ. 11:28. Եկե՛ք ինձ մոտ եւ հանգիստ կգտնեք։
Ե) ՂՈՒԿ. 9:11. Որոնք որ բժշկվելու կարիք ունեին, Քրիստոս բժշկում էր։
Զ) ՀՈՎՀ.14:6. Հիսուս նրանց ասաց.
«Ես եմ Ճանապարհը եւ Կյանքը »։
Է) ՄԱՏԹ. 5:4. Երանի՜ սգավորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարվեն։
Ը) ՀՈՎՀ.14:6. Հիսուս նրանց ասաց.
«Ես եմ Ճշմարտությունը եւ Կյանքը»։
Թ) Երանի՜ սգավորներին, քանի
որ նրանք պիտի մխիթարվեն։
Ժ) ՄԱՐԿ.6:51. «Քաջալերվեցե՛ք, Ե՛ս եմ,
մի՛ վախեցեք»։
Դժբա՞խտ եք. Տե՛րն է երջանկությունը.
Իմաստությու՞ն եք ուզում. Աստված ունի՛.
Խռովա՞ծ եք. Աստված է ժպի՛տ պարգևում.
Թերահավա՞տ եք. Տե՛րն է լրումը հավատքի.
Սե՞ր եք փնտրում. Աստվա՛ծ է Սերը.
Կյա՞նք եք փնտրում. Աստված է Կյա՛նքը.
Հարստությու՞ն. Աստծո՛վ հարստացեք.
Ապահովությու՞ն. Աստվա՛ծ ունի.
Արդարությու՞ն. Արդարադա՛տ է.
Հանգստությու՞ն. Աստված կտա՛.
Ողորմությու՞ն. Ողորմա՛ծ է.
Շնո՞րհ. Շնորհաբա՛շխ է . . .
ՂՈՒԿԱՍ 11:7 Եւ ես ասում եմ ձեզ.
խնդրեցե՛ք, եւ Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցե՛ք, եւ կգտնեք,
բախեցե՛ք, եւ կբացվի ձեզ համար,
որովհետեւ, ով խնդրում է, առնում է,
ով փնտրում է, գտնում է, եւ
ով բախում է, բացվում է նրա առաջ։
Ուսուցիչը